Դիլիջանում հայտնի ուսուցչուհու առեղծվածային մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդին

Հոկտեմբերի 5-ին տեղեկություն էր տարածել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում հայտնի, մի քանի սերունդ կրթած ուսուցչուհու առեղծվածային մահվան մասին ու հայտնել էինք, որ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ կնոջը ծեծի է ենթարկել որդին, ում Դիլիջանի ոստիկանները հայտնաբերել ու ներկայացրել էին ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին։

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնի ծառայողներն ու ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության և նույն վարչության Դիլիջանի քննչական բաժնի քննիչները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում կարողացել են պարզել իրականությունը։ Մինչդեռ այդ ընթացքում Դիլիջանում շատերը խոսում էին, թե ոչինչ էլ չի լինի. ծնողին կհանձնեն հողին, իսկ իրավապահները կբավարարվեն կնոջ հանկարծամահությամբ։ Սակայն հսկայածավալ աշխատանքի արդյունքում առեղծվածային այս դեպքը բացահայտվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական և համայնքային ոստիկաններն ու Տավուշի մարզային քննչական վարչության և Դիլիջանի քննչական բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածի 42-ամյա որդին՝ Էմին Զ.-ն պարբերաբար բռնության է ենթարկել մորը՝ Սուսաննա Հ․-ին, նրա հետ կենցաղային հարցերի շուրջ ունեցել է լարված հարաբերություններ, իսկ արդեն սեպտեմբերի 26-ին ժամը 16:00-ի սահմաններում նա հերթական անգամ վիճաբանել ու ծեծի էր ենթարկվել մորը՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով գլխի և մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով էլ մայրը ստացել է «պոլիտրավմա հարցականով, գանգուղեղային վնասվածք հարցականով, շոկ անհայտ ծագման հարցականով և հիպեգլոտոմիա» վնասվածքները։ Իսկ սեպտեմբերի 27-ին մոր վիճակը կտրուկ վատացել է, ինչից հետո ընտանիքի անդամներն ահազանգել են «Դիլիջան» բժշկական կենտրոն և շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մայրը մահացել է։

 

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Աշխարհում շուտով քաոս ու անարխիա է լինելու, ու ում սուրը ում վրա պատեց՝ իրացնելու է ... քաղաքագետ Աննա Հակոբյանն ու Փաշինյանը նոր փուլ են մտել․ ի՞նչ են ասել նրանց․ հոգեբան (video) Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Բոցաշունչ խոսելուց առաջ՝ Ռուբեն Ռուբինյանը թող մի բան իմանա․ Ռուբեն Մխիթարյան (video) Երեք անձ ձերբակալվել է Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի հասցեին. ադրբեջանագետ Արցախցիների աջակցության ծրագիրը կերկարաձգվի, բայց աջակցության չափը կնվազի Սպանելուց բացի, իմ նկատմամբ ամեն ինչ արել են․․․ առաջիկայում կոնկրետ քայլ եմ անելու․ Էդգար Ղազարյան (video) «Հերի՛ք ստեք․ այո՛, ձեր թևերը կտրվել են»․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորը՝ երեկվա կռվի մասին (video) Դիլիջանում հայտնի ուսուցչուհու առեղծվածային մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդին Անհապաղ քայլեր ձեռնարկեք հայկական հուշարձանների պաշտպանության համար․ դիմում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին «Ձեզ կոնկրետ հարց եմ տալիս 21 միլիարդ դրամ փաստի խեղաթյուրման մասին»․ Մեսրոպ Մանուկյանը՝ փաստերով (video) Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «Լույս» հիմնադրամ ՔՊ-ականնե՛ր, դուք վեճ ունեք ԵԽԽՎ-ի հետ․․․ տեսա՞ք՝ ինչ են ասում․ Արամ Վարդևանյան (video) Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբ «Մի՛ երկխոսության մեջ մտեք»․ Կոնջորյանը նկատողություն է անում Սիսակ Գաբրիելյանին (video) Ինձ ձեր ներքին խոհանոցը չի՛ հետաքրքրում, կոնկրետ հարցիս պատասխանեք․ Էդգար Ղազարյանը՝ Գաբրիելյանին (video) «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կան վիրավորներ Հստակ ասե՛ք՝ համակարգային կոռուպցիա եղե՞լ է․․․ Տիգրան Աբրահամյանը՝ Սիսակ Գաբրիելյանին (video) Իսրայելի իշխանության համար պայքարը շարունակվում է նաև ընտրություններից հետո․ Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am