Հատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով

«Հրապարակ»-ը գրում է.

Երեկ տեղի ունեցավ 9-րդ գումարման խորհրդարանի առաջին լուրջ «ռազբորկան», որն ավարտվեց ծեծկռտուքով, փոխադարձ հայհոյանքներ հնչեցին, օդում ոչ միայն շշեր սավառնեցին, այլեւ՝ ծանր աթոռներ։ Իսկ առաջնագծում ՔՊ-ի ինտելեկտուալ կոչված զանգվածն էր՝ երկու փոխնախագահները՝ Հայկ Կոնջորյանի ու Վահագն Ալեքսանյանի առաջնորդությամբ, ինչը հիմնավորում է ընդդիմության կասկածները, որ իշխանությունը հատուկ սադրեց խորհրդարանում մի վիճակ, որ բանը հասնի բռունցքներին, տեղի ունենա ծեծկռտուք։ ՔՊ-ի գլխավոր սադրիչներից մեկը՝ ֆեյքերի ֆաբրիկայի երբեմնի բրիգադիր Տարոն Չախոյանը, փայլուն կատարեց իր «առաքելությունը» եւ հունից հանեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին, որը տեղից հակադարձեց իր հոր, հորեղբոր, բարեկամների մասին զազրախոսող Չախոյանին։ Վերջինս էլ տակ չմնաց, ու «գնաց կաշը»։
Սպասելի էր, որ վաղ թե ուշ խորհրդարանում նման մարտեր կընթանան, քանի որ Ռուբեն Ռուբինյանը, որ հավակնում է դառնալ խորհրդարանի պատմության մեջ ամենասադրիչ եւ ամենաանհաջող նախագահը, ակնհայտ կողմնապահություն է անում իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ։ Ընդդիմադիր պատգամավորներից շատերի ելույթները, որոնք նա չի հավանում, ընդհատում է, անջատում է խոսափողը, մինչդեռ լայն ազատություն է տալիս թիմակիցներին, որոնք խորհրդարանի ամբիոնից ընդդիմադիրների հասցեին ամենակեղտոտ եւ եղկելի բառապաշարով ելույթներ են ունենում։ Երեկվա միջադեպն էլ այս իրավիճակի հետեւանքն էր. Չախոյանը զոռ էր տվել լեզվին, ինչին էլ Նարեկ Կարապետյանը տեղից արձագանքեց, բայց Չախոյանը շարունակեց սադրել, որից հետո ՔՊ-ականները մեղվի պես շտապեցին դահլիճի կենտրոն ու «մարտեր առանց կանոնների» մարզաձեւի անհաջող փորձով հանդես եկան՝ երբեմն հարվածելով նույնիսկ սեփական թիմակիցներին, օրինակ՝ Էդուարդ Աղաջանյանի բերանն էին վնասել։

ՔՊ-ականները ողջ ազարտով ցուցադրում էին իրենց ֆիզիկական կարողությունները, Վահագն Ալեքսանյանն անգամ աթոռ նետեց ընդդիմադիրների վրա։ Ուշագրավ է, որ Ռուբեն Ռուբինյանը միայն վերջում դահլիճ հրավիրեց ՊՊԾ աշխատակիցներին։ Ավելին, նախապես դռները ներսից կողպել էին, որ, հավանաբար, իրենց սեւ գործն անեն, կռվի կեսից քարտուղարության աշխատակիցները փորձում էին դուրս գալ դահլիճից, բայց դռները փակ էին։ Միայն այն ժամանակ, երբ պատգամավորներն արդեն վնասվածքներ ունեին, ԱԺ նախագահը բարեհաճեց հրավիրել անվտանգության աշխատակիցներին։ Հանուն արդարության արձանագրենք, որ, ի տարբերություն նախորդ խորհրդարանի, այս խորհրդարանի ընդդիմադիր տղամարդ պատգամավորները ֆիզիկական լավ պատրաստվածություն ունեն եւ պակաս չդնգստեցին իշխանականներին։ Կռվից հետո Նարեկ Կարապետյանն ու իր թիմակիցները հայտարարեցին, որ իշխանությունը միտումնավոր է միջադեպը հրահրել՝ հանրային ուշադրությունը շեղելու այն բացահայտումներից, որոնք Թրամփի ուղու հետ կապված իրենք արել էին նախորդ օրերին։
Քաղաքական վերլուծաբանները եւս այդ միտքն էին առաջ մղում, որ իշխանությունը հատուկ փորձում է հանրության ուշադրությունը շեղել, ընդդիմությանը վարկաբեկել նման միջադեպերով, որպեսզի կարեւոր թեմաներն օրակարգից դուրս մղվեն։ Իսկ «ուժեղները» Թրամփի ուղու համաձայնագրի քննարկման եւ մեկ օր անց՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իշխանություններին ուղղված խաչաձեւ հարցերով բացահայտեցին, որ Սյունիքով ճանապարհն արդեն տրվել է Ալիեւին, նախքան կստորագրվի խաղաղության պայմանագիրը։ ԱԳ նախարարն անգամ միամտորեն բացահայտեց ճանապարհի աջակողմյան, ձախակողմյան տարածքների մասին՝ որ կարող են հատկացնել, իսկ դա նախատեսված էլ չէ համաձայնագրում։

