Կալանավորվել է Միկոյան 64-ի հողատարածքի վիճահարույց վաճառքի հետ կապվող գործարար Ռուբեն Կարախանյանը

«Ազատության» տեղեկություններով՝ կալանավորվել է գործարար Ռուբեն Կարախանյանը, որի անունը կապվում է Երևանի Միկոյան 64 բնակելի համալիրի բակի շուրջ 4,000 քմ հողատարածքի օտարման գործարքի հետ։ Նրա կինը՝ Աիդա Հովհաննիսյանը, համալիրի կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի 62.5% բաժնեմասի սեփականատերն է, իսկ Կարախանյանը «ԿԱ ԷՌ Մայնինգ» ՍՊԸ-ի բաժնետերն է։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։

Քննչական կոմիտեից «Ազատությանը» հաստատեցին այս լուրը, նշելով, որ քրեական հետապնդում է հարուցվել երեք անձի նկատմամբ։ Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ մեկի նկատմամբ՝ տնային կալանքը։ Կալանավորվածներից մեկն էլ հենց Ռուբեն Կարախանյանն է։

Կոմիտեի փոխանցմամբ՝ այդ 3 անձանցից մեկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Մյուս երկուսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նույն հոդվածով, ինչպես նաև 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու համար։ Քննչական կոմիտեից չեն հստակեցնում՝ արդյո՞ք այս վարույթը կապ ունի Միկոյան 64-ի շուրջ ծագած վեճերի հետ։

«Հետք»-ի տվյալներով՝ Միկոյան 64 համալիրի կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն առանձնացրել էր նախագծով կանաչապատման և բարեկարգման համար նախատեսված շուրջ 4,000 քմ հողատարածքը և դրա օտարման գործարք նախաձեռնել Կարախանյանին պատկանող «ԿԱ ԷՌ Մայնինգ» ընկերության հետ։ Այդ պայմանագիրը հետագայում լուծվել է, իսկ կառուցապատողը նմանատիպ պայմանագիր է կնքել «ԿԱ ԷՌ Բիլդ» ՍՊԸ-ի հետ, որի բաժնեմասի 100%-ը պատկանում է Աիդա Հովհաննիսյանին։ Ընկերության տնօրենը Ռուբեն Կարախանյանի եղբայրն է՝ Կարեն Կարախանյանը։ («Հետք»)

Համալիրի բնակիչները պնդում են, որ հողատարածքի առանձնացմամբ և օտարման փորձով վտանգվել են իրենց ընդհանուր բաժնային սեփականության իրավունքները։ Նրանք գործընթացում կոռուպցիոն ռիսկեր են տեսել և խնդրի մասին պատմել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Դավթաշենի՝ Միկոյան 64 հասցեում կառուցված վեց բնակելի շենքերի բնակիչները տարիներ շարունակ բարձրաձայնում են կառուցապատողի հետ ունեցած խնդիրները՝ բնակարանների սեփականության իրավունքի գրանցման ձգձգումներից մինչև կանխավճարների վերադարձի և հաշվառման հարցեր։

Համալիրի կառուցապատման ժամկետների խախտումների և չավարտված աշխատանքների վերաբերյալ բնակիչների բողոքներից բացի, վիճահարույց է նաև համալիրի շահագործման թույլտվության հարցը։ Կառուցապատող ընկերությունը ավարտական ակտը ստանալուց հետո սնանկ է ճանաչվել։

Բնակիչները նաև մտահոգություններ են հայտնել բնակարանների վաճառքի գների, գործարքների ձևակերպման և կառուցապատողի հարկային պարտավորությունների վերաբերյալ։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Գերմանիայի խոշորագույն արդյունաբերական արհմիությունը մերժել է աշխատավարձի բարձրացման առաջարկը և սպառնացել գործադուլով Ֆրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներին Իրանը, Ռուսաստանը և տարածաշրջանի մյուս երկրները կարող են համատեղ լուծել տարածաշրջանի բոլոր հարցերն առանց ԱՄՆ-ի միջամտության․ Փեզեշքիան Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներ Եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հանրային պահանջ չկա. սա քաղաքական գործընթաց է. Արա Ղազարյան Կալանավորվել է Միկոյան 64-ի հողատարածքի վիճահարույց վաճառքի հետ կապվող գործարար Ռուբեն Կարախանյանը Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Գարիկ Սարգսյանին խորհուրդ կտամ կոկորդիլոսներով զբաղվել . Ագնեսա Խամոյան Պուտինը Ալեքսանդր Ստուբի և Ստյորեի հետ զրույցում ասել է, որ եթե Զելենսկին ժամանի Մոսկվա, նրա համար կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ անվտանգությունը. Ուշակով Գեղարքունիքի մարզում «BMW»-ի վթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մшհացել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև Աբու Դաբիում կայանալիք բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 4-ին․ The Guardian Մեղրիում կոկորդիլոսներ չկան․ Հայկ Մամիջանյանը՝ Գարիկ Սարգսյանին (տեսանյութ) Բա ո՞ւր մնաց խաղաղության երաշխիքը․ Նարեկ Կարապետյան Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետ Եվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. Պեսկով Լավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածություն Ադրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ Պուտին Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Գազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Փորձում են համոզել, որ Ադրբեջանի այսօրվա պահանջներն ավելի բարենպաստ են․ Նարեկ Մանթաշյան Արմավիրում 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս Դեմոկրատները պահանջել են հետաքննել Էպշտեյնի հետ Թրամփի կապերը ՏԻՄ ընտրություններն այս իշխանությունների քաղաքական «պանիխիդшն» էր. Սամվել Կարապետյան Այս դահլիճում երկու Հայաստան կա. մեկի մասին խոսում է իշխանությունը, որտեղ ամեն ինչ կարգին է, մյուսը՝ դահլիճից դուրս է, որտեղ մարդիկ հաշվում են գրպանում մնացած գումարը. Աղվան Վարդանյան Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am