Ինչ է բացահայտվել ԵՊՀ-ում ձերբակալությունների գործով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԵՊՀ երկու ամբիոնի վարիչների ձերբակալության գործով իրավապահներին դիմած անձինք, քննությունը «ստանալու» ակնկալիքով, գումար են փոխանցել, սակայն քննությունից «կտրվել» են։

«Ժողովուրդ» օրաթերթին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած աղմկահարույց ձերբակալությունների գործով նոր մանրամասներ են հայտնի դառնում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ArmLur.am-ը գրել էր, որից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր՝ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է չորս անձ, այդ թվում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը և պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը։ Վարդան Այվազյանը մեղադրվում է կաշառք ստանալու, իսկ Էդիկ Մինասյանը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։

Սակայն «Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ գործի ուշագրավ հանգամանքներից մեկն այն է, որ մյուս երկու ձերբակալվածները, ըստ նախնական տեղեկությունների, ենթադրաբար այն անձինք են, որոնք գումար են փոխանցել քննություն հանձնելու ակնկալիքով։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրանք դիմել են իրավապահներին այն բանից հետո, երբ, ըստ իրենց ներկայացրած տեղեկությունների, քննություն հանձնելու համար գումար են փոխանցել, սակայն արդյունքում կտրվել են և չեն ստացել ակնկալվող գնահատականը։

Այս հանգամանքն էլ հարցեր է առաջացնում՝ ինչպե՞ս է կազմակերպվել գումարի փոխանցումը, ո՞վ է ստացել այն, և ի՞նչ ապացույցներ են ներկայացվել իրավապահներին։

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ գործով ուշադրության կենտրոնում են ԵՊՀ երկու ամբիոնի վարիչներ։ Միաժամանակ, ենթադրյալ կաշառք տված անձանց ինքնության, գումարի չափի և փոխանցման կոնկրետ հանգամանքների վերաբերյալ պաշտոնական ամբողջական տեղեկատվություն դեռևս հրապարակված չէ։ Մենք տեղեկացանք նաև, որ դասախոսները բարեկամներ են՝ աներ-փեսա։

Հոկտեմբերի 28-ին հայտնի դարձավ նաև, որ Վարդան Այվազյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Էդիկ Մինասյանի նկատմամբ՝ տնային կալանքը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները ինֆորմացիա ունեն նաև այլ բուհերի հետ կապված․ առաջիկայում այլ բուհերում ևս նման զարգացումներ են սպասվում։

դիտվել է 38 անգամ
Լրահոս
ՔՊ-ականը սկսեց հայհոյել ԱԺ միջանցքում․ «Ոտը ո…ից պոկելու եմ» (video) Հրապարակվել են Իսրայելում քվեների 90%-ի հաշվարկի արդյունքները Բռունցքներով, քացիներով ծեծուջարդ ԱԺ-ում․ ՊՊԾ-ն ներս մտավ (video) ՇՏԱՊ․ ԱԺ-ում իրար են ծեծում, հայհոյում, շիշ շպրտում (video) Ողբերգական դեպք՝ Երևանում. շտապօգնության բժիշկներն արձանագրել են երեխայի մահը Փաշինյանն իր ստերի, խոստումների չկատարման համար մեղադրեց տգիտությանը (video) Ըմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը Արցախի օկուպացիան ժամանակավորապես է կանգնեցրել Ադրբեջանում դժգոհությունների ալիքը Արդյոք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին Ձերբակալել են 3 հոգու 2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել․․․ ի՞նչ է կատարվում այս հարցի շուրջ «Ժողովուրդ» Հող են պատրաստում Լույս չի լինի․ հասցեներ Ռեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու գործով․ «Փաստ» Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է Ինչ է բացահայտվել ԵՊՀ-ում ձերբակալությունների գործով․ «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ախուրյանի վերընտրված համայնքապետը․ «Ժողովուրդ» Մարտի 1-ի քրեական գործով Փաշինյանի շահերը պաշտպանածը դիմում է ներկայացրել ընդդեմ Փաշինյանի ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում. «Հրապարակ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է․ «Հրապարակ» Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ» Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am