Գերմանիայի խոշորագույն արդյունաբերական արհմիությունը մերժել է աշխատավարձի բարձրացման առաջարկը և սպառնացել գործադուլով

Գերմանիայի խոշորագույն արդյունաբերական արհմիությունը՝ IG Metall-ը, մերժել է գործատուների՝ աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ նախնական առաջարկը և նախազգուշացրել հնարավոր գործադուլների մասին, հայտնում է գերմանական dpa գործակալությունը։

Բանակցություններն ընդգրկում են մետաղամշակման և էլեկտրատեխնիկական արդյունաբերության ավելի քան 3,7 միլիոն աշխատողների, ներառյալ՝ երկրի համար առանցքային նշանակություն ունեցող ավտոմոբիլային հատվածը։

«Այդ առաջարկը չափազանց ուշ է ներկայացվել, այն չափազանց համեստ է, նախատեսված է չափազանց երկար ժամկետի համար և ապագայի համար գրեթե ոչինչ չի տալիս»,- հայտարարել է Հյուսիսային Ռեյն -Վեստֆալիայում IG Metall-ի տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Կնուտ Գիսլերը։ Ըստ նրա՝ գործատուների առաջարկը էապես չի համապատասխանում աշխատողների սպասումներին, ուստի արհմիությունը կտրականապես մերժել է այն։

Գործատուների Gesamtmetall միավորումն առաջարկել է 2028 թվականի հուլիսից մշտապես բարձրացնել սակագնային դրույքաչափերը 1,3%-ով։ Հաջորդ տարվա համար հուլիսին նախատեսված է միանվագ վճարում՝ մինչև հարկերի պահումը միջին տարեկան աշխատավարձի 1%-ի չափով։ Միևնույն ժամանակ, վնասով աշխատող ընկերությունները կարող են չվճարել այդ գումարը։

Արհմիությունում կարծում են, որ նման պայմանները, հաշվի առնելով գնաճը, կհանգեցնեն աշխատողների իրական եկամուտների հետագա նվազմանը։ Սեպտեմբերին Գերմանիայում տարեկան գնաճը կազմել է 3,3%։

Բանակցությունների երկու փուլից հետո նախազգուշական գործադուլների հավանականությունն աճել է։ Դրանք կարող են սկսվել արդեն կիրակի, երբ կլրանա օրենքով սահմանված այն ժամկետը, որի ընթացքում գործադուլների անցկացումն արգելված է։

Գերմանիայի ամենախիտ բնակեցված դաշնային երկրամասում՝ Հյուսիսային Ռեյն- Վեստֆալիայում, արհմիության բանակցային հանձնաժողովը պետք է շաբաթ օրը որոշում ընդունի հետագա քայլերի վերաբերյալ։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Գերմանիայի խոշորագույն արդյունաբերական արհմիությունը մերժել է աշխատավարձի բարձրացման առաջարկը և սպառնացել գործադուլով Ֆրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներին Իրանը, Ռուսաստանը և տարածաշրջանի մյուս երկրները կարող են համատեղ լուծել տարածաշրջանի բոլոր հարցերն առանց ԱՄՆ-ի միջամտության․ Փեզեշքիան Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներ Եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հանրային պահանջ չկա. սա քաղաքական գործընթաց է. Արա Ղազարյան Կալանավորվել է Միկոյան 64-ի հողատարածքի վիճահարույց վաճառքի հետ կապվող գործարար Ռուբեն Կարախանյանը Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Գարիկ Սարգսյանին խորհուրդ կտամ կոկորդիլոսներով զբաղվել . Ագնեսա Խամոյան Պուտինը Ալեքսանդր Ստուբի և Ստյորեի հետ զրույցում ասել է, որ եթե Զելենսկին ժամանի Մոսկվա, նրա համար կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ անվտանգությունը. Ուշակով Գեղարքունիքի մարզում «BMW»-ի վթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մшհացել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև Աբու Դաբիում կայանալիք բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 4-ին․ The Guardian Մեղրիում կոկորդիլոսներ չկան․ Հայկ Մամիջանյանը՝ Գարիկ Սարգսյանին (տեսանյութ) Բա ո՞ւր մնաց խաղաղության երաշխիքը․ Նարեկ Կարապետյան Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետ Եվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. Պեսկով Լավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածություն Ադրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ Պուտին Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Գազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Փորձում են համոզել, որ Ադրբեջանի այսօրվա պահանջներն ավելի բարենպաստ են․ Նարեկ Մանթաշյան Արմավիրում 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս Դեմոկրատները պահանջել են հետաքննել Էպշտեյնի հետ Թրամփի կապերը ՏԻՄ ընտրություններն այս իշխանությունների քաղաքական «պանիխիդшն» էր. Սամվել Կարապետյան Այս դահլիճում երկու Հայաստան կա. մեկի մասին խոսում է իշխանությունը, որտեղ ամեն ինչ կարգին է, մյուսը՝ դահլիճից դուրս է, որտեղ մարդիկ հաշվում են գրպանում մնացած գումարը. Աղվան Վարդանյան Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am