Խոշոր պայթյուն՝ գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Արատաի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Խաչփառ վարչական բնակավայրում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել։

Ինչպես հայտնում է մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը օրվա պատասխանատու գլխավորությամբ, նմանատիպ ահազանգ է ստացվում նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչություն, որտեղից ժամանել է հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Գևորգյանի և Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի գլխավորությամբ

Տեղում պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի լիցքավորնան սարքի մոտ, «Opel» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, գազալցակայանի էլ պատճառվել է խոշոր չափի նյութական վանս։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Արթուր Կոծինյանի, օրվա պատասխանատու Սահակ Թադևոսյանի և դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյնաի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Դավիթ Բաղդասարյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Գեղամ Մկրտչյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են գազալցակայանի և պայթած «Opel»-ի սեփականատերերի ինքնությունը։

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր Իշխանությունը մի շատ վատ հատկություն էլ ունի… Կարեն Քոչարյան Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, որն առայժմ անվանում են TRIPP. Բենիամին Մաթևոսյան Խոշոր պայթյուն՝ գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի Մոսկվայում են․ ի՞նչ են քննարկել Բջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին Ֆիդանը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի հանդիպմանը Սահմանափակում է կիրառվել Արկադի Համբարձումյանի, նրա հետ 22 փոխկապակցված անձանց պատկանող գույքերի վրա Հայաստանի ղեկավարի արձագանքը ծեծկռտուքին՝ հաստատված սահմաններից դուրս է․ Արթուր Խաչատրյան Աննա Վարդապետյանը պետք է Մխիթար Գոշ շքանշանին ներկայացնի այն դատախազին, ով քրեական հետապնդում չի իրականացնի աթոռ շպրտողի նկատմամբ․ փաստաբան Աննա Հակոբյանն իր էս բռնության համար առանձին քրեական գործով է անցնելու․ Արմինե Ադիբեկյան (video) Ամեն իշխանություն ունի իր գրավիտացիայի կենտրոնը, այս իշխանության համար կենտրոնը կոնֆլիկտն է` նախկինների, անցյալի, պատմության հետ, այն ձգում է իր շուրջը բոլորին. Արփինե Հովհաննիսյան Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր Երևան–Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում Ալիևը չի մեկնի Թուրքիա «Դուք Եռաբլուր եք եռապատկել, եկել Էդգար Ղազարյանի՞ց եք խոսում․ դրա մասին մտածեք»․ Արեգա Հովսեփյանի դիպուկ խոսքը (video) Գազամատակարարման պլանային դադարեցումներ մարզերում ՝ հոկտեմբերի 30-ին Դուք իմ համակարգչին հետևում եք․․․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ին (video) Դու էն սորտն ես, որ հարևանի դռան տակ կեղտոտում ա, ասում՝ «ք*քեցի»․ Արմինե Ադիբեկյան (video) Թարմացված․ Երևան-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց աղետի ազդանշան է տվել Պատրաստ ենք, պատասխաններդ ստանալու եք, ավել էլ ենք տալու․ Արամ Վարդևանյանը՝ Փաշինյանի սպառնալիքին (video) «Դե խոսա՛ արա՛, խոսա՛, Ջհանգիրյան Գագո»․ քաղաքացի (video) Սպասե՛ք՝ Փաշինյանն անցնելու է նոր կտրուկ քայլերի․ Նինա Կարապետյանց (video) Այսօրվա դեպքերը պետք է ընկալել նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացում ընդդիմության կամքը կոտրելու, կողմ քվեարկելուն հարկադրելու նախապատրաստական քայլերի համատեքստում․ Ղամբարյան «Կիսագրագետ փնթի բոմժե՛ր», դուք էսօր աթոռ էիք շպրտում, որ․․․ Արմինե Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am