Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի հասցեին. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է. «Ալիևը վերջին շրջանում ակտիվացել է ելույթներով հանդես գալու հարցում։ Երեկ էլ Բաքվում հերթական ֆորումի ժամանակ իր ելույթում օգտագործել է ատելության և թշնամանքի լեզուն։ Չկա մի ելույթ կամ թեմա, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին։ Ստորև ներկայացնում եմ մի քանի հայտարարություն, որոնք թարգմանել եմ բառացի։

 

 

«Մենք պաշտպանեցինք ինքներս մեզ։ Մենք հաղթեցինք թշնամուն։ Մենք ազատագրեցինք մեր տարածքները, որոնք 30 տարի գտնվել էին հայկական օկուպացիայի տակ։ Մենք վերականգնեցինք արդարությունը։ Մենք վերականգնեցինք մեր արժանապատվությունն ու միջազգային իրավունքը»։

«Հայաստանը օկուպացրել էր մեր միջազգայնորեն ճանաչված տարածքների գրեթե 20 տոկոսը, վարել է էթնիկ զտումների քաղաքականություն, որի հետևանքով մեկ միլիոն ադրբեջանցի տեղահանվել է իր պատմական հողերից, ոչնչացրել է մեր կրոնական և պատմական հուշարձանները, այդ թվում՝ Ղարաբաղի 65 մզկիթները, սակայն պատժամիջոցների չի ենթարկվել և չի պատժվել»։

«Հայաստանի ռազմական ագրեսիայի և օկուպացիայի տարիներին, ինչպես նաև Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում, բոլոր էթնիկ խմբերի և բոլոր կրոնների ներկայացուցիչները կռվել են որպես մեկ միասնական «Երկաթե բռունցք»։ Այն, ըստ էության, մեր հաղթանակի խորհրդանիշն էր։ Նրանք պայքարել են մեր ինքնությունը պաշտպանելու, արդարությունը և մեր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»։

Եթե ոմանք սա կարող են գնահատել որպես Ալիևի ստանդարտ տեքստեր և հռետորաբանություն, ապա ես սա դիտարկում եմ ատելության ու թշնամանքի քարոզչության շարունակականության համատեքստում, ինչը, ինքնին, հակասում է իրական խաղաղության մասին խոսակցություններին»:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ծնվել է 44-օրյա պատերազմում անմաhաgած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ Ավետը «Բանակում ինքնասպшնությունները ուղիղ կապ ունեն Նիկոլի մի վտանգավոր քայլի հետ» (video) Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշման դեմ բողոքները վերամակագրվել են Ռուսաստանն անելու է դա․ «Կազյո՛լ», նոր պատերազմ է սկսվում, դու էս ի՞նչ ես ասում․ Շաքարյանցը պոռթկաց (video) Աշխարհում շուտով քաոս ու անարխիա է լինելու, ու ում սուրը ում վրա պատեց՝ իրացնելու է ... քաղաքագետ Աննա Հակոբյանն ու Փաշինյանը նոր փուլ են մտել․ ի՞նչ են ասել նրանց․ հոգեբան (video) Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Բոցաշունչ խոսելուց առաջ՝ Ռուբեն Ռուբինյանը թող մի բան իմանա․ Ռուբեն Մխիթարյան (video) Երեք անձ ձերբակալվել է Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի հասցեին. ադրբեջանագետ Արցախցիների աջակցության ծրագիրը կերկարաձգվի, բայց աջակցության չափը կնվազի Սպանելուց բացի, իմ նկատմամբ ամեն ինչ արել են․․․ առաջիկայում կոնկրետ քայլ եմ անելու․ Էդգար Ղազարյան (video) «Հերի՛ք ստեք․ այո՛, ձեր թևերը կտրվել են»․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորը՝ երեկվա կռվի մասին (video) Դիլիջանում հայտնի ուսուցչուհու առեղծվածային մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդին Անհապաղ քայլեր ձեռնարկեք հայկական հուշարձանների պաշտպանության համար․ դիմում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին «Ձեզ կոնկրետ հարց եմ տալիս 21 միլիարդ դրամ փաստի խեղաթյուրման մասին»․ Մեսրոպ Մանուկյանը՝ փաստերով (video) Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «Լույս» հիմնադրամ ՔՊ-ականնե՛ր, դուք վեճ ունեք ԵԽԽՎ-ի հետ․․․ տեսա՞ք՝ ինչ են ասում․ Արամ Վարդևանյան (video) Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբ «Մի՛ երկխոսության մեջ մտեք»․ Կոնջորյանը նկատողություն է անում Սիսակ Գաբրիելյանին (video) Ինձ ձեր ներքին խոհանոցը չի՛ հետաքրքրում, կոնկրետ հարցիս պատասխանեք․ Էդգար Ղազարյանը՝ Գաբրիելյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am