Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստին այսօր հարցաքննվել է մեղադրյալ Նարեկ Օհանյանը

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ, այսօր կայացել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստը, հաղորդում է «Փաստինֆո»-ն։

Այսօրվա նիստին հարցաքննվել է մեղադրյալ Նարեկ Օհանյանը։ Նա պնդել է, թե մեղադրանքը չի ընդունում, այն անհիմն է։ Ցուցմունքում Օհանյանը, անդրադառնալով փետրվարի 5-ին եղբոր մահվան հանգամանքներին, պատմել է, որ դեպքին ոչ Վալոդյա Գրիգորյանն է առնչություն ունեցել, ոչ Արծրուն Գալստյանը, ոչ էլ՝ Կարեն Աբրահամյանը, նշել է, թե կռիվ է եղել, կրակոց է եղել, եղբայրն էլ մահացել է, բայց թե ում կրակոցից է մահացել՝ ինքը չի տեսել։ Վեճին ի սկզբանե իրենք ներկա չեն եղել՝ ըստ Օհանյանի։ Նա նշել է, թե եղբոր հետ գնացել էին՝ իբրև իր մեքենան վերցնելու։ Այդ գործով մեղադրյալը մեկն է, որևէ կապ չունի Վալոդյա Գրիգորյանի հետ։ Դեպքից հետո, ըստ մեղադրյալի, Վալոդյա Գրիգորյանի հետ չի շփվել, ոչ դեպքից առաջ, ոչ դեպքից հետո առանձնապես հարաբերություններ չեն ունեցել, համագյուղացի է, տեսնելիս բարևել են՝ ոչ ձեռքով, մեքենան վարելիս իրար ճանապարհ էին տալիս, դեպքից հետո հիմնականում չի էլ տեսել Գրիգորյանին։ Մյուս երկու տուժողների հետ նույն հարաբերություններն են եղել, որևէ հարաբերություն չի եղել՝ ըստ Օհանյանի։

«Վալոդյա Գրիգորյանը կապ չի ունեցել, չեմ էլ կարծում, որ հեռակա կարող էր կապ ունենալ այդ դեպքին»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է Վալոդյա Գրիգորյանի սպանության օրը բանկոմատից օգտվելուն, մեքենայով տուն գնալուն և այնտեղ աղբ այրելուն՝ Օհանյանը նշել է, որ մեքենայում եղել է վարորդի կողքին, մյուսները մեքենայից չեն իջել, ինքը գնացել է տուն, վերցրել մետրը, տոպրակներ, այնուհետև աղբն՝ այրել, կրակայրիչը տղաներից է վերցրել, ընդամենը մեկ րոպե է տևել։ Ինչ վերաբերում է բանկոմատից օգտվելուն, Օհանյանը նշել է, թե զորամասի բանկոմատի մոտ քարտը ստուգել է, գումար չի նստել, հաջորդիվ գնացել են բենզինով լիցքավորել, ևս մեկ անգամ ստուգել քարտը՝ գումար չի եղել։ Այդ ընթացքում մեքենայով Վալոդյա Գրիգորյանի տան մոտով են անցել, ըստ մեղադրյալի՝ չի հիշում՝ կայանված մեքենա եղել է, թե ոչ։

Օհանյանը նաև հերքել է վկա Մարդոյանի հայտնած տեղեկությունը, թե դեպքի օրը ինքը ևս այդտեղ էր։

«Փակված եմ 1 տարի ա, բոչկի զիբիլ վառելը բա՞ն ա դառել»,- ասել է նա։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Գործի նյութերում արձանագրությունների և ձայնագրությունների միջև հակասություններ կան․ պաշտպան «Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում. հասցեներ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստին այսօր հարցաքննվել է մեղադրյալ Նարեկ Օհանյանը «Հրազդանցեմենտը» Նարեկ Նալբանդյանին վաճառելու գործարքը տապալվել է․ «Հետք» Իշխանություններն անցողիկ են, հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժական Սրանք ամեն ինչի վրայով կանցնեն, միայն թե սեփական իշխանությունն ամեն գնով պահեն. Արմեն Հովասափյան Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի Գագիկ Խաչատրյանի ցավերն ուժեղացան, խնդրել ենք ներարկում կատարեն. փաստաբան ԱՄՆ-ն զգուշացրել է Երվանդ Օտյանի փողոցում փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել են Նա նախևառաջ նվաստացրել է հայ ժողովրդին․ Զախարովան՝ Շիրակի մարզպետի հայտարարության մասին Խոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը Իսրայելում ստեղծվեց քաղաքական նախաճգնաժամային վիճակ. Հակոբ Բադալյան Իրանի քաղաքացու բնակարանից հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսեր Ինչու պարտվեց ընդդիմությունը ՏԻՄ ընտրություններում․ քննարկում (video) Կապրենք՝ կտեսնենք, թե Սահմանադրական դատարանը դեկտեմբերին ինչ որոշում կկայացնի. ՆԳ նախարար (video) Գագիկ Խաչատրյանի մոտ պառկելախոց է հասունանում․ փաստաբան (video) «Ես ձեզ հարցը չէի ուղղում»․ Արթուր Խաչատրյանի հարցից Փաշինյանը լարվեց (video) Հրապարակե՛ք՝ Հայաստանի տարածքից ինչ եք հանձնում․․․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Մհեր Գրիգորյանին (video) Լա՛վ, դուք ի՞նչ գիտեք․․․ ընդդիմադիրի հարցից լարվեցին ՔՊ-ականները (video) «Ես ձեզ խնայում եմ»․ լարված երկխոսություն Լիլիթ Գալստյանի և Արարատ Միրզոյանի միջև (video) «Օդում խոսում եք»․ Արեգա Հովսեփյանն՝ Արարատ Միրզոյանին (video) Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների «Ա՛յ աննամուսնե՛ր, դուք Նաիրի Հունանյանի սшտկելու՞ն եք սպասում»․ տարեց կնոջ դիպուկ խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am