Ավարտվել է «Նորատուսցի Ալիկի» վերաբերյալ քրվարույթի նախաքննությունը․ գործն ուղարկվել է դատախազին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում  իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են «Նորատուսցի Ալիկ» մականվամբ հայտնի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի նկատմամբ հոգեբանական ներգործություն կատարելու դեպքի հանգամանքները։

Մասնավորապես,  քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «Նորատուսցի Ալիկ» մականվամբ հայտնի Ա.Բ.-ն, 2026 թվականի օգոստոսի 1-ին իր վարած, «Լամբորջինի» մակնիշի սպորտային ավտոմեքենայով՝ մեկ այլ ավտոմեքենայի ուղեկցությամբ, գնացել է անվադողերի վերանորոգման կետ, որտեղ անտեսելով տվյալ պահին աշխատակցի կողմից այլ հաճախորդի սպասարկելու հանգամանքը, խուլիգանական դրդումներով՝ անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել և պահանջել  արտահերթ սպասարկել իրեն, հակառակ դեպքում՝ սպառնալով աշխատակցի առողջությանը պատճառել վնաս։

Նախաքննության ընթացքում, հսկող դատախազի որոշմամբ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ա.Բ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (հոգեկան ներգործությունը` խուլիգանական դրդումներով):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը և բացակայելու արգելքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
«Մերկացրե՛լ ենք, ձեզ, սադրիչնե՛ր, նոր տարածքներ եք հանձնել»․ Մարիաննա Ղահրամանյանը խայտառակեց ՔՊ-ին (video) ՔՊ-ականները Էդուարդ Աղաջանյանի բերանին էին խփել, արյուն էր գալիս, իրար էին ծեծում (video) «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի պնդումներն անխոցելի են. Սուրեն Սուրենյանց Արթուր Ջավադյանին Փաշինյանն ազատել է պաշտոնից Ինչպես է Կոնջորյանը թիկունքից բռունցքներով հարվածում «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի գլխին (video) Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը․ Ղահրամանյանը ներսից մանրամասնում է (video) Չախոյանը ջուր է լցնում Դավթյանի դեմքին, տախտակներով իրար են խփում․ Ինչից սկսվեց ԱԺ-ում ծեծկռտուքը․․․ (video) «ՀԿԱԾ-ն հրապարակել է ոչ հավաստի տեղեկություններ»․ Արթուր Բաղդասարյանի փաստաբանի հայտարարությունը Նոր կադրեր ԱԺ միջանցքից․․․ ծեծկռտուքը շարունակվում է (video) Ավարտվել է «Նորատուսցի Ալիկի» վերաբերյալ քրվարույթի նախաքննությունը․ գործն ուղարկվել է դատախազին ՔՊ-ականը սկսեց հայհոյել ԱԺ միջանցքում․ «Ոտը ո…ից պոկելու եմ» (video) Հրապարակվել են Իսրայելում քվեների 90%-ի հաշվարկի արդյունքները Բռունցքներով, քացիներով ծեծուջարդ ԱԺ-ում․ ՊՊԾ-ն ներս մտավ (video) ՇՏԱՊ․ ԱԺ-ում իրար են ծեծում, հայհոյում, շիշ շպրտում (video) Ողբերգական դեպք՝ Երևանում. շտապօգնության բժիշկներն արձանագրել են երեխայի մահը Փաշինյանն իր ստերի, խոստումների չկատարման համար մեղադրեց տգիտությանը (video) Ըմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը Արցախի օկուպացիան ժամանակավորապես է կանգնեցրել Ադրբեջանում դժգոհությունների ալիքը Արդյոք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին Ձերբակալել են 3 հոգու 2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել․․․ ի՞նչ է կատարվում այս հարցի շուրջ «Ժողովուրդ» Հող են պատրաստում Լույս չի լինի․ հասցեներ Ռեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու գործով․ «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am