Հոկտեմբերի 11-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Աբովյան փողոցի 16/3 շենքի բնակարաններից մեկից գողություն է կատարվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Երևանի քաղաքի վարչության ծառայողները՝ որտեղ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մինա Նուրմոհամմադ Խալեդին հայտնել է, որ հոկտեմբերի 10-ի ժամը 19։00-ից մինչև հոկտեմբերի 11-ի ժամը 00։20-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են Աբովյան փողոցի 16/3 շենքի իրենց բնակարանի մուտքի դուռը, ապօրինի մուտք գործել ներս և գաղտնի հափշտակել 10 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար ԱՄՆ դոլարի վարսեր՝ պատճառելով մոտ 55 հազար ԱՄՆ դոլարի վնաս։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ քրեական վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված բնակարանային գողությունը Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Գրիշա Հ․-ի կազմակերպմամբ և օժանդակությամբ կատարել է Սյունիքի մարզի բնակիչ 28-ամյա Գեղամ Մ․-ն։ Նույն օրը Գրիշա Հ․-ն գողությունը կազմակերպելու և դրան օժանդակելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Երևանի քաղաքի վարչություն։
Քրեական ոստիկանները միջոցառումներ են ձեռնարկում Գրիշա Մ․-ին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժին։
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը