Ինչո՞ւ չեք խոսում «Վեոլիա Ջուր» ընկերությունում տիրող խայտառակ իրավիճակից. ղեկավարը եկեղեցին մեր ձեւով պաշտպանելու հայտարարություն չի արել՞. Աբրահամյան
«Քաղաքացիական պայմանագրի» իշխանության գալուց հետո անցել է 8.5 տարի, և կարելի է մի շարք ոլորտների մասով որոշակի եզրահանգման գալ, թե ինչ արդյունք է գրանցել գործող ուժը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այդ մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեները վերանվանելու մասին նախագիծը։
«Եթե նայում ենք ընդհանուր ջրային ոլորտի կառավարման մասով, ապա արդյունքները ոչ թե գոհացուցիչ չեն, այլ պարզապես խայտառակ են։ Որովհետև այսօր ունենք իրավիճակ, որ Երևան քաղաքում ջրամատակարարումը վատթարացել է վերջին տարիների ընթացքում։ Սրա մասին վստահաբար եմ ասում, որովհետև յուրաքանչյուր տարի «Վեոլիա Ջուր»-ը ջրամատակարարման գրաֆիկ է հրապարակում, և մի քանի տարի առաջ ես էլ հանգստյան օրերից մեկի ժամանակ բացահայտեցի, որ մեր բնակարանում ոչ թե շուրջօրյա ջրամատակարարում է լինելու, այլ լինելու է 16-ժամյա»,- ասել է նա։
Աբրահամյանը նշել է, որ կառավարության կողմից որևէ արձագանք չի եղել, հավանաբար այն պատճառով, որ «Վեոլիա Ջրի» ղեկավարը ՀԱՍԵ-ն «Մեր ձևով» պաշտպանելու հայտարարություն չէր արել։
«Համոզված եм, որ շատերն այս միջադեպին բախվել են և բացահայտել, որ շատ սեզոններին գիշերը ջուր չկա։ Երկրորդը՝ լինում են համատարած թունավորման դեպքեր, և ոչ մեկը, հարգելի՛ գործընկերներ, նախորդ գումարման ժամանակ և ոչ էլ այս գումարման ժամանակ այս ամբիոնից չի խոսում այդ մասին։ Հուսով եմ՝ ձեր հաջորդ ելույթներում կգաք ու այս հարցերին կանդրադառնաք, թե ինչու չեք խոսում «Վեոլիա Ջուր» ընկերությունում տիրող խայտառակ իրավիճակից»,- ասել է նա։
