Բախվել են «Zhongtong»-ը, «Jeep Compass»-ը և «Toyota Corolla»-ն․
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Րաֆֆու փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված՝ Կարեն Հ.-ի վարած «Zhongtong» մակնիշի ավտոբուսը, Դիանա Չ.-ի վարած «Jeep Compass» մակնիշի և Պողոս Ի.-ի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են գումարտակի պարեկներ Սաշա Տիգրանյանը և Էմին Ասատրյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
