Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի մոտ ապագայում հանդիպում անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ նշելով բանակցություններում արձանագրված առաջընթացը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները տեղի կունենան «շատ շուտով»։
Նա կրկին նշել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին, իր կարծիքով, ձգտում են կարգավորման։
