ԵՄ-ն դեմ է արտահայտվել պատերազմի ավարտից հետո «Հյուսիսային հոսքի» վերագործարկմանը

Եվրամիությունում «Հյուսիսային հոսք» նախագիծը դիտարկում են որպես Մոսկվայի էներգետիկ զենք և, չնայած ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև բանակցություններին, կտրականապես դեմ են գազատարների վերագործարկմանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Պաուլա Պինյուն։

«Մենք չափազանց լավ գիտենք հանածո վառելիքի գնումներում Ռուսաստանից կախվածության թաքնված գինը։ Նրանք այդ կախվածությունը վերածեցին իրենց զենքի, մենք ստիպված եղանք վճարել դրա համար, և մենք դա չենք մոռանա», — ընդգծել է Պինյուն։

Մամուլի քարտուղարը վկայակոչել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ Բրյուսելում սկզբունքորեն դեմ են «Հյուսիսային հոսքի» վերագործարկմանը նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատման դեպքում։ Նա նաև հավաստիացրել է, որ մինչև 2027 թվականը ռուսական գազից ամբողջությամբ հրաժարվելու վերաբերյալ ԵՄ անդամների պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ։

Ավելի վաղ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շրջանակում «Հյուսիսային հոսքի» աշխատանքի վերսկսման հարցը քննարկել էին երկու երկրների նախագահների հատուկ ներկայացուցիչներ Կիրիլ Դմիտրիևն ու Ջարեդ Քուշները։ Գազատարների վերագործարկումը դիտարկվում էր որպես Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր «խաղաղության գործարքի» մաս։ Սակայն բանակցություններին մասնակցած Սպիտակ տան պաշտոնյաներն անգամ ընդունում էին, որ չորս տարի առաջ պայթյուններից վնասված գազատարների վերականգնումը քիչ հավանական է նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում։

«Հյուսիսային հոսք 1»-ը կառուցվել է Բալթիկ ծովի հատակով 2010–2012 թվականներին՝ միացնելով ռուսական Վիբորգ նավահանգիստն ու գերմանական Գրայֆսվալդը։ Ուստ Լուգայից դեպի Գերմանիա ձգվող «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունն ավարտվել է 2021 թվականին, սակայն այն չի գործարկվել։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո «Հյուսիսային հոսք 1»-ը շարունակում էր գործել, մինչդեռ ռուսական «Գազպրոմը» կրճատում էր Եվրոպա մատակարարվող գազի ծավալները՝ դա բացատրելով արևմտյան պատժամիջոցների հետևանքով առաջացած տեխնիկական խնդիրներով։

2022 թվականի սեպտեմբերի 26-ին դանիական Բորնհոլմ կղզու մերձակայքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով «Հյուսիսային հոսքի» գազատարները վնասվել են։ Դիվերսիայի կասկածանքով 2025 թվականի ամռանն Իտալիայի իշխանությունները ձերբակալել են ուկրաինական ուժերի նախկին սպա Սերգեյ Կուզնեցովին և նրան արտահանձնել Գերմանիային։ Այս աշնանը Գերմանիայում սկսվել է պայթյուններին առնչություն ունենալու մեջ մեղադրվող նախկին սպայի դատավարությունը։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Աննա Հակոբյանն իր էս բռնության համար առանձին քրեական գործով է անցնելու․ Արմինե Ադիբեկյան (video) Ամեն իշխանություն ունի իր գրավիտացիայի կենտրոնը, այս իշխանության համար կենտրոնը կոնֆլիկտն է` նախկինների, անցյալի, պատմության հետ, այն ձգում է իր շուրջը բոլորին. Արփինե Հովհաննիսյան Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր Երևան–Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում Ալիևը չի մեկնի Թուրքիա «Դուք Եռաբլուր եք եռապատկել, եկել Էդգար Ղազարյանի՞ց եք խոսում․ դրա մասին մտածեք»․ Արեգա Հովսեփյանի դիպուկ խոսքը (video) Գազամատակարարման պլանային դադարեցումներ մարզերում ՝ հոկտեմբերի 30-ին Դուք իմ համակարգչին հետևում եք․․․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ին (video) Դու էն սորտն ես, որ հարևանի դռան տակ կեղտոտում ա, ասում՝ «ք*քեցի»․ Արմինե Ադիբեկյան (video) Թարմացված․ Երևան-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց աղետի ազդանշան է տվել Պատրաստ ենք, պատասխաններդ ստանալու եք, ավել էլ ենք տալու․ Արամ Վարդևանյանը՝ Փաշինյանի սպառնալիքին (video) «Դե խոսա՛ արա՛, խոսա՛, Ջհանգիրյան Գագո»․ քաղաքացի (video) Սպասե՛ք՝ Փաշինյանն անցնելու է նոր կտրուկ քայլերի․ Նինա Կարապետյանց (video) Այսօրվա դեպքերը պետք է ընկալել նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացում ընդդիմության կամքը կոտրելու, կողմ քվեարկելուն հարկադրելու նախապատրաստական քայլերի համատեքստում․ Ղամբարյան «Կիսագրագետ փնթի բոմժե՛ր», դուք էսօր աթոռ էիք շպրտում, որ․․․ Արմինե Ադիբեկյան (video) Գործ ունենք Հայաստանի խորհրդարանում ալիևյան ՕՄՈՆ-ի հատուկ գործողության հետ, որի նպատակն էր ընկճել ընդդիմությանը. Զուրաբյան Շատ ուրախ եմ, որ պաշտոնը Վահագնի մեջ չի փոխել մի բան․ ինձ տեսնելիս դեռ նույն կերպ խեղդվում է. Արթուր Սուքոյան Հորմուզի նեղուցում երեք լցանավ է պայթել ականների վրա․ ԻՀՊԿ ԵՄ-ն դեմ է արտահայտվել պատերազմի ավարտից հետո «Հյուսիսային հոսքի» վերագործարկմանը Ինչպե՞ս եք գնահատում այն վարկային բեռը, որն ունի մեր ժողովուրդը 8 տարի առաջվա համեմատ. Կարապետյան (video) Նարեկ Կարապետյանը` ծեծկռտուքից հետո Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը մտադիր է հրաժարական տալ Մեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am