Իրանը, Ռուսաստանը և տարածաշրջանի մյուս երկրները կարող են համատեղ լուծել տարածաշրջանի բոլոր հարցերն առանց ԱՄՆ-ի միջամտության․ Փեզեշքիան
Իրանը, Ռուսաստանը և տարածաշրջանի մյուս երկրները կարող են համատեղ լուծել տարածաշրջանի բոլոր հարցերն առանց ԱՄՆ-ի միջամտության, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
Նա նաև հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի խնդիրների կարգավորման հարցում չպետք է հույսը դնել ԱՄՆ-ի վրա: Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը քաղաքական և տնտեսական ոլորտումներում ցուցաբերած օգնության համար:
Պուտինն իր հերթին նշել է, որ Մոսկվան ակնկալում է, որ մերձավորարևելյան տարածաշրջանում իրավիճակը կզարգանա դրական հունով:
«Ռուսաստանը կատարում է Իրանի հետ համատեղ նախագծերով ստանձնած իր բոլոր պարտավորությունները: Ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում ռուս-իրանական ապրանքաշրջանառությունն աճել է 10,4%-ով»,-նշել է նա։
