Այս դահլիճում երկու Հայաստան կա. մեկի մասին խոսում է իշխանությունը, որտեղ ամեն ինչ կարգին է, մյուսը՝ դահլիճից դուրս է, որտեղ մարդիկ հաշվում են գրպանում մնացած գումարը. Աղվան Վարդանյան

Այս դահլիճում երկու Հայաստան կա. մեկի մասին խոսում է իշխանությունը, որտեղ ամեն ինչ կարգին է, մյուսը՝ դահլիճից դուրս է, որտեղ մարդիկ հաշվում են գրպանում մնացած գումարը: Այս մասին ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Այս դահլիճում երկու Հայաստան կա։ Մեկի մասին խոսում է իշխանությունը։ Այնտեղ ամեն ինչ կարգին է։ Տնտեսությունն աճում է, անվտանգությունն ամրապնդվում է, արդարադատությունն անկախ է։ Բայց մեր քաղաքացին տեղյակ չէ այս ամենից։

Մյուս Հայաստանը դահլիճից դուրս է։ Այնտեղ մարդիկ հաշվում են ոչ թե տնտեսական աճի տոկոսները, այլ՝ ամսվա օրերն ու գրպանում մնացած գումարը։ Այս իշխանությունը իրական Հայաստանի հետ կապ չունի։ Սրանք ցանկացած ձախողում ներկայացնում են հաջողություն։ Եթե խոստումը չի կատարվել՝ դեռ ժամանակ կա։ Եթե ժամանակն անցել է՝ աշխարհն է  փոխվել։

Մի խոսքով՝ իշխանությունը միշտ ճիշտ է։ Ուրեմն, ըստ իրենց, դրսի իրականությունն է սխալ։ Ամեն օր խոսում են խաղաղությունից։ Թե ինչո՞ւ խաղաղության նախարարություն չկա, զարմանալի է։ Սրանց վարքը վաղուց հայտնի է. երբ պատասխան չունեն, հարցնողը պատերազմ հրահրող է։

Բայց խաղաղությունը ձեր կուսակցության սեփականությունը չէ։ Խաղաղություն ուզում են մայրերը։ Ուզում է սահմանամերձ գյուղի բնակիչը։ Ուզում է դպրոցականի ծնողը։ Նրանք իրավունք ունեն իմանալու՝ տանում եք կայուն խաղաղությա՞ն, թե՞ հերթական զիջման։

Չենք ասում՝ մի՛ բանակցեք։ Բանակցեք, բայց Հայաստանի շահերով, Հայաստանի քաղաքացիներին հաշվետու լինելով։

Տնտեսության մասին մեծ-մեծ խոսում են։ Այո, թվերը չեն բողոքում։ Թվերը դեղ չեն գնում, կոմունալ չեն մուծում, վարկ չեն մարում, տուգանք չեն վճարում։ Մարդն է այդ ամենն անում։ Եվ մարդը հարցեր է տալիս։ Երբ թոշակառուն հաշվում է դեղորայքի գումարը, նրան տնտեսական աճի տոկոս ցույց մի՛ տվեք։ Երբ գյուղացին հարցնում է՝ ինչպես է իրացնելու բերքը, նրան մի՛ ուղարկեք ռազմավարություն կարդալու։ Պետության իմաստը այն է, թե որքանով է բարելավում մարդու կյանքը։

Սրանք համոզում են, որ դատարաններն անկախ են։ Բայց թող դատավորը փորձի իշխանությանը ոչ հաճելի որոշում կայացնել։ Այ եթե դատավորը կալանավորում է ընդդիմության առաջնորդներին, քաղբանտարկյալներով լցնում բանտերը, դատավորը անկախ է։ Այս իշխանության ամենակայուն ձեռքբերումը պատասխանատվությունից խուսափելն է։ Երբ ինչ-որ բան լավ է՝ իշխանությունն է արել։ Երբ վատ է՝ մեղավոր են նախկինները, մեղավոր է ընդդիմությունը։ Բայց քաղաքացին հասկանում է։ Հասկանում է, որ իր վճարած հարկերի հաշվին, ոմանց անվտանգությունն ապահովող անձանց թիվն է շատանում, նրանց պարգևավճարի ու աշխատավարձի չափն է աճում: Իր թոշակը նախընտրական 10.000 է բարձրանում, ոմանցը՝ մի քանի միլիոն:

