Իշխանություններն անցողիկ են, հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժական

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է.

«Ազգային արժեքների և հերոսների դեմ պայքարը շարունակվում է․ այս անգամ՝ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում։

Օրերս տեղեկություններ ստացանք, որ դպրոցի պատից հատուկ տեխնիկայի միջոցով հեռացվում է Զորավար Անդրանիկ Օզանյանի մեծադիր նկարը։

Գյուղացիները օրեր շարունակ հերթապահելով դպրոցի տարածքում՝ փորձեցին կանխել հերոսի պատկերի հեռացումը։ Նրանք պատրաստվում էին փակել ճանապարհները, սակայն, դժգոհությունն արդյունք չտվեց․ նկարը, ի վերջո, հեռացվեց։

Դպրոցի ղեկավարությունը՝ հերքելով, որ այս ամենի ետևում ԿԳՄՍ֊ի հրամանն է, կատարվածը բացատրել է անվտանգության նկատառումներով՝ խոստանալով նկարը վերականգնելուց հետո այն տեղափոխել այլ վայր։

Հարց է առաջանում․ եթե նկարն իսկապես ունի վերականգնման անհրաժեշտություն, ինչու՞ այդ աշխատանքներից հետո չի նախատեսվում դրա տեղադրումը նույն տեղում՝ դպրոցի պատին։

Ակնհայտ է, որ այսպիսի արարքների հիմքում օրվա իշխանության գաղափարախոսությունն է։

Դպրոցն այն վայրն է, որտեղ երեխաները ոչ միայն անհրաժեշտ գիտելիքներ են ստանում, այլև ձևավորում իրենց արժեհամակարգը։

«Փառքի անկյունները» հեռացնելով, հայերեն առաջին նախադասությունը «Լավ սովորիր, որ լավ ապրես» կարգախոսով փոխարինելով՝ ինչպիսի՞ սերունդ եք ուզում կերտել։

Զորավար Անդրանիկը հայ ժողովրդի ազատագրական պայքարի խորհրդանիշներից է։ Նրա կերպարը դպրոցի պատին պարզապես զարդարանք չէ, այլ պատմական հիշողության, ազգային արժանապատվության և հայրենասիրության խորհրդանիշ, ամեն օր դպրոց հաճախող աշակերտին փոխանցվող ուղերձ։

Շնորհակալություն Արտենիի արժանապատիվ բնակիչներին՝ ինքնակազմակերպվելու, մեր հերոսների պատիվը բարձր պահելու և իրենց անհամաձայնությունն արտահայտելու համար։

Իշխանություններն անցողիկ են, հայրենիքը, ազգային արժեքները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժական»։

դիտվել է 8 անգամ
Լրահոս
«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում. հասցեներ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստին այսօր հարցաքննվել է մեղադրյալ Նարեկ Օհանյանը «Հրազդանցեմենտը» Նարեկ Նալբանդյանին վաճառելու գործարքը տապալվել է․ «Հետք» Իշխանություններն անցողիկ են, հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժական Սրանք ամեն ինչի վրայով կանցնեն, միայն թե սեփական իշխանությունն ամեն գնով պահեն. Արմեն Հովասափյան Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի Գագիկ Խաչատրյանի ցավերն ուժեղացան, խնդրել ենք ներարկում կատարեն. փաստաբան ԱՄՆ-ն զգուշացրել է Երվանդ Օտյանի փողոցում փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել են Նա նախևառաջ նվաստացրել է հայ ժողովրդին․ Զախարովան՝ Շիրակի մարզպետի հայտարարության մասին Խոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը Իսրայելում ստեղծվեց քաղաքական նախաճգնաժամային վիճակ. Հակոբ Բադալյան Իրանի քաղաքացու բնակարանից հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսեր Ինչու պարտվեց ընդդիմությունը ՏԻՄ ընտրություններում․ քննարկում (video) Կապրենք՝ կտեսնենք, թե Սահմանադրական դատարանը դեկտեմբերին ինչ որոշում կկայացնի. ՆԳ նախարար (video) Գագիկ Խաչատրյանի մոտ պառկելախոց է հասունանում․ փաստաբան (video) «Ես ձեզ հարցը չէի ուղղում»․ Արթուր Խաչատրյանի հարցից Փաշինյանը լարվեց (video) Հրապարակե՛ք՝ Հայաստանի տարածքից ինչ եք հանձնում․․․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Մհեր Գրիգորյանին (video) Լա՛վ, դուք ի՞նչ գիտեք․․․ ընդդիմադիրի հարցից լարվեցին ՔՊ-ականները (video) «Ես ձեզ խնայում եմ»․ լարված երկխոսություն Լիլիթ Գալստյանի և Արարատ Միրզոյանի միջև (video) «Օդում խոսում եք»․ Արեգա Հովսեփյանն՝ Արարատ Միրզոյանին (video) Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների «Ա՛յ աննամուսնե՛ր, դուք Նաիրի Հունանյանի սшտկելու՞ն եք սպասում»․ տարեց կնոջ դիպուկ խոսքը (video) Ծնվել է 44-օրյա պատերազմում անմաhաgած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ Ավետը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am