Մանրամասներ Ծավի խմելու ջրում սնդիկի պարունակության մասին

ՀՀ առողջապահության նախարարությունը  հաղորդագրություն է տարածել․

«Ինչպես տեղեկացրել էինք, սեպտեմբերի սկզբին ստացվել էր Ծավ բնակավայրի խմելու ջրի որակի վերաբերյալ ահազանգ, ինչի կապակցությամբ իրականացված մոնիտորինգի ընթացքում արձանագրվել էր սնդիկի պարունակության սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակի գերազանցման վերաբերյալ նախնական եզրակացություն։

Մինչև ջրի որակի վերաբերյալ վերջնական եզրակացության ստացումը, բնակչության առողջության համար հնարավոր ռիսկերը կանխելու նպատակով, բնակավայրի բնակչությունն անմիջապես ապահովվել էր անվտանգ խմելու ջրի մատակարարմամբ և սահմանափակվել էր ենթադրյալ վտանգավորություն ունեցող ջրի կենցաղային օգտագործումը։

Անցյալ ավելի մեկուկես ամսվա ընթացքում ջրի որակի համակողմանի ուսումնասիրության և խորը մասնագիտական գնահատման նպատակով կազմվել էր Միջգերատեսչական մասնագիտական հանձնաժողով, որի համակարգմամբ ձևավորված մասնագիտական խմբի կողմից իրականացվել են նոր հետազոտություններ` նպատակ ունենալով դրանք իրականացնել սահմանված պահանջների բարձր համապատասխանությամբ և բացահայտել վտանգի հնարավոր աղբյուրը։

Մասնագիտական խմբի կողմից իրականացվել են ջրի նոր նմուշառումներ ու նմուշապատրաստում, և դրանց մի շարք լաբորատոր հետազոտություններ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում գործող տարբեր լաբորատորիաներում։

Միջգերատեսչական հանձնաժողովի համակարգմամբ իրականացված հետազոտությունների արդյունքներով արձանագրվել է, որ խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համար։

Խմելու ջրի մոնիտորինգը կրելու է շարունակական բնույթ»։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Անհապաղ քայլեր ձեռնարկեք հայկական հուշարձանների պաշտպանության համար․ դիմում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին «Ձեզ կոնկրետ հարց եմ տալիս 21 միլիարդ դրամ փաստի խեղաթյուրման մասին»․ Մեսրոպ Մանուկյանը՝ փաստերով (video) Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «Լույս» հիմնադրամ ՔՊ-ականնե՛ր, դուք վեճ ունեք ԵԽԽՎ-ի հետ․․․ տեսա՞ք՝ ինչ են ասում․ Արամ Վարդևանյան (video) Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբ «Մի՛ երկխոսության մեջ մտեք»․ Կոնջորյանը նկատողություն է անում Սիսակ Գաբրիելյանին (video) Ինձ ձեր ներքին խոհանոցը չի՛ հետաքրքրում, կոնկրետ հարցիս պատասխանեք․ Էդգար Ղազարյանը՝ Գաբրիելյանին (video) «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կան վիրավորներ Հստակ ասե՛ք՝ համակարգային կոռուպցիա եղե՞լ է․․․ Տիգրան Աբրահամյանը՝ Սիսակ Գաբրիելյանին (video) Իսրայելի իշխանության համար պայքարը շարունակվում է նաև ընտրություններից հետո․ Արտակ Զաքարյան «Սառեցված Նատաշա՞, թե՞ սառեցված դդում»․ Դու ո՞վ ես, որ Սրբազանին նման բան ասես․ Անժելա Թովմասյան (video) Ժողովուրդը մեռնում է ոչ միայն այն ժամանակ, երբ կորցնում է իր հողը․քաղաքագետ Արգելանք է դրվել Արթուր Բաղդասարյանի հետ փոխկապակցված բաժնեմասերի վրա Մանրամասներ Ծավի խմելու ջրում սնդիկի պարունակության մասին Ես դրան եթե անդրադարձա, տակը բան չի մնա. Նարեկ Կարապետյանը զգուշացրեց Ռուբինյանին (video) Իրավիճակը շարունակում է լարված մնալ․ Ալեքսանյա՛ն, դուք անընդհատ խոսում եք մեր ընտանիքներից (video) Վահագն Ալեքսանյանը «հարձակվեց» Էդգար Ղազարյանի վրա (video) «Դուք ըտեղ սուբյեկտ ունեք…». Վահագն Ալեքսանյանը վիրավորեց Ղազարյանին. իրավիճակը սրվեց (video) Ստամբուլում շենք է փլուզվել Խայտառակ եք, ձեր արածը՝ խայտառակություն. Արթուր Խաչատրյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am