Արցախցիների աջակցության ծրագիրը կերկարաձգվի, բայց աջակցության չափը կնվազի

Կառավարության հոկտեմբերի 29-ի նիստի օրակարգում է Արցախից տեղահանված անձանց սոցիալական աջակցության երկու ծրագրերի ժամկետները երկարաձգելու և աջակցության չափը նվազեցնելու հարցը։

Կառավարությունն առաջարկում է երկարաձգել Արցախից տեղահանված անձանց սոցիալական աջակցության երկու ծրագրերի ժամկետները։ Միաժամանակ, ծրագրերից մեկի շրջանակում նախատեսվում է 2027 թվականի ապրիլից ամսական աջակցության չափը 30 հազար դրամից նվազեցնել 15 հազար դրամ։
Ամսական 30 հազար դրամի աջակցության ծրագրով աջակցություն է տրամադրվում Արցախից տեղահանված անձանց որոշակի խմբերի։ Աջակցության տրամադրումը նախատեսվում է շարունակել մինչև 2027 թվականի հուլիսը։ 2027 թվականի ապրիլից ամսական 30 հազար դրամի փոխարեն կտրամադրվի 15 հազար դրամ։ Ծրագրի շրջանակում դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 15-ի փոխարեն սահմանվել է 2027 թվականի հունիսի 30-ը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2026 թվականի սեպտեմբերին այս ծրագրով աջակցություն է ստացել շուրջ 45 հազար 800 անձ։ Ամսական ֆինանսավորման չափը կազմել է մոտ 1,4 մլրդ դրամ։

Կշարունակվի նաև Արցախից տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության տրամադրումը։ Ըստ նախագծի՝ ծրագրի շահառու ընտանիքների միջին ամսական թիվը ներկայումս շուրջ 8500 է։ Ամսական ֆինանսավորումը կազմում է մոտ 498 մլն դրամ։ Նախատեսվում է դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 15-ի փոխարեն երկարաձգել մինչև 2027 թվականի դեկտեմբերի 15-ը։

Նշված սոցիալական աջակցության 2 միջոցառումների տրամադրման ժամկետների վերանայման պարագայում 2027 թվականի համար կանխատեսվող  ֆինանասական չափը կկազմի շուրջ12․6 մլրդ․դրամ, որը նախատեսվել է 2027թվականի ՀՀ պետական բյուջեով:

Ըստ հիմնավորման՝ նախագծի նպատակն է շարունակել սոցիալական աջակցությունը՝ միաժամանակ աստիճանաբար նվազեցնելով ամսական 30 հազար դրամի ծրագրով տրամադրվող գումարը՝ խթանելու շահառուների սոցիալ-տնտեսական ինքնուրույնությունը։

24news.am

դիտվել է 5 անգամ
Լրահոս
«Բանակում ինքնասպшնությունները ուղիղ կապ ունեն Նիկոլի մի վտանգավոր քայլի հետ» (video) Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշման դեմ բողոքները վերամակագրվել են Ռուսաստանն անելու է դա․ «Կազյո՛լ», նոր պատերազմ է սկսվում, դու էս ի՞նչ ես ասում․ Շաքարյանցը պոռթկաց (video) Աշխարհում շուտով քաոս ու անարխիա է լինելու, ու ում սուրը ում վրա պատեց՝ իրացնելու է ... քաղաքագետ Աննա Հակոբյանն ու Փաշինյանը նոր փուլ են մտել․ ի՞նչ են ասել նրանց․ հոգեբան (video) Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Բոցաշունչ խոսելուց առաջ՝ Ռուբեն Ռուբինյանը թող մի բան իմանա․ Ռուբեն Մխիթարյան (video) Երեք անձ ձերբակալվել է Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի հասցեին. ադրբեջանագետ Արցախցիների աջակցության ծրագիրը կերկարաձգվի, բայց աջակցության չափը կնվազի Սպանելուց բացի, իմ նկատմամբ ամեն ինչ արել են․․․ առաջիկայում կոնկրետ քայլ եմ անելու․ Էդգար Ղազարյան (video) «Հերի՛ք ստեք․ այո՛, ձեր թևերը կտրվել են»․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորը՝ երեկվա կռվի մասին (video) Դիլիջանում հայտնի ուսուցչուհու առեղծվածային մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդին Անհապաղ քայլեր ձեռնարկեք հայկական հուշարձանների պաշտպանության համար․ դիմում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին «Ձեզ կոնկրետ հարց եմ տալիս 21 միլիարդ դրամ փաստի խեղաթյուրման մասին»․ Մեսրոպ Մանուկյանը՝ փաստերով (video) Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «Լույս» հիմնադրամ ՔՊ-ականնե՛ր, դուք վեճ ունեք ԵԽԽՎ-ի հետ․․․ տեսա՞ք՝ ինչ են ասում․ Արամ Վարդևանյան (video) Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբ «Մի՛ երկխոսության մեջ մտեք»․ Կոնջորյանը նկատողություն է անում Սիսակ Գաբրիելյանին (video) Ինձ ձեր ներքին խոհանոցը չի՛ հետաքրքրում, կոնկրետ հարցիս պատասխանեք․ Էդգար Ղազարյանը՝ Գաբրիելյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am