Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Հաղորդվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զրույց են ունենում Գազ արտահանող երկրների ֆորումի ութերորդ գագաթնաժողովի շրջանակում։
Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է, իսկ Բուշերի ատոմակայանի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը կատարում է Իրանում իրականացվող նախագծերի շրջանակում ստանձնած բոլոր պարտավորությունները։
Երկու երկրների առաջնորդները նաև առանձնազրույց են ունեցել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ։ Պուտինը նշել է, որ տարածաշրջանում ստեղծված իրադրությունը մտահոգություն է առաջացնում, և Ռուսաստանը հույս ունի, որ զարգացումները դրական ընթացք կունենան։
Իրանի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Իսլամական Հանրապետությանը ցուցաբերվող աջակցության համար։ Փեզեշքիանը նաև նշել է, որ Մերձավոր Արևելքում խնդիրների կարգավորման հարցում ԱՄՆ-ի վրա հույս դնել պետք չէ։
