Եթե Վազգեն Սարգսյանն ականատես դառնար այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր պետականության հետ, պարզապես կխելագարվեր․ Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանը ողջ լիներ և ականատես դառնար այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր պետականության հետ՝ պարզապես կխելագարվեր: Նա, ով հավատում էր, որ «21-րդ դարը մերն է լինելու», այսօր ստիպված կլիներ տեսնել, թե ինչպես է ոտնահարվում այն ամենը, ինչի համար արյուն է թափվել:

Վազգեն Սարգսյանի համար Արցախը պարզապես հողակտոր չէր, այլ հայ ազգի արժանապատվության, ողնաշարի և հարատևման գլխավոր երաշխիքը: Լսել անուղղակի կամ ուղղակի թաքնված պնդումներ, թե «Արցախը թոկ էր մեր վզին, որից հազիվ ազատվեցինք», Սպարապետի համար կլիներ ամենամեծ սրբապղծությունը:

Սպարապետը Հայոց Բանակի հիմնադիրն էր, ում համար զինվորն ու հայրենյաց պաշտպանը սրբություն էին: «Շատ փող տուր՝ բանակ մի գնա» կամ «քիչ փող տուր՝ քիչ ծառայիր» տրամաբանությունը նրա համար կլիներ բանակի բարոյալքման և պետության հիմքերը քանդելու ուղիղ ճանապարհ: Վազգեն Սարգսյանի պատկերացրած բանակում ծառայությունը պատիվ էր:

Հայ ազգի համար ողբերգական, սգո և կորստի օրերին հանրային հարթակներում ու եթերում «ֆեստիվառներ», զվարճալի համերգներ ու տոնակատարություններ կազմակերպելը Սպարապետը կբնութագրեր որպես բարոյական սնանկացում և հավաքական հիշողության միտումնավոր ոչնչացում: Ժողովրդին անվերջ զվարճանքների մեջ պահելը՝ ազգային ողբերգությունները մոռացության տալու նպատակով, նրա համոզմամբ, տանում է դեպի ինքնասպանություն:

Դպրոցներից հայրենիքի համար նահատակված հերոսների նկարներն ու պատվո անկյունները հեռացնելը Սպարապետի համար կլիներ ամենավտանգավոր հարվածը սերունդների դաստիարակությանը: Նա, ով կերտել էր Երկրապահի գաղափարախոսությունը, կասեր, որ հերոսներին մոռացող ազգը դատապարտված է նոր կորուստների, իսկ սեփական պաշտպաններից ամաչող պետությունը չունի ապագա:

Եթե իրադարձություններն ընթանան այս նույն տեմպերով, հեռու չէ այն օրը, երբ մոտակա տարիներին հենց հոկտեմբերի 27-ին կկազմակերպեն հերթական «ֆեստիվառն» կամ «վարչահամերգը», որն էլ վերջում կեզրափակվի տոնական ճոխ հրավառությամբ»:

 
դիտվել է 8 անգամ
Լրահոս
Դեմոկրատները պահանջել են հետաքննել Էպշտեյնի հետ Թրամփի կապերը ՏԻՄ ընտրություններն այս իշխանությունների քաղաքական «պանիխիդшն» էր. Սամվել Կարապետյան Այս դահլիճում երկու Հայաստան կա. մեկի մասին խոսում է իշխանությունը, որտեղ ամեն ինչ կարգին է, մյուսը՝ դահլիճից դուրս է, որտեղ մարդիկ հաշվում են գրպանում մնացած գումարը. Աղվան Վարդանյան Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը Պուտինը կպահանջի ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերել Լեհաստանից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից և Ֆինլանդիայից. The Telegraph «Թուրքիան չի ուզում կրել այլոց հրահրած կոնֆլիկտների հետևանքները»․ Էրդողան Հայտնի է՝ ինչ որոշում է կայացվել Ռոնալդուի վերաբերյալ Պորտուգալիայի հավաքականում Մոսկվայում մեկնարկել է Գազ արտահանող երկրների ֆորումի VIII գագաթնաժողովը Եթե Վազգեն Սարգսյանն ականատես դառնար այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր պետականության հետ, պարզապես կխելագարվեր․ Վիտալի Մանգասարյան «Կեղտո՛տ», «Մատ թափ չտա՛ս»․․․ կռիվ ու գոռոցներ ԱԺ-ում (video) Ձեզ հլը նայե՛ք․ Տարոն Չախոյանի ու Արփի Դավոյանի համար առանձին դժոխք է լինելու․ Գառնիկ Դավթյան (video) Փաշինյանի հայտարարությունը կոնկրետ բացահայտում արեց․ Սևակ Խաչատրյան (video) Ի՞նչ եք ոգևորվել․ ասե՛լ ենք, հաղթելու ենք․․․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը՝ ՔՊ-ին (video) Լևոն Հարությունյա՛ն, շատ վտանգավոր պրոցեսի մեջ եք մտել, ձեզ մի բան եմ զգուշացնում․ Բոզոյան (video) «Այ մա՛րդ, դե սուս մնա․․․»․ Արփի Դավոյանի «ճվոցն»՝ ԱԺ-ում (video) Ի՞նչ եք ծիծաղում․ այդ մակաբույծը հայտնվել է Հայաստանում․ աղետ է լինելու․ Հարություն Մնացականյան (video) Ուղիղ հարց եմ տալիս՝ էս ի՞նչ կապ ունի ինքնիշխանության հետ․ Հայկ Ֆարմանյանը՝ ՔՊ-ականներին (video) «Այ հարիֆնե՛ր, մեզ նոր մսաղաց են տանում, դուք Եվրատեսիլո՞վ եք ուրախանում»․ Անժելա Թովմասյան (video) Փաշինյանը Ադրբեջանի տաղավարի դիմաց էր կանգնել, ու․․․Արեգա Հովսեփյան (video) Նիկոլ Փաշինյա՛ն, վաղը փարատեք այս լրջագույն խնդիրը, թե չէ․․․ Մարիաննա Ղահրամանյան (video) Աղվան Վարդանյա՛ն, ոնց ասեք, տենց էլ անելու եմ․ Ռուբեն Ռուբինյան (video) «Դուք դիվոտվում եք, բայց լա՛վ լսեք»․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) 27֊ի կրակոցները, որ շարունակվում են մինչ այսօր Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am