Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. « Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններն անցան բացառապես լարված, անհավասար և աննախադեպ ճնշումներով ուղեկցվող միջավայրում։ Իշխանության կողմից գործադրվող տոտալ ճնշումների, թիրախային կալանավորումների, վարչական ռեսուրսի անդադար կիրառման և արհեստական խոչընդոտների հետևանքով ստեղծ ված իրավիճակում իշխող ուժին, մեծ հաշվով, հաջողվել էր հասնել նրան, որ բազմաթիվ համայնքներում ՔՊ-ն ընտրություններին մասնակցեց միայնակ։

Այս ճնշող ֆոնին ընդդիմադիր դաշտի տարածքային կառույցների մեծ մասը, բնականաբար, խուսափում էր մասնակցությունից՝ հասկանալով, որ ստեղծված պայմաններում իր տեղական ռեսուրսը անհավասար պայքար պետք է մղի պետական մամլիչ մեքենայի դեմ։ Այնուամենայնիվ, եղան համայնքներ, որտեղ ընդդիմադիր կուսակցություններ մասնակցություն ունեցան, այդ թվում՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը մասնակցեց վեց համայնքում և բոլորում հաղթահարեց ընտրական շեմը։ Մասնավորապես, «Ապրելու երկիրը» Մեղրիում գրանցել է 18,82 %, Դիլիջանում՝ 16,24 %, Արթիկում՝ 8,84 %, Ջերմուկում՝ 7,20 %, Գորիսում՝ «Ապրելու քվե» դաշինքով 6,41 %, Մարտունիում՝ 4,81% արդյունքներ:

Հավելենք, որ առաջիկայում՝ նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում նաև մի շարք այլ համայնքներում, այդ թվում՝ Նոյեմբերյանում և Կապանում, որտեղ ևս «Ապրելու երկիր» կուսակցությունն արդեն իսկ առաջադրվել է և մասնակցություն է ունենալու:

 

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ավարտվել է «Նորատուսցի Ալիկի» վերաբերյալ քրվարույթի նախաքննությունը․ գործն ուղարկվել է դատախազին ՔՊ-ականը սկսեց հայհոյել ԱԺ միջանցքում․ «Ոտը ո…ից պոկելու եմ» (video) Հրապարակվել են Իսրայելում քվեների 90%-ի հաշվարկի արդյունքները Բռունցքներով, քացիներով ծեծուջարդ ԱԺ-ում․ ՊՊԾ-ն ներս մտավ (video) ՇՏԱՊ․ ԱԺ-ում իրար են ծեծում, հայհոյում, շիշ շպրտում (video) Ողբերգական դեպք՝ Երևանում. շտապօգնության բժիշկներն արձանագրել են երեխայի մահը Փաշինյանն իր ստերի, խոստումների չկատարման համար մեղադրեց տգիտությանը (video) Ըմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը Արցախի օկուպացիան ժամանակավորապես է կանգնեցրել Ադրբեջանում դժգոհությունների ալիքը Արդյոք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին Ձերբակալել են 3 հոգու 2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել․․․ ի՞նչ է կատարվում այս հարցի շուրջ «Ժողովուրդ» Հող են պատրաստում Լույս չի լինի․ հասցեներ Ռեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու գործով․ «Փաստ» Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է Ինչ է բացահայտվել ԵՊՀ-ում ձերբակալությունների գործով․ «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ախուրյանի վերընտրված համայնքապետը․ «Ժողովուրդ» Մարտի 1-ի քրեական գործով Փաշինյանի շահերը պաշտպանածը դիմում է ներկայացրել ընդդեմ Փաշինյանի ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում. «Հրապարակ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է․ «Հրապարակ» Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am