Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Արարատ» պարային համույթի անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Արարատ» պարային համույթի անդամներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Հայոց թեմի Իսի-լե-Մուլինոյի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հովանու ներքո գործող «Արարատ» պարային համույթի անդամներին։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ համույթի գործունեությանը՝ կարևորելով ազգային մշակույթի միջոցով երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակությանը, ազգային ոգու զորացմանն ու ինքնության պահպանությանն ուղղված ջանքերը։ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ սփյուռքում նման նախաձեռնությունները նպաստում են համայնքային կյանքի աշխուժացմանը և հայորդիների համախմբմանը ազգային ու հոգևոր արժեքների շուրջ։

Հայոց Հովվապետն իր գնահատանքը բերեց համույթի կայացմանն ու գործունեությանն իրենց նպաստը բերած բոլոր անձանց՝ հայ պարարվեստը զարգացնելու, նախնյաց մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և արտերկրում հայ մշակույթը ներկայացնելու նախանձախնդրության համար։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց Հայոց Եկեղեցու հովանու ներքո իրականացվող կրթական ու մշակութային ծրագրերի հայապահպան առաքելությունը՝ անդրադառնալով նաև Մայր Աթոռի հովանու ներքո գործող Հայորդյաց տների հետ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին։

Վերջում Նորին Սրբությունը պատգամեց հայորդիներին ամուր պահել կապը Մայր Եկեղեցու հետ, գործուն մասնակցություն բերել համայնքային կյանքին՝ մաղթելով ստեղծագործական նոր ձեռքբերումներ և հաջողություններ։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Աղվան Վարդանյա՛ն, ոնց ասեք, տենց էլ անելու եմ․ Ռուբեն Ռուբինյան (video) «Դուք դիվոտվում եք, բայց լա՛վ լսեք»․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) 27֊ի կրակոցները, որ շարունակվում են մինչ այսօր Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյան. ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել Արարատ Միրզոյա՛ն, լավ ա ուրիշ անեկդոտ պատմեցիք․ Արթուր Խաչատրյանը հեգնեց (video) Օդի մեջ խոսում եք․․․ դուք էս վտանգները լսեք․ Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ին (video) Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը Մի անգամ էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն, թե՞ չէ․ Կարապետյան (video) Երևանում բախվել են «Tesla»-ն ու մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց #ՈՒՂԻՂ․ Առա՛նց Սադարակ, ոչ մի TRIPP. Հովհաննես Իշխանյան (video) Ողբերգական դեպք՝ Երևանում․ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին «Ես ձեզ հարց եմ տալիս, դուք ի՞նչ եք խոսում»․ Ֆրամանյանը՝ Արարատ Միրզոյանին (video) Չիլնի, չիլինի․․․ Արարատ Միրզոյանի արձագանքը՝ Նարեկ Կարապետյանին (video) Ես էլ ասում եմ՝ լա՛վ չի․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականին (video) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Արարատ» պարային համույթի անդամներին Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ Հայաստանը վերջնական գրավելու համար 2 բան է պահանջվում․ ՔՊ-ականնե՛ր, գնացեք ու մտածեք․ ընդդիմադիր (video) «Մի՛ ընդհատեք, ձեզ ասում եմ»․ Աննա Գրիգորյանը գոռաց Ռուբինյանի վրա (video) Գլխից գնդшկшհարես, էդ քայլին չի գնա․ ասել եմ՝ վարչապետ եմ լինելու․ Սամվել Կարապետյան (video) Բախվել են «Zhongtong»-ը, «Jeep Compass»-ը և «Toyota Corolla»-ն․
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am