Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին։


Այսպես.

2026թ. հունվար-սեպտեմբերի արդյունքներով տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար կորցնում է նախորդ ամիսների տեմպը։ Սեպտեմբեր ամսվա ցուցանիշները ցույց են տալիս, որ տնտեսական աճի դանդաղումն ուղեկցվում է ճյուղերի միջև տարբերությունների խորացմամբ։

Հունվար-սեպտեմբերի ՏԱՑ-ի 6.9% աճի հիմնական «հենարանը» ծառայություններն են, իսկ շինարարությունը շարունակում է ընդլայնվել բարձր տեմպով։

Միաժամանակ, արդյունաբերությունում երկրորդ ամիսն անընդմեջ արձանագրվել է անկում, գյուղատնտեսության իննամսյա արտադրանքը նվազել է 4.8%-ով, իսկ առևտրի աճը մնացել է թույլ։ Այս պատկերը մտահոգիչ է աճի երկարաժամկետ կայունության տեսանկյունից, քանի որ ծառայությունների և շինարարության ակտիվացումը չի ուղեկցվում արտադրական ոլորտների համարժեք ընդլայնմամբ։

Արտահանման օգոստոսյան թույլ վերականգնմանը հաջորդած սեպտեմբերի անկումը ցույց է տալիս, որ դրական տեղաշարժը կայուն բնույթ չի ստացել։ Սեպտեմբերին արտահանումը նվազել է 18.6%-ով, ինչի հետևանքով հունվար-սեպտեմբերի անկումը հասել է 8.0%-ի՝ ներմուծման 9.5% աճի պայմաններում։ Ապրանքային կառուցվածքում թանկարժեք քարերի և մետաղների արտահանման կրճատումը միայն մասամբ է փոխհատուցվում հանքահումքային արտադրանքի աճով։ Ուշադրության է արժանի նաև բուսական ծագման արտադրանքի արտահանման 35.2% նվազումը հունվար-օգոստոսին։ ՌԴ սահմանափակումների ազդեցության պայմաններում այս զարգացումները մեծացնում են արտահանման շուկաների և ապրանքային կառուցվածքի բազմազանեցման կարևորությունը։

Բյուջեի հավելուրդի սեպտեմբերյան ավելացումը զուգակցվել է ծախսերի ներդրումային բաղադրիչի հետագա կրճատմամբ։ Հունվար-սեպտեմբերին ընթացիկ ծախսերն աճել են 17.5%-ով, մինչդեռ կապիտալ ծախսերը նախորդ տարվա մակարդակից նվազել են 23.8%-ով։ Ուստի հավելուրդի ավելացումն ինքնին բավարար հիմք չէ բյուջետային զարգացումները դրական գնահատելու համար։ Եթե ծախսերի այս հարաբերակցությունը պահպանվի, պետական ներդրումների կրճատումը կսահմանափակի տնտեսության արտադրական հնարավորությունների ընդլայնումը և հետագա աճի հիմքերի ամրապնդումը։

Բյուջեի կատարման ցուցանիշներում առանձնանում է կապիտալ ծախսերի զգալի թերակատարումը։ Հունվար-սեպտեմբերին պլանավորված կապիտալ ծախսերից չի իրականացվել 222.4 մլրդ դրամը կամ պլանի 39.8%-ը։ Ընդհանուր ծախսերի 302.9 մլրդ դրամի թերակատարումը և եկամուտների 166.0 մլրդ դրամի գերակատարումը ձևավորել են պլանային ու փաստացի հաշվեկշիռների 468.9 մլրդ դրամի տարբերություն։ Այս պայմաններում բյուջեի հավելուրդի գնահատման համար կարևոր է նաև այն հանգամանքը, որ նախատեսված պետական ներդրումների զգալի մասը հաշվետու շրջանում չի իրականացվել։

Ֆինանսական միջոցների ավելացման պայմաններում աճի որակի համար կարևոր է նաև դրանց ուղղվածությունը։ Սեպտեմբերին վարկերի աճի արագացմանը զուգահեռ ռեզիդենտներին տրամադրված միջոցների աճի ամենամեծ նպաստումը բաժին է ընկել ծառայություններին, մինչդեռ արդյունաբերության նպաստումը մնացել է փոքր։ Իսկ ֆինանսավորման ընդլայնման երկարաժամկետ արդյունքը կախված կլինի նաև նրանից, թե որքանով այն կվերածվի նոր արտադրական կարողությունների։ Դրամական փոխանցումները շարունակում են աջակցել ներքին պահանջարկին, սակայն դրանք ունեն տատանողական բնույթ, ինչի մասին խոսում է նաև օգոստոսի զուտ ներհոսքի անկումը։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի հասցեին. ադրբեջանագետ Արցախցիների աջակցության ծրագիրը կերկարաձգվի, բայց աջակցության չափը կնվազի Սպանելուց բացի, իմ նկատմամբ ամեն ինչ արել են․․․ առաջիկայում կոնկրետ քայլ եմ անելու․ Էդգար Ղազարյան (video) «Հերի՛ք ստեք․ այո՛, ձեր թևերը կտրվել են»․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորը՝ երեկվա կռվի մասին (video) Դիլիջանում հայտնի ուսուցչուհու առեղծվածային մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդին Անհապաղ քայլեր ձեռնարկեք հայկական հուշարձանների պաշտպանության համար․ դիմում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին «Ձեզ կոնկրետ հարց եմ տալիս 21 միլիարդ դրամ փաստի խեղաթյուրման մասին»․ Մեսրոպ Մանուկյանը՝ փաստերով (video) Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «Լույս» հիմնադրամ ՔՊ-ականնե՛ր, դուք վեճ ունեք ԵԽԽՎ-ի հետ․․․ տեսա՞ք՝ ինչ են ասում․ Արամ Վարդևանյան (video) Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբ «Մի՛ երկխոսության մեջ մտեք»․ Կոնջորյանը նկատողություն է անում Սիսակ Գաբրիելյանին (video) Ինձ ձեր ներքին խոհանոցը չի՛ հետաքրքրում, կոնկրետ հարցիս պատասխանեք․ Էդգար Ղազարյանը՝ Գաբրիելյանին (video) «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կան վիրավորներ Հստակ ասե՛ք՝ համակարգային կոռուպցիա եղե՞լ է․․․ Տիգրան Աբրահամյանը՝ Սիսակ Գաբրիելյանին (video) Իսրայելի իշխանության համար պայքարը շարունակվում է նաև ընտրություններից հետո․ Արտակ Զաքարյան «Սառեցված Նատաշա՞, թե՞ սառեցված դդում»․ Դու ո՞վ ես, որ Սրբազանին նման բան ասես․ Անժելա Թովմասյան (video) Ժողովուրդը մեռնում է ոչ միայն այն ժամանակ, երբ կորցնում է իր հողը․քաղաքագետ Արգելանք է դրվել Արթուր Բաղդասարյանի հետ փոխկապակցված բաժնեմասերի վրա Մանրամասներ Ծավի խմելու ջրում սնդիկի պարունակության մասին Ես դրան եթե անդրադարձա, տակը բան չի մնա. Նարեկ Կարապետյանը զգուշացրեց Ռուբինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am