Աղվանների պատմական ուղին և հայերի հետ դարավոր կապերը

Գեղարդ վերլուծականը հոդված է հրապարակել.

 

 

«Աղվանները (նաև՝ առանցիներ, հերեր, албанцы, Albanii, Άλβανίοι) համեմատաբար ոչ մեծ էթնիկ հանրություն են, ովքեր հնագույն դարերից եղել են պատմական Հայաստանի՝ Մեծ Հայքի հյուսիսարևելյան հարևանը և հայերի հետ ունեցել են բարիդրացիական հարաբերություններ։ Աղվանների ժառանգորդ-ժողովուրդներն այսօր շարունակում են ապրել իրենց բնօրրանում՝ Արևելյան Այսրկովկասի հյուսիսում (ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածք) և հարակից Դաղստանի (ՌԴ) հարավում՝ Կուր գետից հյուսիս մինչև Դերբենդի լեռնանցքը և մինչև Կասպից ծով։

Անտիկ հեղինակ Ստրաբոնի վկայությամբ՝ այս տարածքի աղվանական 26 ցեղերը, որոնց լեզուները դասվել են արևելակովկասյան լեզվաընտանիքի լեզուների շարքին, մոտավորապես մ.թ.ա. 1-ին դարի սկզբներին միավորվել են միասնական թագավորության մեջ։

 

 

Աղվանքում քրիստոնեությունը պաշտոնական կրոն է հռչակվել 4-րդ դարի սկզբներին։ Այս շրջանում հիմնադրված Աղվանից եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցու դավանանքի հետևորդ էր, իսկ Աղվանից կաթողիկոսները ճանաչում էին Հայոց հովվապետի գերագահությունը։

 

 

Անտիկ Աղվանք-Ալբանիայի անկախ թագավորությունը՝ Կապաղակ-Կաբալա մայրաքաղաքով, գոյատևել է մինչև մ.թ. 5-6-րդ դարերը, ապա կարճ ժամանակով վերաստեղծվել 9-10-րդ դարերում։

 

 

Աղվանքում 26 ցեղերի էթնիկական միավորման գործընթացն ուղեկցվել է բարդ ու բազմափուլ զարգացումներով։ 5-րդ դարի առաջին կեսին Սասանյան Իրանն իրեն էր ենթարկել Այսրկովկասը՝ Աղվանից մարզպանության մեջ ներառելով Կուրի ձախափնյա Բուն Աղվանքն ու Մեծ Հայքի հյուսիսարևելյան Արցախ և Ուտիք նահանգներ։

Այդ շրջանում աղվանական ցեղերի էթնոհամախմբման գործընթացը դեռ չէր ավարտվել միասնական էթնոսի կազմավորմամբ և կանգ էր առել մետաէթնիկ՝ հավաքական, ընդհանրության մակարդակի վրա։

Աղվանք (պարսկերեն՝ Առան) անունը ստացած մարզպանության հյուսիսային (բունաղվանական) և հարավային (հայկական) մասերի ճակատագրերը մի քանի դար շարունակ՝ մինչև զարգացած միջնադար, ընթացել են վարչաքաղաքական, հասարակա­կան, մշակութային զարգացման միևնույն հունով:

Մեսրոպ Մաշտոցի և աղվան վարդապետ Բենիամինի համագործակցությամբ 420-ական թվականներին ստեղծված աղվանների գիրն ու գրավոր մշակույթը համեմատաբար սահմանափակ են զարգացել։ Հատկապես 6-րդ դարում, երբ Աղվանք-Առան վարչական միավորի քաղաքական և հոգևոր կենտրոնները տեղափոխվել են Կուրի աջափնյակ՝ հայաբնակ տարածքներ, որտեղ հիմնադրվել է Պարտավ քաղաքը։ Դրանից հետո Աղվանքի քրիստոնյա բնակչության մշակութային զարգացումն ընթացել է հիմնականում հայկական գրավոր մշակույթի ազդեցությամբ և դրա ձևավորած ավանդույթների շրջանակում։

Քանի որ «աղվան» բազմացեղ ընդհանրությունից վաղ միջնադարում դեռ չէր ձևավորվել միասնական էթնոս, Կուրի աջափնյակի հայերն «Աղվանք» եզրույթն ընկալել են իբրև հայրենի երկրամասի անվանում՝ կոչելով նաև Հայոց Արևելից կողմանք, այսինքն՝ Հայաստանի արևելյան երկրամաս։ Պարզ է, որ դա զուտ անվան տեղափոխություն էր, որը ոչ մի կերպ չէր կարող խաթարել հայկական երկրամասի էթնիկ պատկերը։ Ըստ 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացու՝ Կուրի աջափնյակի չորս իշխանությունների բնակչությունը ծագում էր Հայկ նահապետի սերունդներից, այսինքն՝ անվերապահ ուներ հայկական էթնիկ ինքնաընկալում։

Արաբական խալիֆայության տիրապետության ներքո հայտնված Արևելյան Այսրկովկասում և հարակից շրջաններում իսլամի տարածման ժամանակաշրջանում աղվանական ընդհանրության այն հատվածը, որը մնացել էր քրիստոնյա, 9-րդ դարի վերջին համախմբվեց իբրև միասնական էթնոս՝ «ուդիներ» («ուտիներ») անունով։ Միևնույն ժամանակ աղվանական ընդհանրության իսլամ ընդունած հատվածի գերկշիռ մասը համախմբվեց «լեզգիներ» ինքնանվամբ էթնոս ժողովրդի մեջ։

Քրիստոնյա աղվանական զանգվածի արևմտյան հատվածը՝ Հերեթը, զարգացած միջնադարում մտել է Վրացական պետության կազմի մեջ և այստեղ տարածվել է նաև քրիստոնյա ուղղափառ դավանանքը։ Աղվանքի արևելյան իսլամադավան հատվածում (Շիրվան) տարածվել է պարսկերենը, որի հիմքի վրա առաջ եկավ նոր ժողովուրդ՝ «թաթեր» անունով։ Դրան զուգահեռ՝ թյուրքական տարբեր ցեղերի ներխուժման և տիրապետության հաստատման հետևանքով տեղի բնակչության մի մասը դարձավ թյուրքախոս։ Բուն Աղվանքի մնացյալ շրջաններում քրիստոնյա ուդի-աղվանների գրավոր մշակույթի, հոգևոր ծեսերի լեզուն դարձել է հայերենը։

Ուդի-աղվանների պատմական ճակատագրում ողբերգական է եղել 18-րդ դարի առաջին կեսը, երբ Շաքիի երկրամասի Հաջի Չելեբի խանը ուդիական տասնյակ գյուղերի քրիստոնյա բնակչությանը ստիպեց իսլամ ընդունել։ Հետագայում իսլամադավան ուդիների մեծ մասն իրենց ընկալում էին որպես լեզգիներ կամ թյուրք-թաթարներ։ Քրիստոնյա ուդիները պահպանվել են միայն մի քանի բնակավայրերում, որոնցից հատկապես հայտնի են Նիժը և Վարդաշենը։ 20-րդ դարասկզբին նրանց ավելացավ Վրաստան (Կախեթ) գաղթած ուդիների մի խմբի կողմից հիմնադրված Զենոբիանի-Օկտոմբերի գյուղը։ Ուդիների թիվը ներկայումս հաշվվում է մոտ 10 հազար մարդ։

