Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՔՊ շարքային պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը չի համակերպվում խորհրդարանում իր նոր կարգավիճակի հետ։

Նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկից ի վեր Քոչարյանը կարծես փորձում է ընդգծել, որ իրեն չի նույնացնում ՔՊ խմբակցության մյուս պատգամավորների հետ՝ նախընտրելով գործել առանձին և սեփական օրակարգով։

Դրա հերթական դրսևորումը, ըստ էության, նկատվեց երեկ՝ հոկտեմբերի 27-ին։ Մինչ ՔՊ խմբակցության պատգամավորները միասին այցելել էին խորհրդարանի բակում գտնվող՝ հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան և ծաղիկներ խոնարհել, Անդրանիկ Քոչարյանը նախ եկավ, գրանցվեց Ազգային ժողովում, ապա արագ հեռացավ։ Նա գնացել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն, մինչ այդ ՔՊ խմբակցությունը միահամուռ կերպով ԱԺ այգում ծաղիկներ խոնարհեցին հուշահամալիրի մոտ։ Անցած տարի նա ներկայացավ ՔՊ-ի հետ, հետո նոր գնաց Եռաբլուր։

Իշխանական շրջանակներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Քոչարյանը վերջին շրջանում դժգոհություններ է հայտնում թե՛ ՔՊ խմբակցության աշխատանքի, թե՛ ուժային կառույցների գործունեության և թե՛ խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքի վերաբերյալ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա տարբեր միջավայրերում դժգոհում է, որ պետական համակարգում և խորհրդարանում բավարար պրոֆեսիոնալիզմ չի ցուցաբերվում։

Այս ամենի հիմքում, հնարավոր է, նաև անձնական դժգոհություն կա։ Հանձնաժողովի նախագահի պաշտոնը կորցնելը Քոչարյանին զրկել է այն ազդեցությունից, որն ուներ նախորդ խորհրդարանում։ Այժմ նա շարունակում է աշխատանքը որպես շարքային պատգամավոր, ինչը անցանկալի է Քոչարյանի համար»։

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է Ավան հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ Ժողովուրդ Հենց հիմա դուք պետք է ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից․ Արամ Վարդևանյանը՝ Բաղդասարյանին (video) «Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Ինչպե՞ս են «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն «Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօր «Իրավունք». Ինչու են ընկել Էդիկ Մինասյանի հետևից «Իրավունք». Սառը ցնցուղ ՔՊ–ականների համար. «Ամեն օր մի քյալակ ա խաղում գլխներիս» «Հրապարակ»․ Ստիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ» ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ» 34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ Ժողովուրդ Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է Ավան հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ Ժողովուրդ Սևանի քաղաքապետի աթոռին հավակնող Վահրամ Գևորգյանը նախկինում պայքարում էր միավորման դեմ․ «Ժողովուրդ» Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ» Նոյեմբերյանում ո՞վ կգլխավորի ՔՊ-ի ցուցակը. «Հրապարակ» Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «Հրապարակ» Սա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններին 24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին Ջաբարովն առաջարկել է արգելել Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին Գերմանիայի խոշորագույն արդյունաբերական արհմիությունը մերժել է աշխատավարձի բարձրացման առաջարկը և սպառնացել գործադուլով Ֆրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներին Իրանը, Ռուսաստանը և տարածաշրջանի մյուս երկրները կարող են համատեղ լուծել տարածաշրջանի բոլոր հարցերն առանց ԱՄՆ-ի միջամտության․ Փեզեշքիան Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am