Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ

Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են բացառիկ գտածոներ՝ ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն: Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պեղումներ է իրականացնում «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանին կից հնավայրի տարածքում, որտեղ եզակի և բացառիկ գտածոներ են հայտնաբերվել:Գտածոները տարբեր դարաշրջանների են՝ ներառելով ուշ բրոնզի, երկաթի և անտիկ դարաշրջանների առարկաներ:

Մեծամորի հնավայրում 2026 թվականին շարունակվել են երկու տարի առաջ մեկնարկած պեղումները, որոնք իրականացվում են մասնավոր սեփականատերերին պատկանող հողատարածքում։ Հետազոտվող հնագիտական կառույցն իրենից ներկայացնում է քարաշար դամբարանախուց՝ շրջապատված կրոմլեխով։ Կրոմլեխի տրամագիծը հասնում է շուրջ 20 մետրի։ Կառույցը շարված է տուֆի և բազալտի քարերով։ Դրա կենտրոնական հատվածում տեղակայված է նույն քարատեսակներից կառուցված բավականին մեծ չափերի քարարկղային դամբարան։ Դամբարանախցի ներքին չափերն են մոտ 6 × 4 մ։

Նախորդ տարիների պեղումների ընթացքում դամբարանի վերին շերտում բացահայտվել է անտիկ ժամանակաշրջանին վերաբերող թաղում՝ ուղեկցող հարուստ գույքով։ Հայտնաբերված նյութերի թվում են ոսկյա զարդեր, մետաղադրամ և անտիկ ժամանակաշրջանին բնորոշ այլ գտածոներ, որոնք թվագրվում են մ.թ. I դարով։

2026 թվականի պեղումների ընթացքում բացված շերտերն առանձնանում են տարբեր ժամանակաշրջանների հնագիտական նյութերի առկայությամբ։ Հատկանշական է երկաթի դարով թվագրվող թաղման շերտը, որտեղ բացահայտվել է մեկ անհատի թաղում՝ ուղեկցող գույքով և խեցեղենի զգալի քանակով։

Դամբարանախցի ստորին՝ հատակամերձ հատվածում բացահայտվել է հիմնական թաղումը, որը, ըստ հայտնաբերված նյութերի նախնական թվագրության, վերաբերում է ուշ բրոնզի դարին և թվագրվում է մ.թ.ա. XIV–XIII դարերով։ Այս շերտում հայտնաբերվել են ձիու ոսկորների զգալի կուտակումներ, մեծ քանակությամբ խեցեղենի բեկորներ, լճաշենյան տիպի դաշույն և գոտու բեկորներ, ինչպես նաև բրոնզե տարբեր իրերի բեկորներ ու բոժոժաձև կախիկներ։

Հայտնաբերված նյութերի բազմազանությունը և շերտագրական հաջորդականությունը վկայում են դամբարանային կառույցի երկարատև օգտագործման և տարբեր ժամանակաշրջաններում վերաօգտագործման մասին։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Առա՛նց Սադարակ, ոչ մի TRIPP. Հովհաննես Իշխանյան (video) Ողբերգական դեպք՝ Երևանում․ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին «Ես ձեզ հարց եմ տալիս, դուք ի՞նչ եք խոսում»․ Ֆրամանյանը՝ Արարատ Միրզոյանին (video) Չիլնի, չիլինի․․․ Արարատ Միրզոյանի արձագանքը՝ Նարեկ Կարապետյանին (video) Ես էլ ասում եմ՝ լա՛վ չի․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականին (video) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Արարատ» պարային համույթի անդամներին Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ Հայաստանը վերջնական գրավելու համար 2 բան է պահանջվում․ ՔՊ-ականնե՛ր, գնացեք ու մտածեք․ ընդդիմադիր (video) «Մի՛ ընդհատեք, ձեզ ասում եմ»․ Աննա Գրիգորյանը գոռաց Ռուբինյանի վրա (video) Գլխից գնդшկшհարես, էդ քայլին չի գնա․ ասել եմ՝ վարչապետ եմ լինելու․ Սամվել Կարապետյան (video) Բախվել են «Zhongtong»-ը, «Jeep Compass»-ը և «Toyota Corolla»-ն․ Վազգենի հիշատակը ոչնչացնող Արամ Սարգսյան, ասեմ՝ ովքեր են կանգնած հոկտ․ 27-ի հետևում․ Բոզոյան (video) Դուք լսու՞մ եք՝ ինչ եք խոսում, ինչ եք պատասխանում․ Քրիստինե Վարդանյանն՝ Արարատ Միրզոյանին (video) Խոշոր չափերով շորթման համար քրեական հետապնդում է հարուցվել Նալբանդյանի և Ղազարյանի նկատմամբ Ու՞ր է Ալիևի ստորագրությունը, էս ի՞նչ եք ասում․ Արեգա Հովսեփյանը՝ Միրզոյանին ու ՔՊ-ականներին (video) Ջրվեժի տներից մեկում հայտնաբերվել է դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը Արարատ Միրզոյա՛ն, սրան ուշադիր նայեք․․․ Նարեկ Կարապետյանը՝ փաստերով (video) Տարոն Չախոյա՛ն, կարո՞ղ է գիտեք՝ մինչև հիմա ֆեյքերի պոակ-ում եք․ Մեսրոպ Մանուկյանը փաստեր բերեց (video) Մեր հանդեպ կիրառվող վարչական վերահսկողությունը վերացվեց. Վազգեն Սաղաթելյան Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը Իրականում ինչ խայտառակություն է եղել ՏԻՄ ընտրություններում․ Երվանդ Բոզոյան (video) #ՈՒՂԻՂ․ Նոյեմբերի 17-ին Ռուսաստանը որոշում է կայացնելու, սպասե՛ք․ Խոսրով Հարությունյան (video) TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք Կատարյալ սրիկայություն է ասածդ․ Լևոն Քոչարյանի պատասխանը՝ Ռուբինյանի այսօրվա հայտարարությանը (video) «1100 դոլարանոց գազը Ռուսաստանից գիտե՞ք՝ ինչքանով ենք ստանում․ 5 անգամ թանկացավ»․Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am