Եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հանրային պահանջ չկա. սա քաղաքական գործընթաց է. Արա Ղազարյան

Եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հանրային պահանջ չկա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արա Ղազարյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է 80 էջից բաղկացած «զեկույց», որն անվանվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին»։ Այսպես կոչված զեկույցի գերակշիռ մասը բաղկացած էր հիմնականում մամուլում և սոցցանցերում տեղ գտած հրապարակումներից ու բամբասանքներից, այդ թվում՝ տարբեր բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ հնչեցված մեղադրանքներից։ Զեկույցին հաջորդել է նաև ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ձևավորումը, որը բաղկացած է բացառապես ՔՊ-ի ներկայացուցիչներից։

Արա Ղազարյանի գնահատմամբ՝ դա ինքնավարությանը միջամտություն է, որովհետև հետաքննում է այնպիսի հարցեր, որոնք գտնվում են ՀԱՍԵ-ի ինքնակառավարման շրջանակներում։ Ինչ վերաբերում է ՊՈԱԿ-ի ուսումնասիրությանը, ապա դա արժանահավատ չէ, որովհետև հիմնված է մամուլի հրապարակումների վրա, այսինքն՝ չստուգված փաստեր են։

«Ամենակարևորը՝ այդպես էլ հստակ չէ՝ իրական հասարակական պահանջ կա՞, թե՞ ոչ՝ նման քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցում, որովհետև ազդանշանը, որ կա ճգնաժամ, խնդիր, պետք է գա հավատացյալների համայնքի կողմից, բայց դա գալիս է վերևից՝ իշխանություններից, ինչը ևս հարցականի տակ է դնում այս ողջ գործընթացի անհրաժեշտությունը։ Կրոնական համայնքի ներսի հարցերի, խնդիրների լուծումը պետք է համայնքի ներսում արվի, այստեղ գործադիր իշխանությունն անելիք չունի ընդհանրապես, դա հանրային իշխանությանը չի վերաբերում։ Օրինակ՝ ըստ զեկույցի՝ այնտեղ կան հարցեր, որոնք վերաբերում են ներքին կառուցակարգերին, վերաբերում են կանոնական ինչ-ինչ խնդիրների, դավանաբանական խնդիրների, կուսակրոնությանը և այլն։ Դա համայնքն իր ներսում կարող է քննարկել, բայց թե գործադիր իշխանությանն ինչի՞ է դա անհրաժեշտ, հստակորեն այդպես էլ պարզ չէ ու չի ներկայացվել, թե ինչի է անհրաժեշտ այդ հարցերի մեջ մտնելը»,- նշեց Ղազարյանը։

Անդրադառնալով Արման Եղոյանի հայտարարությունների վերաբերյալ հարցադրմանը, թե, օրինակ, ինչու չպետք է եպիսկոպոսի ու եկեղեցու միջև աշխատանքային պայմանագիր լինի՝ Ղազարյանը նշեց, որ արդեն դատական ակտեր ունենք, որ հոգևոր գործունեությունն աշխատանքային գործունեություն չէ, և դրա ընթացքում կայացված ակտերն իրավական ակտեր չեն։ Գուցե իսկապես խնդիր կա, բայց դրա համար պետք չէ քննիչ հանձնաժողով ստեղծել, օրենսդրության խնդիրն է։ Եթե ՀԱՍԵ-ի և պետության հարաբերություններում ցանկանում են հստակեցում մտցնել, ապա կարելի էր ԱԺ-ում մասնագիտական քննարկումներ կազմակերպել՝ ներառելով կրոնական կազմակերպությանը և համայնքի ներկայացուցիչներին։ Դրա համար քննիչ հանձնաժողով պետք չէ ստեղծել։

«Քննիչ հանձնաժողովի նպատակը ճշմարտության բացահայտումն է, քաղաքական պատասխանատվության ենթարկելը՝ քաղաքական, այլ ոչ թե քրեական, և ամենակարևորը՝ ճշմարտության բացահայտումը։ Հիմա ի՞նչ ճշմարտություններ պետք է բացահայտի քննիչ հանձնաժողովը։ Եթե Եղոյանը նման հարց է նշում, ես ուրախ եմ, որ դրանից են խոսում, ոչ թե կուսակրոնությունից։ Դա ամենախրթին հարցերից է, որն ամբողջ աշխարհում դեռ լուծում չի ստացել։ ՄԻԵԴ-ը դեպքից դեպք որոշում է կայացնում, բայց դրա համար քննիչ հանձնաժողով պետք չէ ստեղծել։ Պետք է մասնագետները հավաքվեն և կրոնական կազմակերպության հետ՝ համայնքի ներկայացուցիչների ներգրավմամբ, եթե իսկապես խնդիր կա, ապա հետո հարցը լուծել, այսինքն՝ պետք է նախ կարիքների գնահատում իրականացնել»,- նշեց Ղազարյանը՝ հիշեցնելով Արման Սարոյանն ընդդեմ ՀԱՍԵ-ի գործով դատական ակտը, որով արձանագրվել է, որ հոգևոր ծառայությունն աշխատանքային հարաբերություն չէ։ Նման դեպքեր ՄԻԵԴ-ում կան՝ կախված հանգամանքներից։ Օրինակ՝ գործերից մեկով, երբ դասախոսն իր աշխատավարձը ստանում էր պետբյուջեից, սա կարևոր փաստ է, որպեսզի հարցը տեղափոխվի հանրային հարաբերությունների դաշտ։

«Այդ հարցը վիճելի է, համաձայն եմ, որ քննարկումներ լինեն, բայց խնդիրը պետք է լինի ոչ թե վերևից, այլ՝ համայնքի ներսում ծավալվի, խմորումներ լինեն։ Ի վերջո, եթե օրենսդրության բարելավման հարց կա, ապա այդտեղ օրենսդիրը կամ հանրային մարմինները կարող են կրոնական համայնքի ներգրավմամբ և կազմակերպության ներգրավմամբ քննարկել ու լուծել, բայց դրա համար քննիչ հանձնաժողով ձևավորելու և հետաքննչական գործողություններ կատարելու որևէ անհրաժեշտություն չկա, որովհետև քննիչ հանձնաժողովների նպատակը սովորաբար ճշմարտության բացահայտումն է և անձի կամ որևէ խմբի քաղաքական պատասխանատվության հարցը լուծելն է։ Այնպես որ, այստեղ, եթե կան իսկապես խնդիրներ, դրան սահմանադրական լուծում պետք է տրվի, ոչ թե քննիչ հանձնաժողով դրա համար կազմվի»։

Նրա խոսքով՝ սա քաղաքական գործընթաց է, իրավական գործընթաց չէ։ Եթե խոսում ենք հակազդեցության մասին, ապա դրանով պետք է զբաղվեն քաղաքական մարմինները, քաղհասարակությունը կարող է ձայնը բարձրացնել, բայց տեսնում ենք, որ քաղհասարակությունը լուռ է։

«Հիմնականում սա քաղաքական գործընթաց է, և քաղաքական մարմինները կամ քաղաքական ֆրակցիաները պետք է այս հարցին անդրադառնան, իհարկե, լայն հասարակությունը՝ նույնպես»,- նշեց նա։

Համայնքի կողմից որևէ արձագանք չենք տեսնում, հակառակը՝ տեսնում ենք, որ կրոնական համայնքը՝ Եկեղեցին, իր անհամաձայնությունն է հայտնել հանձնաժողովի հետ, հասարակությունն էլ անտարբեր է, այսինքն՝ հասարակական լայն հետաքրքրություն ներկայացնող հարց չէ։ Թե արդյոք եկեղեցու դեմ ճնշումներին հակազդելու որևէ մեխանիզմ, հարթակ լինի՝ Ղազարյանը նշեց, որ գուցե իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք ունեն նաև կրոնական համոզմունքների, կրոնական իրավունքների պաշտպանության գործունեություն, գուցե նրանք էլ պետք է զբաղվեն այս հարցով, իրենց ձայնը բարձրացնեն կամ հայտարարություններ անեն, կամ հարթակ ստեղծեն, այսինքն՝ զբաղվեն ջատագովությամբ, բայց քաղհասարակությունը, ինչպես տեսնում ենք, լուռ է այս հարցում։

Ղազարյանը լիահույս է, որ կարգալույծ հոգևորականների գործով կայացված դատական ակտերը, որոնցով արձանագրվել է, որ կարգալույծ հոգևորականի և Եկեղեցու միջև աշխատանքային հարաբերություններ չկան, ըստ այդմ՝ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության, կմտնեն ուժի մեջ և կդառնան վերջնական։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Գերմանիայի խոշորագույն արդյունաբերական արհմիությունը մերժել է աշխատավարձի բարձրացման առաջարկը և սպառնացել գործադուլով Ֆրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներին Իրանը, Ռուսաստանը և տարածաշրջանի մյուս երկրները կարող են համատեղ լուծել տարածաշրջանի բոլոր հարցերն առանց ԱՄՆ-ի միջամտության․ Փեզեշքիան Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներ Եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հանրային պահանջ չկա. սա քաղաքական գործընթաց է. Արա Ղազարյան Կալանավորվել է Միկոյան 64-ի հողատարածքի վիճահարույց վաճառքի հետ կապվող գործարար Ռուբեն Կարախանյանը Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Գարիկ Սարգսյանին խորհուրդ կտամ կոկորդիլոսներով զբաղվել . Ագնեսա Խամոյան Պուտինը Ալեքսանդր Ստուբի և Ստյորեի հետ զրույցում ասել է, որ եթե Զելենսկին ժամանի Մոսկվա, նրա համար կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ անվտանգությունը. Ուշակով Գեղարքունիքի մարզում «BMW»-ի վթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մшհացել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև Աբու Դաբիում կայանալիք բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 4-ին․ The Guardian Մեղրիում կոկորդիլոսներ չկան․ Հայկ Մամիջանյանը՝ Գարիկ Սարգսյանին (տեսանյութ) Բա ո՞ւր մնաց խաղաղության երաշխիքը․ Նարեկ Կարապետյան Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետ Եվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. Պեսկով Լավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածություն Ադրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ Պուտին Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Գազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Փորձում են համոզել, որ Ադրբեջանի այսօրվա պահանջներն ավելի բարենպաստ են․ Նարեկ Մանթաշյան Արմավիրում 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս Դեմոկրատները պահանջել են հետաքննել Էպշտեյնի հետ Թրամփի կապերը ՏԻՄ ընտրություններն այս իշխանությունների քաղաքական «պանիխիդшն» էր. Սամվել Կարապետյան Այս դահլիճում երկու Հայաստան կա. մեկի մասին խոսում է իշխանությունը, որտեղ ամեն ինչ կարգին է, մյուսը՝ դահլիճից դուրս է, որտեղ մարդիկ հաշվում են գրպանում մնացած գումարը. Աղվան Վարդանյան Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am