«Երեկ մեր երկրի հետ կապված կարեւոր օր էր, շատ կարեւոր օր էր՝ Արարատ Միրզոյանի հետ խոսակցության ժամանակ մենք հասկացանք մի հետաքրքիր բան, որ ճամփեն (Սյունիքով անցնող՝ խմբ․) տվել են․․․ Դուք մեր ժողովրդին եք քցել, Ալիեւն էլ ձեզ է քցել։ Ու ամենավատը գիտե՞ք որն է, ժողովուրդ։ Ուշադրություն դարձրեք, որ ոչ ոք չասաց՝ ո՛չ, խաղաղությունն ու TRIPP-ը կարող են իրար հետ լինել (Ադրբեջանը՝ խմբ․), ճանապարհը վերցնում է անխոչընդոտ, ու դրա արդյունքում մեր երկիրը չի ստանում խաղաղություն»,- ծեծկռտուքից հետո ամբիոնից ելույթ ունենալով՝ հայտարարեց Նարեկ Կարապետյանը։

Որ իշխանությունը միտումնավոր վեճ հրահրեց, մատնեց նաեւ Նիկոլ Փաշինյանը. ծեծկռտուքն ընթանում էր կառավարության նիստի ժամին, բայց երբ նիստից հետո լրագրողները նրան միջադեպից էին հարցնում, ասաց, որ ուղիղ եթերով ամբողջ ընթացքին հետեւել է, ավելին՝ խրախուսեց թիմակիցների պահվածքը։ Ասաց, որ աջակցում եւ ողջունում է։ «Դատապարտում եմ բռնությունը, սակայն աջակցում եմ ՔՊ-ի` այսօր ձեռնարկած միջոցառումներին։ Եթե ինչ-որ մեկն ընդդիմադիր է, դա չի նշանակում, որ նա պետք է լկտիանա»,- հայտարարեց նա` մեղադրելով «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը։ Մինչդեռ ԱԺ նիստին հետեւող հանրությունը, ճիշտ հակառակը՝ կատարվածում մեղադրում էր իշխանականներին։ Իսկ Փաշինյանը տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը դրեց ընդդիմության վրա, ասելով՝ կջարդեն այն ձեռքը, որը մատ թափ կտա պատգամավորի վրա։ Այստեղ էլ նկատենք, որ առաջինը Տարոն Չախոյանն էր մատ ու անգամ ձեռք թափ տալիս Նարեկ Կարապետյանի վրա։ Փաշինյանը երեկ կրկին վարչապետին ոչ վայել պահվածքի մեջ էր՝ խրախուսում էր ագրեսիան, հարձակվում ընդդիմության վրա, արդարացնում իր թիմակից ջարդարարներին։

Մեր տեղեկություննեով, խնդիրը միայն Թրամփի ուղու հետ կապված, այսպես կոչված, բացահայտումները եւ Ալիեւի կողմից «քցված» լինելը չէ․ իշխանական շրջանակներում խոսում են, որ այնքան են ճնշելու ընդդիմադիրներին, որ համաձայնեն կողմ քվեարկել սահմանադրական նախագծին։ Բայց պարզ է, որ ճնշումներով իրենց համար ցանկալի արդյունքի չեն հասնի։

դիտվել է 24 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ «Բացահայտեմ՝ ինչու է Փաշինյանն ԱԺ ծեծկռտուքից հետո հիստերիայի մեջ ընկել»․ Արամ Սարգսյան (video) Կալաս․ եվրոպացիները հոգնել են Կիևին աջակցելուց ՀՀ-ն մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումը «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են Կաշառք ստանալու գործով ձերբակալվել է 10 անձ․ մանրամասներ Բողոքները շատ են, մարդիկ զրկվում են իրենց եկամուտներից. Նարեկ Կարապետյան (video) Հութիներ թիրախավորել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ Տաքսու վարորդներն ամբողջ օրը աշխատում են, գումար տուն տանեն, բայց․․․ Տիգրան Աբրահամյան (video) Վեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դիմել է փախուստի Ջեյ Դի Վենսի՝ Իրանի ղեկավարությանը հասցեագրված նամակի պատմությունը Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար Փաշինյանն ու թիմը խայտառակվել են 196 երկրի առաջ․ ինչ է եղել երեկ (video) Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Նեթանյահուի կուսակցությունը հաղթել է Կաշառքի դեպքով ձերբակալվել են ՀԿԱԾ Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնյա Մուսալեռում բախվել են BMW-ն, Nissan-ն ու Toyota-ն․ BMW-ում եղած 4 ոստիկանից մեկը հիվանդանոցում է Վեհափառի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 30-ին «Ու հենց դա 2016-ի ապրիլին Երևանում փաստեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը… բայց սա ամենը չէ». Էդուարդ Շարմազանով Հատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով Ուժեղն էլ դո՞ւք եք Լավրովը ժամանել է ԱՄՆ ՆԱՏՕ-ն հայտնել է` Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am