Կալանքների շղթան պետք է կտրվի. Էլինար Վարդանյան

Մամիկոն Ասլանյանի արդարացման դատավճիռը կայացվեց ՏԻՄ ընտրությունների ժամանակահատվածում։ Ինչո՞ւ եմ սա շեշտում։ Որովհետև Ասլանյանի դեմ քրեական հետապնդման իրական շարժառիթը Վանաձորի ՏԻՄ ընտրություններում նրա հաղթանակն էր։ Արդարացրին հենց այն օրը, երբ կրկին ՏԻՄ ընտրություններ էին անցկացվում։ Այս մասին գրել է  Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը.

«Տարիներ տևած դատական քաշքշուկից հետո, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը նրան արդարացրեց այն մեղադրանքով, որի շրջանակում նա երկու տարի յոթ ամիս զրկված էր ազատությունից։

Քաղաքական գործընթացում հաղթած մարդը տարիներ շարունակ ստիպված էր պայքարել ոչ թե իր քաղաքական մրցակիցների, այլ իր դեմ գործարկված ԱՆարդարադատության մեքենայի դեմ։ Երկու տարի յոթ ամիսը պարզապես ժամանակահատված չէ։ Դրանք  ամիսներ ու տարիներ են, որոնք մարդն անցկացրել է կալանքի տակ՝ ընտանիքից, բնականոն կյանքից, աշխատանքից և ազատությունից զրկված։ Իսկ այդ ամբողջ ընթացքում քննիչը, դատախազը միջնորդություններ են ներկայացրել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ երկարաձգելու համար և դատարանն էլ որոշումներ է կայացրել դրանք բավարարելու մասին։ Սա նշանակում է, որ պետական համակարգի տարբեր օղակներում մարդիկ են որոշումներ կայացրել, որոնց հետևանքով մեկ մարդու կյանքից խլվել է երկու տարի յոթ ամիս։ Եվ հիմա, երբ արդարացման դատավճիռ կա, ո՞վ է պատասխանելու այդ որոշումների հետևանքների համար։

Այսօր էլ քաղաքական և հանրային բազմաթիվ գործիչներ գտնվում են կալանքի տակ՝ քաղաքական հետապնդումների մասին լուրջ մտահոգությունների պայմաններում։ Կալանքը, որը պետք է լինի բացառիկ միջոց և կիրառվի միայն օրենքով նախատեսված անհրաժեշտության դեպքում, վերածվել է նրանց հանդեպ քաղաքական խնդիրներ լուծելու գործիքի։ Կալանքի այս շղթան պետք է մի պահից կտրվի։ Եվ քանի որ առաջիկայում հանրության ուշադրության կենտրոնում է գտնվող գործերից առաջինը Գագիկ Ծառուկյանի գործով նիստն է, դատարանը պետք է վեր կանգնի քաղաքական նպատակահարմարությամբ որոշումներ կայացնելու պրակտիկայից, մարդու ազատությունը քաղաքական հաշվեհարդարի գործիքի վերածելու պրակտիկայից։ Եվ նույն տրամաբանությունը պետք է գործի մնացած քաղաքական դրդապատճառներիով քրեական գործերով։

Ժամանակն է, որ յուրաքանչյուր քննիչ, դատախազ և դատավոր գիտակցի իր ստորագրության ու որոշման իրական գինը։ Կալանքի միջնորդությունը պարզապես թղթի վրա գրված պահանջ չէ, իսկ այն բավարարող դատական ակտը՝ հերթական ընթացակարգային որոշում։ Դրանց հետևում կենդանի մարդ է՝ իր ընտանիքով, իրավունքներով, արժանապատվությամբ ու ճակատագրով։ Եվ երբ այդ որոշումների հետևանքով մարդը տարիներով զրկվում է ազատությունից, պատասխանատվությունը չի կարող անհետանալ դատական գործի էջերի արանքում։

Պետք է վերջ տալ կալանքների այս շղթային։ Պետք է վերջ տալ այն պրակտիկային, երբ մարդու ազատությունը սահմանափակվում է հեշտությամբ, իսկ ազատությունից զրկելու հետևանքների համար պատասխանատվությունը դառնում է անհասանելի։ Ի վերջո մենք հասել ենք այն սահմանագծին, որից հետո այլևս հնարավոր չպետք է լինի անտեսել կալանքի անհիմն կամ անհամաչափ կիրառման հետևանքները։ Եվ սա պետք է գիտակցի կալանքի միջնորդություն ներկայացնող յուրաքանչյուր դատախազ։ Իսկ առաջիկա դատավարությունները, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի գործը, իրական լակմուս պետք է լինեն դատական համակարգի և դատավորների համար։

Արդարադատությունը չի սկսվում այն օրը, երբ մարդուն արդարացնում են։ Այն պետք է գործի հենց այն պահին, երբ քննիչը միջնորդություն է ներկայացնում, դատախազը պահանջում է կալանք, իսկ դատավորը որոշում է՝ մարդը պետք է մնա՞ ազատության մեջ, թե՞ զրկվի դրանից։ Որովհետև ուշացած արդարադատությունը հաճախ արդեն չի կարող վերականգնել այն, ինչ ոչնչացվել է անարդարության տարիներին»։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Կոնկրետ պատասխան տվեք․․․ հերի՛ք է խուսափեք․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Արարատ Միրզոյանին (video) Մի հատ ճշտեք՝ Ալիևն ասել է «հորս արև», թե «հոյս արև», նոր հավատացեք․ Արթուր Խաչատրյան (video) Թուրքական «Գալաթասարայ» և «Ֆեներբահչե» թիմերի միջև հանդիպումն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով Վիլեն Գաբրիելյանը ոտքի վրա է լսում Էդգար Ղազարյանին (video) «Էս ու՞մ եք, հիմա ասել էի՝ ինչի տեղ դնում». Էդգար Ղազարյանի կոշտ խոսքը՝ Միրզոյանին (video) Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ժամանել է Հայաստան Ինչո՞ւ չեք խոսում «Վեոլիա Ջուր» ընկերությունում տիրող խայտառակ իրավիճակից. ղեկավարը եկեղեցին մեր ձեւով պաշտպանելու հայտարարություն չի արել՞. Աբրահամյան Հենց հիմա ցույց տվեք այդ փաստաթուղթը․ արդյո՞ք Ադրբեջանը պարտավորություն ունի․ Վարդանյանը՝ Միրզոյանին (video) Իրանը նախազգուշացրել է Հորմուզում նավերի համար հետևանքների մասին՝ անվտանգության կարգը խախտելու դեպքում #ՈՒՂԻՂ․ Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան (video) Լսել պնդումներ, թե «Արցախը թոկ էր մեր վզին, որից հազիվ ազատվեցինք», Սպարապետի համար կլիներ ամենամեծ սրբապղծությունը. Վիտալի Մանգասարյան Թուրքիան փողոցին հանձնվող երկիր չէ․ Էրդողան Թագավորը վերջապես թագադրվեց. ովքե՞ր են Ոսկե գնդակ-2026-ի բոլոր դափնեկիրները Մեր դիրքորոշումը անփոփոխ է․ Նիկոլի ուզածով չի լինելու, մենք Ալիևի հրահանգով գնացող չենք․ Կարապետյան (video) Անասնական վախը մի սարսափելի բան է․ քաղաքագետ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի Փաշինյանը թող իր թիմի ներսի լրտեսներից խոսի, հետո կասենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ Նարեկ Կարապետյանն ասել է՝ «թևերը կտրելու ենք», ու «կտրեցինք». Ասլանյանի պատասխանը՝ Ռուբինյանին (video) Կալանքների շղթան պետք է կտրվի. Էլինար Վարդանյան Եղանակի տեսություն․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ և ամպրոպ Վայոց Ձորի զինվորական կոմիսար Գագիկ Գրիգորյանը կալանավորվել է․ ՀԿԿ-ն մանրամասնում է՝ ինչ գործով Հասկանում եք ձեր քաղականությունը ինչի է բերելու․ վերադառնալու ենք 200 տարի առաջվա կուլակ-բադրակին (video) Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am