27֊ի կրակոցները, որ շարունակվում են մինչ այսօր

Սկսված կամ տեղի ունեցած որևէ բան ավարտելու համար վերջացնելը պարտադիր պայման է։ Հակառակ դեպքում հետևանքը և շարունակությունը երաշխավորված են, հատկապես երբ խոսքը գնում է երևույթների մասին, որոնց շարունակական ազդեցությունը կախված չի ժամանակից, և ավարտը պայմանավորված է գործընթացի անտեսանելի տևողության կասեցման հետ։

Հոկտեմբերի 27֊ի փամփուշտները թաթախված էին իրար կողքի դրված տարբեր գույների թույներով լցված տարաների մեջ։ Ամեն մի պատրոն իր թիրախն ուներ՝ իշխանական, հոգեբանական, մարդկային, տղամարդկային, ընկերական, ֆինանսական, ազգային, պատմական և այսպես… Կրակահերթերը ամեն ինչ փոխեցին, բայց պարկուճից արձակված գնդակներից գլխավորները խփեցին Անկախ Հայաստանի պետականության դեմքին ու ընթացքին և սպանեցին տիրոջ հոգեբանությունը հայկական հանրապետությունում։ Որբության և դատարկության վակումը այդպես էլ չլցվեց։

Դրանից հետո եղածը իմիտացիա էր։ Մի բան էր, որը Շարժում չէր, այլ տեղում դոփել էր՝ շրջված դեպի ետ (ոչ թե անցյալ)։ Իսկ հետոն աղետն էր, որը պիտի լիներ, քանի որ երբ որ ապաշխարհություն, սխալների ուղղում, հանցանքների կրկնության բացառում, պատճառահետևանքային կապի իմաստի չեզոքացում և վերաիմաստավորում չի լինում, լինում է կործանման արարը իր քանդման տեսարաններով։

Եվ այսօր էլ Հոկտեմբերի 27֊ի կրակոցների ձայնը լսվում է, ու փամփուշտներն էլ տաք են պահվում, քանի որ 27 տարի առաջ այս ամսի 27֊ին հանուն Հայկականության սպանվածները իրենց կյանքը դրեցին նրա համար, որ չլինի այն, ինչն այսօր տեղի է ունենում մեր աչքի առաջ։

Սակայն երբ մի բան նյութապես ավարտվում է երկրի վրա, իր աննյութեղեն շարունակությունն է գտնում հավերժության մեջ` յուր հետագիծը թողնելով աշխարհի երեսին։ Սա է արարչության անավարտության տիեզերական շրջապտույտը, որի լինելիությունը երկնային պարգև է երկրայիններիս՝ ձրիաբար հատկացված, որպեսզի ոչ ոք ու ոչինչ չկորչի երբեք։

Եվ մեզ մնում է դարձ ի շրջանս յուր կատարել ու կանգնել 1999 թվականի հոկտեմբեր 27֊ի օրվա եզրագծին, այնտեղ որտեղ ընդհատվեց այն, ինչի համար հավաքվել էինք 1988 թ.-ին և շարունակել կյանքի գիծը մի երկրի, պետության, անկախության, ազատության և այն գաղափարի, ինչի համար նրանք այսօր սպանվեցին։

Ռուբեն Վարդանյան
Պատմաբան, հրապարակախոս

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Փաշինյանի հայտարարությունը կոնկրետ բացահայտում արեց․ Սևակ Խաչատրյան (video) Ի՞նչ եք ոգևորվել․ ասե՛լ ենք, հաղթելու ենք․․․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը՝ ՔՊ-ին (video) Լևոն Հարությունյա՛ն, շատ վտանգավոր պրոցեսի մեջ եք մտել, ձեզ մի բան եմ զգուշացնում․ Բոզոյան (video) «Այ մա՛րդ, դե սուս մնա․․․»․ Արփի Դավոյանի «ճվոցն»՝ ԱԺ-ում (video) Ի՞նչ եք ծիծաղում․ այդ մակաբույծը հայտնվել է Հայաստանում․ աղետ է լինելու․ Հարություն Մնացականյան (video) Ուղիղ հարց եմ տալիս՝ էս ի՞նչ կապ ունի ինքնիշխանության հետ․ Հայկ Ֆարմանյանը՝ ՔՊ-ականներին (video) «Այ հարիֆնե՛ր, մեզ նոր մսաղաց են տանում, դուք Եվրատեսիլո՞վ եք ուրախանում»․ Անժելա Թովմասյան (video) Փաշինյանը Ադրբեջանի տաղավարի դիմաց էր կանգնել, ու․․․Արեգա Հովսեփյան (video) Նիկոլ Փաշինյա՛ն, վաղը փարատեք այս լրջագույն խնդիրը, թե չէ․․․ Մարիաննա Ղահրամանյան (video) Աղվան Վարդանյա՛ն, ոնց ասեք, տենց էլ անելու եմ․ Ռուբեն Ռուբինյան (video) «Դուք դիվոտվում եք, բայց լա՛վ լսեք»․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) 27֊ի կրակոցները, որ շարունակվում են մինչ այսօր Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյան. ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել Արարատ Միրզոյա՛ն, լավ ա ուրիշ անեկդոտ պատմեցիք․ Արթուր Խաչատրյանը հեգնեց (video) Օդի մեջ խոսում եք․․․ դուք էս վտանգները լսեք․ Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ին (video) Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը Մի անգամ էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն, թե՞ չէ․ Կարապետյան (video) Երևանում բախվել են «Tesla»-ն ու մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց #ՈՒՂԻՂ․ Առա՛նց Սադարակ, ոչ մի TRIPP. Հովհաննես Իշխանյան (video) Ողբերգական դեպք՝ Երևանում․ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am