Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է․

 

«Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը

———-
Մինչ թեմային անցնելը մի քիչ հասկացությունների ու տեսության մասին խոսենք։ Կարճ ասած՝ փիլիսոփայենք, որովհետև կառավարության փաստացի պետը ոչինչ նոր բան չի հնարել, ընդամենը անում է այն, ինչը վաղուց նկարագրվել է և կանխորոշվել նման վարքագծի ավարտը։ Որպես հիմք կվերցնենք ՏԻՄ ընտրություններից հետո նրա անպատկառ հայտարարությունները։

 

Փիիսոփայական հենք
 
Հիմ Հունաստանում Հիբրիսը (հին հունարեն՝ ὕβρις) բնորոշում էր մարդու, մասնավորապես՝ կառավարչի չափազանց ինքնավստահ և ամբարտավան վարքագիծը, որն աստվածներն ընկալում էին որպես իրենց ուղղված մարտահրավեր։
Հոմերոսյան ավանդույթում հիբրիսը նշանակում էր աստվածային կամքի ոտնահարում, մարդու՝ սեփական սահմաններն անտեսելու և իրեն աստվածներին հավասարեցնելու կամ աստվածային կարգից վեր դասելու ձգտում։ Մեր դեպքում ազգային ինքնության՝ դրվածքի ոտնահարում, որը կարող է փլուզել ողջ ազգային կառուցվածքը։ Նման վարքագիծը, ըստ հին հունական պատկերացումների, անխուսափելիորեն հանգեցնում էր աստվածային հատուցման՝ նեմեսիսի։
 
Հունական դիցաբանության մեջ Հիբրիսը հանդես է գալիս նաև որպես անձնավորված աստվածուհի՝ մարմնավորելով անզուսպ գոռոզամտությունն ու հանդգնությունը։ Հիբրիսի նկատմամբ գիտական հետաքրքրության վերածնունդը կապված է պատմաբան Առնոլդ Թոյնբիի պատմափիլիսոփայական ուսումնասիրությունների, ինչպես նաև հետարդիականության փիլիսոփայության, մասնավորապես՝ Միշել Ֆուկոյի և այլ մտածողների աշխատությունների հետ։
 
Թոյնբիի մեկնաբանությամբ սահմանափակող արգելանքների փլուզման հետևանքով կառավարիչը կարող է կորցնել իրականության զգացողությունը, գերագնահատել սեփական հնարավորությունները և հավատալ իր անխոցելիությանն։ Այդպիսի ինքնավստահությունը կարող է հանգեցնել ճակատագրական սխալների, որոնց հաջորդում են անկումն ուհատւցումը՝ նեմեսիսը։
 
Պոստմոդեռնիստական մտածողության շրջանակներում հիբրիսը դիտարկվում է նաև հասարակական և մշակութային գործընթացների համատեքստում՝ որպես չափի զգացողության կորուստ, անզսպություն և հաստատված սահմանների նկատմամբ արհամարհանք։
 
Դրա բնորոշ դրսևորումներն են՝
– Սեփական անձի նույնացումը պետության և ազգային շահերի հետ։
– Սեփական պատմական առաքելության և անփոխարինելիության նկատմամբ անսասան համոզմունքը։
– Քննադատության և այլընտրանքային տեսակետների նկատմամբ անհանդուրժողականությունը։
– Քաղաքական ընդդիմախոսներին ոչ թե որպես մրցակիցներ, այլ որպես պետությանն սպառնացող ուժեր ներկայացնելը։
– Սեփական սխալներն օբյեկտիվորեն գնահատելու և ընդունելու կարողության աստիճանական կորուստը։

 

Հին հունական պատկերացումներում հիբրիսին հաճախ հաջորդում էր նեմեսիսը՝ աստվածային հատուցումը, որը կործանման էր
հասցնում սեփական բացառիկությանը հավատացած մարդուն։ Սակայն, նման կառավարչի անփառունակ վախճանը կարող է անուղղելի հարված լինել նաև նրա հառավարման տակ գտնվող հանրույթի համար, եթե այդ հանրույթը չի փորձում միավորվել և նրան հեռացնել։
Հիմա գանք Խուցպային։ Խուցպա (Chutzpah) բառը ծագում է իդիշից և ունի հին եբրայերեն արմատներ՝ חוצפה։ Այն նշանակում է արտակարգ հանդգնություն, ինքնավստահություն և անպատկառություն, որոնք երբեմն հասնում են ընդունված բարոյական նորմերի ու սահմանափակումների բացահայտ արհամարհման։

 

Բացասական իմաստով խուցպան նշանակում է անամոթություն, ցուցադրական անպատկառություն և չափի զգացողության իսպառ բացակայություն։
 
Քաղաքականության մեջ խուցպան կարող է դրսևորվել այն ժամանակ, երբ կառավարիչը սեփական վիճահարույց գործողությունները ոչ միայն չի համարում սխալ, այլև դրանք օգտագործում է իր ընդդիմախոսներին բարոյական մեղադրանքներ ներկայացնելու համար։
Կարճ՝ եթե հիբրիսը բնորոշում է կառավարչի՝ սեփական բացառիկության նկատմամբ համոզմունքը, ապա խուցպան արտահայտվում է այդ համոզմունքից բխող անպատկառ վարքագծով։ Այլ կերպ ասած՝ հիբրիսը իշխանության գոռոզամտությունն է, իսկ խուցպան՝ այդ գոռոզամտության անպատկառ դրսևորումը քաղաքական վարքագծում։

 

ՏԻՄ ընտրություններ

 

Այս երկու հասկացությունների համադրությամբ առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում կառավարության փաստացի պետի 2026 թվականի հոկտեմբերի 25–26-ի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակից հետո նրա կողմից արված հայտարարությունները։
 
Իր բնորոշմամբ՝ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» փաստացի ջախջախվել է։ Միաժամանակ նա մտահոգություն հայտնեց, որ որոշ համայնքներում իշխանամետ ուժերը ստանում են ձայների 70–90 տոկոսը, և խոսեց նոր՝ պետականամետ ընդդիմության ձևավորման անհրաժեշտության մասին։ Ընդ որում՝ ընդգծեց, որ այդպիսի ընդդիմության ձևավորումը չպետք է լինի կառավարության գործը։
 
Քաղաքական հոգեբանության տեսանկյունից այս դիրքորոշումը կարելի է դիտարկել երկու հարթությունում։
 
Առաջին՝ հիբրիսի դրսևորումը

 

Երբ վարչապետ կոչվածը փաստացի սկսում է որոշել, թե որ ընդդիմությունն է պետականամետ, իսկ որը՝ «պատերազմի կուսակցություն» կամ օտար ուժերի շահերը սպասարկող քաղաքական միավոր, առաջանում է սկզբունքային հարց. արդյոք նա իրեն չի՞ վերապահում թույլատրելի քաղաքական մրցակցության սահմանները որոշելու իրավունքը։ Ժողովրդավարական պետությունում ընդդիմության օրինականությունն ու քաղաքական ներկայացվածությունը պետք է որոշվեն օրենքով և ընտրողների կամարտահայտությամբ, ոչ թե գործադիր իշխանության ղեկավարի գնահատականներով։
 
Կառավարիչը սկսում է պետական շահերի սեփական ընկալումը համարել միակ ճշմարիտը՝ աստիճանաբար նույնացնելով սեփական քաղաքական դիրքորոշումը պետության շահերի հետ։ Այս տրամաբանությամբ իշխանությանը հակադրվելը կարող է ներկայացվել որպես պետության շահերին հակասող գործունեություն։
 
Սա հիբրիսի առավել վտանգավոր դրսևորումներից մեկն է, որովհետև կառավարիչը աստիճանաբար կորցնում է սեփական իշխանության և պետության միջև տարբերությունը տեսնելու կարողությունը։
 
Երկրորդ՝ խուցպայի դրսևորումը, առավել պարադոքսալ է այն իրավիճակը, երբ իշխող կուսակցության ղեկավարը նախ հայտարարում է իր հիմնական քաղաքական հակառակորդների ջախջախման մասին, իսկ այնուհետև մտահոգություն արտահայտում երկրում լիարժեք ընդդիմության բացակայության կապակցությամբ։ Այս հակասությունը կարելի է մեկնաբանել որպես քաղաքական խուցպայի դրսևորում։
Մի կողմից նա ողջունում է իր մրցակիցների պարտությունը և ներկայացնում այն որպես կարևոր ձեռքբերում։ Մյուս կողմից հանդես է գալիս քաղաքական բազմակարծության պաշտպանի դիրքերից և սկսում քննարկել, թե ինչպիսի ընդդիմություն է անհրաժեշտ պետությանը։
 
Հետևաբար, երբ կառավարիչը հայտարարում է, թե ինչպիսի ընդդիմություն է անհրաժեշտ երկրին, դա կարող է ընկալվել որպես քաղաքական մրցակցության բովանդակությունը վերահսկելու հավակնություն։
 
Այդպիսի մոտեցումն իր մեջ պարունակում է և՛ հիբրիսի, և՛ խուցպայի տարրեր։

 

Ինչո՞ւ է վտանգավոր հյուբրիսի և խուցպայի համադրությունը
 
Քաղաքական տեսանկյունից առավել վտանգավոր է այն իրավիճակը, երբ այս երկու հատկանիշները փոխլրացնում և ամրապնդում են միմյանց։

 

Հիբրիսը կառավարչին կարող է համոզել, որ իր բոլոր որոշումները բխում են բացառապես պետության շահերից, նույնիսկ այն դեպքում, երբ դրանք առաջացնում են հասարակական լուրջ հակասություններ։

 

Խուցպան, իր հերթին, հնարավորություն է տալիս այդ որոշումները հրապարակայնորեն ներկայացնել որպես անվիճելիորեն ճիշտ և արդարացված՝ անտեսելով սեփական հայտարարությունների և գործողությունների միջև առկա հակասությունները։
Արդյունքում ձևավորվում է յուրօրինակ քաղաքական մտածողություն. «Իմ իշխանությունն անհրաժեշտ է պետությանը։ Հետևաբար իմ իշխանության դեմ պայքարը հակասում է պետության շահերին։ Եվ քանի որ ես պաշտպանում եմ պետությունը, իմ քաղաքական հակառակորդների նկատմամբ ցանկացած գործողություն արդարացված է»։
 
Այս տրամաբանության մեջ աստիճանաբար վերանում է սահմանը պետության, իշխանության և իշխանությունը մարմնավորող անձի միջև։ Պետության շահերը նույնացվում են իշխող ուժի շահերի հետ, իսկ իշխող ուժի շահերը՝ նրա առաջնորդի քաղաքական նպատակների։ Նման իրավիճակում քաղաքական ընդդիմախոսն այլևս չի ընկալվում որպես այլընտրանքային քաղաքական ծրագիր ներկայացնող մրցակից։ Նա սկսում է դիտարկվել որպես պետական շահերին սպառնացող գործոն։ Հանուն անկեղծության պետք է ընդունել, որ իրականում տիտղոսային ընդդիմությունը որևէ հասկանալի և իրատեսական քաղաքական ծրագրեր չի առաջադրել, բայց սա մի կողմ դնենք։

 

Փաշինյանի քաղաքական վարքագծի դիտարկման տեսանկյունից ամենահետաքրքիրն անգամ հիբրիսի կամ խուցպայի առանձին դրսևորումները չեն, այլ այն հնարավորությունը, որ դրանք վերածվել են քաղաքական կառավարման գործելակերպի։
Երբ կառավարիչը սկսում է իրեն համարել ազգային օրինականության գլխավոր կրողը, ցանկացած լուրջ ընդդիմություն նրա ընկալման մեջ կարող է վերածվել ոչ թե քաղաքական մրցակցի, այլ սեփական պատմական առաքելության իրականացման ճանապարհին կանգնած խոչընդոտի։

 

Ի վերջո, քաղաքական համակարգը, որտեղ իշխանությունն այլևս չի տեսնում իրեն հավասարազոր և օրինական մրցակիցների, կարող է աստիճանաբար կորցնել նաև հասարակական իրական տրամադրություններն ընկալելու կարողությունը։
Արդյունքում ձևավորվում է արտաքինից ամուր, բայց ներքուստ խոցելի քաղաքական համակարգ։ Հասարակական դժգոհությունը կարող է երկար ժամանակ մնալ չարտահայտված, իսկ իշխանության քաղաքական գերակայությունը՝ թվալ անխախտելի։ Սակայն դա դեռևս չի նշանակում, որ համակարգն իրականում կայուն է։

 

Եվ հենց այստեղ է առաջանում «սև կարապի» վտանգը՝ անսպասելի իրադարձության կամ գործընթացի, որն ի վիճակի է կարճ ժամանակահատվածում արմատապես փոխելու քաղաքական ուժերի հարաբերակցությունը։
Հիբրիսը կարող է դառնալ կառավարչի ռազմավարական կուրության պատճառը, իսկ խուցպան՝ այդ կուրությունը հրապարակայնորեն արդարացնելու և սեփական անսխալականության պատրանքը պահպանելու միջոցը։

 

Մի կողմ դնենք այն, որ տիտղոսային ընդդիմությունը միշտ փորձում է ինչ-որ կերպ արձագանքել նրա խուցպային, բայց քարացած ու պարզունակ մտածողության պատճառով չի կարողանում սեփական նախաձեռնություններով օրակարգ թելադրել ու իրադարձություններից միշտ ետ է մնում։ Սա մեկ այլ, առանձին քննարկելու թեմա է»։
 
դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ֆրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներին Իրանը, Ռուսաստանը և տարածաշրջանի մյուս երկրները կարող են համատեղ լուծել տարածաշրջանի բոլոր հարցերն առանց ԱՄՆ-ի միջամտության․ Փեզեշքիան Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներ Եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հանրային պահանջ չկա. սա քաղաքական գործընթաց է. Արա Ղազարյան Կալանավորվել է Միկոյան 64-ի հողատարածքի վիճահարույց վաճառքի հետ կապվող գործարար Ռուբեն Կարախանյանը Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Գարիկ Սարգսյանին խորհուրդ կտամ կոկորդիլոսներով զբաղվել . Ագնեսա Խամոյան Պուտինը Ալեքսանդր Ստուբի և Ստյորեի հետ զրույցում ասել է, որ եթե Զելենսկին ժամանի Մոսկվա, նրա համար կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ անվտանգությունը. Ուշակով Գեղարքունիքի մարզում «BMW»-ի վթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մшհացել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև Աբու Դաբիում կայանալիք բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 4-ին․ The Guardian Մեղրիում կոկորդիլոսներ չկան․ Հայկ Մամիջանյանը՝ Գարիկ Սարգսյանին (տեսանյութ) Բա ո՞ւր մնաց խաղաղության երաշխիքը․ Նարեկ Կարապետյան Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետ Եվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. Պեսկով Լավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածություն Ադրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ Պուտին Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Գազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Փորձում են համոզել, որ Ադրբեջանի այսօրվա պահանջներն ավելի բարենպաստ են․ Նարեկ Մանթաշյան Արմավիրում 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս Դեմոկրատները պահանջել են հետաքննել Էպշտեյնի հետ Թրամփի կապերը ՏԻՄ ընտրություններն այս իշխանությունների քաղաքական «պանիխիդшն» էր. Սամվել Կարապետյան Այս դահլիճում երկու Հայաստան կա. մեկի մասին խոսում է իշխանությունը, որտեղ ամեն ինչ կարգին է, մյուսը՝ դահլիճից դուրս է, որտեղ մարդիկ հաշվում են գրպանում մնացած գումարը. Աղվան Վարդանյան Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը Պուտինը կպահանջի ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերել Լեհաստանից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից և Ֆինլանդիայից. The Telegraph
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am