Իշխանությունը դիվոտում է, երբ քննադատում ենք։ Սրանց թվում է, եթե մենք քիչ խոսենք, գները կնվազեն։ Եթե չհարցնենք անվտանգության մասին, վտանգները կվերանան։ Եթե չհիշեցնենք խոստումները, դրանք կկատարվեն։ Այդպես չի լինում։ Մենք տեսնում ենք մարդկանց, որոնք աշխատում են, հոգս են կրում, երեխա պահում և պետությունից պահանջում են ընդամենը այն, ինչ պետությունը պարտավոր է ապահովել՝ անվտանգություն, արդարություն, արժանապատիվ կյանք։ Հայաստանի քաղաքացին ձեր ելույթների համր հանդիսատեսը չէ։ Նա այս երկրի տերն է։ Եւ իշխանությունը վաղ թե ուշ նրան պատասխան է տալու։

Այո, կա երկու Հայաստան՝ ՔՊ-ի եւ հայ ժողովրդի։ ՔՊ-ի վերնախավը այս դահլիճի ձախ կողմում է։ Հայ ժողովրդի ամենարժանավոր զավակները՝ Երեւանի ու Բաքվի բանտերում։

Ձեր TRIPP-ը  երկու Հայաստանը չի միացնելու»,-ասել է նա:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Բա ո՞ւր մնաց խաղաղության երաշխիքը․ Նարեկ Կարապետյան Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետ Եվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. Պեսկով Լավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածություն Ադրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ Պուտին Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Գազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Փորձում են համոզել, որ Ադրբեջանի այսօրվա պահանջներն ավելի բարենպաստ են․ Նարեկ Մանթաշյան Արմավիրում 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս Դեմոկրատները պահանջել են հետաքննել Էպշտեյնի հետ Թրամփի կապերը ՏԻՄ ընտրություններն այս իշխանությունների քաղաքական «պանիխիդшն» էր. Սամվել Կարապետյան Այս դահլիճում երկու Հայաստան կա. մեկի մասին խոսում է իշխանությունը, որտեղ ամեն ինչ կարգին է, մյուսը՝ դահլիճից դուրս է, որտեղ մարդիկ հաշվում են գրպանում մնացած գումարը. Աղվան Վարդանյան Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը Պուտինը կպահանջի ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերել Լեհաստանից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից և Ֆինլանդիայից. The Telegraph «Թուրքիան չի ուզում կրել այլոց հրահրած կոնֆլիկտների հետևանքները»․ Էրդողան Հայտնի է՝ ինչ որոշում է կայացվել Ռոնալդուի վերաբերյալ Պորտուգալիայի հավաքականում Մոսկվայում մեկնարկել է Գազ արտահանող երկրների ֆորումի VIII գագաթնաժողովը Եթե Վազգեն Սարգսյանն ականատես դառնար այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր պետականության հետ, պարզապես կխելագարվեր․ Վիտալի Մանգասարյան «Կեղտո՛տ», «Մատ թափ չտա՛ս»․․․ կռիվ ու գոռոցներ ԱԺ-ում (video) Ձեզ հլը նայե՛ք․ Տարոն Չախոյանի ու Արփի Դավոյանի համար առանձին դժոխք է լինելու․ Գառնիկ Դավթյան (video) Փաշինյանի հայտարարությունը կոնկրետ բացահայտում արեց․ Սևակ Խաչատրյան (video) Ի՞նչ եք ոգևորվել․ ասե՛լ ենք, հաղթելու ենք․․․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը՝ ՔՊ-ին (video) Լևոն Հարությունյա՛ն, շատ վտանգավոր պրոցեսի մեջ եք մտել, ձեզ մի բան եմ զգուշացնում․ Բոզոյան (video) «Այ մա՛րդ, դե սուս մնա․․․»․ Արփի Դավոյանի «ճվոցն»՝ ԱԺ-ում (video) Ի՞նչ եք ծիծաղում․ այդ մակաբույծը հայտնվել է Հայաստանում․ աղետ է լինելու․ Հարություն Մնացականյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am