Դեմոկրատները պահանջել են հետաքննել Էպշտեյնի հետ Թրամփի կապերը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հարցերով հանձնաժողովի դեմոկրատները երկուշաբթի հրապարակել են 53 էջանոց զեկույց, համաձայն որի՝ հինգ կին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է բռնաբարության կամ սեռական բռնության մեջ։

Ինչպես հաղորդում է Miami Herald-ը, զեկույցում առնվազն մեկ նոր մեղադրանք է հնչում Թրամփի հասցեին։ Նախկին «Միսս Շվեյցարիա» Բեատրիս Կոյլը պնդում է, որ Թրամփն իրեն բռնաբարել է Նյու Յորքի Plaza հյուրանոցում՝ 1993 թվականի գեղեցկության մրցույթի ժամանակ։ Հարձակման հետևանքով նրա մարմնի վրա արյունազեղումներ և կապտուկներ էին մնացել։

Ընդհանուր առմամբ զեկույցում հիշատակվում է 11 կին։ Նրանցից հինգը Թրամփի կողմից բռնաբարության կամ սեռական բռնության ենթարկվելու մասին բարձրաձայնել են թերթերին տված հարցազրույցներում, դատական հայցերում կամ անմիջապես հանձնաժողովի ներկայացուցիչների հետ զրույցներում։ Եվս երեք կին ՀԴԲ աշխատակիցներին պատմել է Էփշտեյնի ներկայությամբ Թրամփի հետ ունեցած հանդիպումների մասին։ Մյուս երեքը հրապարակային ելույթներ չեն ունեցել. նրանց վկայությունների փոխարեն զեկույցում օգտագործվել են Էփշտեյնի գործով նյութերը։ Ենթադրյալ հարձակումների մեծ մասը տեղի է ունեցել 1990-ական թվականներին։

Զեկույցը հրապարակվել է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից ընդամենը ինը օր առաջ, ընդգծում է Miami Herald-ը։ Փաստաթղթի հեղինակները կոչ են անում նախագահի նկատմամբ քրեական հետաքննություն անցկացնել և հատուկ դատախազ նշանակել։

Սպիտակ տանը զեկույցը որակել են որպես քաղաքական դրդապատճառներ ունեցող։ Թրամփը հերքում է Էփշտեյնի հետ կապված հանցագործություններին իր առնչությունը և այս սկանդալն անվանում «կեղծիք»։

Հունվարին Արդարադատության նախարարությունը հերքել էր Թրամփի հասցեին հնչող մեղադրանքները՝ նշելով. «Հստակության համար ասենք, որ այս մեղադրանքներն անհիմն են և կեղծ։ Եթե դրանցում ճշմարտության գեթ մեկ նշույլ լիներ, ապա հաստատ արդեն կօգտագործվեին նախագահ Թրամփի դեմ»։ Հայտարարության մեջ նաև ասվում էր, որ 2020 թվականի ընտրություններից առաջ այս փաստաթղթերը փոխանցվել էին ՀԴԲ-ի քննությանը։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Բա ո՞ւր մնաց խաղաղության երաշխիքը․ Նարեկ Կարապետյան Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետ Եվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. Պեսկով Լավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածություն Ադրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ Պուտին Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Գազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Փորձում են համոզել, որ Ադրբեջանի այսօրվա պահանջներն ավելի բարենպաստ են․ Նարեկ Մանթաշյան Արմավիրում 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս Դեմոկրատները պահանջել են հետաքննել Էպշտեյնի հետ Թրամփի կապերը ՏԻՄ ընտրություններն այս իշխանությունների քաղաքական «պանիխիդшն» էր. Սամվել Կարապետյան Այս դահլիճում երկու Հայաստան կա. մեկի մասին խոսում է իշխանությունը, որտեղ ամեն ինչ կարգին է, մյուսը՝ դահլիճից դուրս է, որտեղ մարդիկ հաշվում են գրպանում մնացած գումարը. Աղվան Վարդանյան Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը Պուտինը կպահանջի ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերել Լեհաստանից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից և Ֆինլանդիայից. The Telegraph «Թուրքիան չի ուզում կրել այլոց հրահրած կոնֆլիկտների հետևանքները»․ Էրդողան Հայտնի է՝ ինչ որոշում է կայացվել Ռոնալդուի վերաբերյալ Պորտուգալիայի հավաքականում Մոսկվայում մեկնարկել է Գազ արտահանող երկրների ֆորումի VIII գագաթնաժողովը Եթե Վազգեն Սարգսյանն ականատես դառնար այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր պետականության հետ, պարզապես կխելագարվեր․ Վիտալի Մանգասարյան «Կեղտո՛տ», «Մատ թափ չտա՛ս»․․․ կռիվ ու գոռոցներ ԱԺ-ում (video) Ձեզ հլը նայե՛ք․ Տարոն Չախոյանի ու Արփի Դավոյանի համար առանձին դժոխք է լինելու․ Գառնիկ Դավթյան (video) Փաշինյանի հայտարարությունը կոնկրետ բացահայտում արեց․ Սևակ Խաչատրյան (video) Ի՞նչ եք ոգևորվել․ ասե՛լ ենք, հաղթելու ենք․․․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը՝ ՔՊ-ին (video) Լևոն Հարությունյա՛ն, շատ վտանգավոր պրոցեսի մեջ եք մտել, ձեզ մի բան եմ զգուշացնում․ Բոզոյան (video) «Այ մա՛րդ, դե սուս մնա․․․»․ Արփի Դավոյանի «ճվոցն»՝ ԱԺ-ում (video) Ի՞նչ եք ծիծաղում․ այդ մակաբույծը հայտնվել է Հայաստանում․ աղետ է լինելու․ Հարություն Մնացականյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am