Ճիշտ 4 տարի առաջ Ֆիդել Կաստրոյի, այսօր ինքնասպան եղած, որդին Հայաստանում էր

4 տարի առաջ՝ 2014 թվականի մարտի վերջերին օրերին էր, Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի ավագ որդին՝ գիտությունների դոկտոր, Կուբայի գիտության հարցերով պետական խորհրդական Անխել Կաստրո Դիաս Բալարտը ՀՀ ԿԳ նախարարի հյուրն էր: Հանդիպումը ես էի լուսաբանում: Պաշտոնական հանդիպումից հետո պարոն Կաստրոյի հետ նաև հարցազրույց արեցի, որտեղ խոսեցինք տարբեր հարցերի մասին: Ցավոք hajeli.am-ի արխիվային նյութերը տեխնիկական պատճառներով այս պահին հասանելի չեն: Ինձ հաջողվեց գտնել ընդամենը մի փոքր հատված այդ հարցազրույցից, որը մեջբերում եմ բառացի. «Ես Մոսկվայում էի գտնվում, Հայաստանի գիտության պետական կոմիտեի նախագահից՝ պարոն Հարությունյանից հրավեր ստացա և եկա: Գլխավոր նպատակս` համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություն գտնելն է գիտության և բարձրագույն կրթության ոլորտներում: Ես հանդիպում եմ ունեցել կրթության և գիտության նախարարի, ակադեմիայի և գիտության կոմիտեի նախագահների հետ: Կարծում եմ, որ իմ այցը օգտակար կլինի հետագա համագործակցության համար»: «Ես բավականին հեռու եմ հորս գործից, ես քաղաքական գործիչ չեմ, ֆիզիկոս եմ՝ գիտնական: Ես, իհարկե, քաղաքականությամբ զբաղվում եմ այնքանով, որ Կուբայի գիտության հարցերով պետական խորհրդականն եմ: Բայց իմ հետաքրքրությունները այլ են, ես ու հայրս շատ տարբեր ենք այդ առումով»: Հիշում եմ նաև, որ հարցազրույցում Կաստրո կրտսերը պատմեց իր հոր և Անաստաս Միկոյանի մտերմության մասին: Ասում էր, որ հայրը շատ հարգանքով էր վերաբերում Միկոյանին: Այս լուսանկարն արվել է հանդիպումից անմիջապես հետո: Այսօր, երբ իմացա Անխել Կաստրո Դիաս Բալարտի ողբերգական մահվան մասին, դժվարանում էի հավատալ, որովհետև այդ հսկա մարդու մեջ այն ժամանակ ահռելի մեծ ուժ և գիտնականին բնորոշ լայն մտածողություն էի տեսել: Երևի կյանքն իսկապես շատ անբացատրելի շրջադարձեր ու անսպասելի կրիտիկական կետեր ունի:  Կարինե Սարիբեկյան

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am