Իսրայելի իշխանության համար պայքարը շարունակվում է նաև ընտրություններից հետո․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Խորհրդարանական կառավարմամբ Իսրայելում ավարտվեց Կնեսետի համար քվեարկությունը, սակայն նոր կառավարության ձևավորման համար դեռ շատ գործընթացներ կան։ Անգամ ընտրությունների վերջնական արդյունքները չեն երաշխավորում, որ առավելագույն մանդատներ ստացած կուսակցությունները կկարողանան համաձայնության գալ՝ կառավարող կոալիցիա ձևավորելու շուրջ։

Մինչև նոյեմբերի 4-ը կհրապարակվի Կնեսեթի 120 պատգամավորական մանդատների վերջնական բաշխումը։
Մինչև նոյեմբերի 11-ը նախագահ Հերցոգը՝ խորհրդակցություններից հետո, կառավարության ձևավորման մանդատը կհանձնի Քնեսեթի պատգամավորներից մեկին։ Ընդ որում, նա պարտավոր չէ ընտրել ամենաշատ ձայներ հավաքած ուժի ղեկավարին։ Հիմնական չափանիշն այն է, թե թեկնածուն որքանո՞վ է ի վիճակի կոալիցիա ձևավորելու։

Առաջին թեկնածուն կառավարություն ձևավորելու համար ստանում է 28 օր, որը կարող է երկարաձգել ևս 14 օրով։
Եթե համաձայնության հասնել չի հաջողվում, նախագահը կարող է մանդատը փոխանցել մեկ այլ պատգամավորի։ Վերջինս կունենա ևս 28 օր։
Եթե երկրորդ փորձն էլ ձախողվի, նախաձեռնությունը նախագահից կանցնի Կնեսեթին, և 61 պատգամավորի գրավոր աջակցություն ստացած որևէ պատգամավոր, կստանա ևս 14 օրը՝ կոալիցիա ձևավորելու համար։
Եթե այդ դեպքում էլ չհաջողվի կառավարություն ձևավորել, ապա
խորհրդարանը կցրվի, և կնշանակվեն նոր ընտրություններ։

Մինչ այդ՝ Նաթանյահուի գործող կառավարությունը կշարունակի կատարել իր պարտականությունները։
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. խորհրդարանական մանդատներ ստանալն ու կոալիցիա ձևավորելը երկու տարբեր իրավիճակներ են։

Դատելով ուժերի նախնական դասավորությունից՝ կոալիցիոն բանակցությունները հեշտ չեն լինելու, հատկապես, որ նախորդ խորհրդարանի համեմատ, այս անգամ արաբական կուսակցությունները շատ մանդատներ են ստանում: Դա զգալի ազդեցություն կարող է գործել ինչպես Իսրայելի կառավարության ձևավորման, այնպես էլ տարածաշրջանային հետագա քաղաքականության վրա:

Կարելի է ասել, որ կա՛մ արաբական ուժերի մանդատները էական դեր կխաղան Իսրայելի հաջորդ վարչապետի համար, կա՛մ Նաթանյահուի և Այզենկոտի ճամբարները կփորձեն միմյանց միջև համաձայնության գալ, կամ էլ՝ որոշ ժամանակ հետո կանցկացվեն նոր ընտրություններ»,- գրել է նա:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Արցախցիների աջակցության ծրագիրը կերկարաձգվի, բայց աջակցության չափը կնվազի Սպանելուց բացի, իմ նկատմամբ ամեն ինչ արել են․․․ առաջիկայում կոնկրետ քայլ եմ անելու․ Էդգար Ղազարյան (video) «Հերի՛ք ստեք․ այո՛, ձեր թևերը կտրվել են»․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորը՝ երեկվա կռվի մասին (video) Դիլիջանում հայտնի ուսուցչուհու առեղծվածային մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդին Անհապաղ քայլեր ձեռնարկեք հայկական հուշարձանների պաշտպանության համար․ դիմում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին «Ձեզ կոնկրետ հարց եմ տալիս 21 միլիարդ դրամ փաստի խեղաթյուրման մասին»․ Մեսրոպ Մանուկյանը՝ փաստերով (video) Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «Լույս» հիմնադրամ ՔՊ-ականնե՛ր, դուք վեճ ունեք ԵԽԽՎ-ի հետ․․․ տեսա՞ք՝ ինչ են ասում․ Արամ Վարդևանյան (video) Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբ «Մի՛ երկխոսության մեջ մտեք»․ Կոնջորյանը նկատողություն է անում Սիսակ Գաբրիելյանին (video) Ինձ ձեր ներքին խոհանոցը չի՛ հետաքրքրում, կոնկրետ հարցիս պատասխանեք․ Էդգար Ղազարյանը՝ Գաբրիելյանին (video) «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կան վիրավորներ Հստակ ասե՛ք՝ համակարգային կոռուպցիա եղե՞լ է․․․ Տիգրան Աբրահամյանը՝ Սիսակ Գաբրիելյանին (video) Իսրայելի իշխանության համար պայքարը շարունակվում է նաև ընտրություններից հետո․ Արտակ Զաքարյան «Սառեցված Նատաշա՞, թե՞ սառեցված դդում»․ Դու ո՞վ ես, որ Սրբազանին նման բան ասես․ Անժելա Թովմասյան (video) Ժողովուրդը մեռնում է ոչ միայն այն ժամանակ, երբ կորցնում է իր հողը․քաղաքագետ Արգելանք է դրվել Արթուր Բաղդասարյանի հետ փոխկապակցված բաժնեմասերի վրա Մանրամասներ Ծավի խմելու ջրում սնդիկի պարունակության մասին Ես դրան եթե անդրադարձա, տակը բան չի մնա. Նարեկ Կարապետյանը զգուշացրեց Ռուբինյանին (video) Իրավիճակը շարունակում է լարված մնալ․ Ալեքսանյա՛ն, դուք անընդհատ խոսում եք մեր ընտանիքներից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am