Նիդեռլանդների կառավարությունը հոկտեմբերի 28-ին հայտարարել է, որ առաջիկա երեք տարվա ընթացքում Ուկրաինային կտրամադրի 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հաղորդում է, որ այս մասին հայտարարվել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Հաագա այցից ընդամենը մի քանի ժամ առաջ։
Նիդեռլանդների վարչապետի գրասենյակի փոխանցմամբ՝ սպասվում է, որ հոկտեմբերի 28-ի կեսօրից հետո Զելենսկին կժամանի Նիդեռլանդներ՝ հանդիպելու վարչապետ Ռոբ Յետտենի և կառավարության մյուս անդամների հետ։ Նախատեսված է նաև նրա հանդիպումը Նիդեռլանդների թագավոր Վիլեմ Ալեքսանդրի հետ։
Նիդեռլանդների կառավարությունը խոստացել է 2027 թվականին Ուկրաինայի վերականգնմանն ուղղված օգնության համար հատկացնել 380 միլիոն եվրո, իսկ 2028 և 2029 թվականներին՝ շուրջ 410-ական միլիոն եվրո։
Կառավարության տվյալներով՝ այդ միջոցների մի մասը կուղղվի այն նիդեռլանդական ընկերություններին աջակցելուն, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել Ուկրաինայում։
Օգնության մյուս մասը նախատեսվում է օգտագործել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների անհետաձգելի վերանորոգման և ուկրաինական արդյունաբերության համար անհրաժեշտ սարքավորումների մատակարարման նպատակով։
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը