Երևանում բախվել են «Tesla»-ն ու մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր հոկտեմբերի 27-ին, ավտոմեքենայի և մոպեդի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում Շիրակի փողոցից դեպի Հարավ-արևմտյան թաղամաս տանող Բաբաջանյան փողոցում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Մարտին Ղ.-ի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենան և դեռևս չպարզված անձի վարած մոպեդը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է։Մոպեդավարին առաջինն օգնության են հասել «Tesla»-ի վարորդը և նշված վայրով անցնող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կրթահամալիրի սան, ապագա պարեկը, և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նա օտարերկրացի է, «Tesla»-ի վարորդն էլ ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է սթափ։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վթարի մեղավորը մոպեդավարին է եղել, ով ավտոմեքենաների միջով մի կերպ անցնելով պետք է բախվեր բեռնատարին, սակայն բախվեց «Tesla»-ին։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և մոպեդը տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

դիտվել է 8 անգամ
Լրահոս
«Այ հարիֆնե՛ր, մեզ նոր մսաղաց են տանում, դուք Եվրատեսիլո՞վ եք ուրախանում»․ Անժելա Թովմասյան (video) Փաշինյանը Ադրբեջանի տաղավարի դիմաց էր կանգնել, ու․․․Արեգա Հովսեփյան (video) Նիկոլ Փաշինյա՛ն, վաղը փարատեք այս լրջագույն խնդիրը, թե չէ․․․ Մարիաննա Ղահրամանյան (video) Աղվան Վարդանյա՛ն, ոնց ասեք, տենց էլ անելու եմ․ Ռուբեն Ռուբինյան (video) «Դուք դիվոտվում եք, բայց լա՛վ լսեք»․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) 27֊ի կրակոցները, որ շարունակվում են մինչ այսօր Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյան. ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել Արարատ Միրզոյա՛ն, լավ ա ուրիշ անեկդոտ պատմեցիք․ Արթուր Խաչատրյանը հեգնեց (video) Օդի մեջ խոսում եք․․․ դուք էս վտանգները լսեք․ Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ին (video) Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը Մի անգամ էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն, թե՞ չէ․ Կարապետյան (video) Երևանում բախվել են «Tesla»-ն ու մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց #ՈՒՂԻՂ․ Առա՛նց Սադարակ, ոչ մի TRIPP. Հովհաննես Իշխանյան (video) Ողբերգական դեպք՝ Երևանում․ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին «Ես ձեզ հարց եմ տալիս, դուք ի՞նչ եք խոսում»․ Ֆրամանյանը՝ Արարատ Միրզոյանին (video) Չիլնի, չիլինի․․․ Արարատ Միրզոյանի արձագանքը՝ Նարեկ Կարապետյանին (video) Ես էլ ասում եմ՝ լա՛վ չի․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականին (video) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Արարատ» պարային համույթի անդամներին Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ Հայաստանը վերջնական գրավելու համար 2 բան է պահանջվում․ ՔՊ-ականնե՛ր, գնացեք ու մտածեք․ ընդդիմադիր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am