Հակակոռուպցիոն դատարանը ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացրել է երկու ամսով։
Նրա պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով՝ սեպտեմբերի 2-ից կալանքի տակ գտնվող Խաչատրյանը ողնաշարի խնդիրների պատճառով մշտապես պառկած է։ Արդեն առաջացել են պառկելախոցեր, և չի բացառվում նաև թոքաբորբի զարգացումը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ բազմիցս դիմել են Քրեակատարողական բժշկության կենտրոն՝ Խաչատրյանին ստացիոնար բուժման տեղափոխելու խնդրանքով, սակայն դիմումները չեն բավարարվել։ Կալանքի ժամկետի երկարացման հարցով դատական նիստի ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է, և նիստն ընդմիջվել է՝ ցավազրկող ներարկելու համար։
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը