Լավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածություն
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզվառելիքի գործարքը զուտ գործնական պայմանավորվածություն է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ աֆրիկյան լրատվամիջոցների ղեկավարներին տված հարցազրույցում։
«Սա ողջամիտ առաջնորդների զուտ պրագմատիկ մոտեցում է։ Նրանք մտահոգված են ինչպես իրենց երկրների, այնպես էլ համաշխարհային տնտեսությամբ՝ հաշվի առնելով առաջին հերթին քաղաքացիների շահերը, այլ ոչ թե փորձելով լուծել աշխարհաքաղաքական խնդիրներ», — ասել է Լավրովը։