Հայկական ազգանուններ կրող և առավելապես հայերեն գրավոր մշակույթով իրենց հոգևոր կյանքը զարգացնող ուդի-աղվանները հայերի հետ հավասար կիսել են Ադրբեջանի Հանրապետությունում 20-րդ դարի սկզբին ու վերջին տեղի ունեցած ողբերգական բոլոր անցքերը։ 1988 թվականի վերջին նրանք հայերի հետ միասին ամբողջապես արտաքսվեցին իրենց բնօրրանից՝ հեռանալով Միջին Ասիա, Ռուսաստան և Հայաստան։ Հաջորդ տարի՝ ԽՍՀՄ իշխանությունների հավաստիացումներից հետո, ուդիների մի մասը վերադարձավ Նիժ և Վարդաշեն (անվանափոխվել է Օղուզ) բնակավայրեր։ Սակայն, այստեղ նրանք հայտնվել են «պատանդի» կարգավիճակում․ ադրբեջանական իշխանությունները նրանց օգտագործում են իրենց հակահայկական քաղաքականության մեջ։ Իշխանությունների պարտադրանքով ուդիները մասնակցել են հակահայկական, շինծու տարբեր միջոցառումների։ Ադրբեջանական իշխանության նպատակն է ցույց տալ, թե ուդիները Կուրի ձախափնյակում, Հայաստանի Հանրապետության տարածքում և հայկական պատմական այլ շրջաններում՝ ընդհուպ մինչև Աղթամար և Կիլիկիա, հավակնում են հայկական պատմամշակութային ժառանգությանը, հայկական եկեղեցիներին և այլ հուշարձաններին։

Ադրբեջանից դուրս ուդի-աղվաններն ավելի հեշտ են պահում իրենց մշակույթը, այդ թվում՝ բանավոր շփման լեզուն, և շարունակում խոսել հայ ժողովրդի հետ իրենց դարավոր բարեկամության մասին։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Արամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջ Չիտայի դատարանը Հայաստանի ծնունդով տղամարդուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման Թուրքիայում Աթաթուրքին վիրավորելու մեղադրանքով ուսուցիչ է ձերբակալվել Ընտրություններ՝ առանց հաղթողի. Նեթանյահուի դաշինքը Իսրայելի խորհրդարանում ստացել է 53 տեղ Աղվանների պատմական ուղին և հայերի հետ դարավոր կապերը Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր Իշխանությունը մի շատ վատ հատկություն էլ ունի… Կարեն Քոչարյան Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, որն առայժմ անվանում են TRIPP. Բենիամին Մաթևոսյան Խոշոր պայթյուն՝ գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի Մոսկվայում են․ ի՞նչ են քննարկել Բջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին Ֆիդանը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի հանդիպմանը Սահմանափակում է կիրառվել Արկադի Համբարձումյանի, նրա հետ 22 փոխկապակցված անձանց պատկանող գույքերի վրա Հայաստանի ղեկավարի արձագանքը ծեծկռտուքին՝ հաստատված սահմաններից դուրս է․ Արթուր Խաչատրյան Աննա Վարդապետյանը պետք է Մխիթար Գոշ շքանշանին ներկայացնի այն դատախազին, ով քրեական հետապնդում չի իրականացնի աթոռ շպրտողի նկատմամբ․ փաստաբան Աննա Հակոբյանն իր էս բռնության համար առանձին քրեական գործով է անցնելու․ Արմինե Ադիբեկյան (video) Ամեն իշխանություն ունի իր գրավիտացիայի կենտրոնը, այս իշխանության համար կենտրոնը կոնֆլիկտն է` նախկինների, անցյալի, պատմության հետ, այն ձգում է իր շուրջը բոլորին. Արփինե Հովհաննիսյան Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր Երևան–Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում Ալիևը չի մեկնի Թուրքիա «Դուք Եռաբլուր եք եռապատկել, եկել Էդգար Ղազարյանի՞ց եք խոսում․ դրա մասին մտածեք»․ Արեգա Հովսեփյանի դիպուկ խոսքը (video) Գազամատակարարման պլանային դադարեցումներ մարզերում ՝ հոկտեմբերի 30-ին Դուք իմ համակարգչին հետևում եք․․․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ին (video) Դու էն սորտն ես, որ հարևանի դռան տակ կեղտոտում ա, ասում՝ «ք*քեցի»․ Արմինե Ադիբեկյան (video) Թարմացված․ Երևան-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց աղետի ազդանշան է տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am