Թուրքական «Գալաթասարայ» և «Ֆեներբահչե» թիմերի միջև հանդիպումն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով
Թուրքիայի ֆուտբոլի առաջնության շրջանակում «Գալաթասարայ»–«Ֆեներբահչե» սկզբունքային մրցակցությունն ավարտվել է ոչ միայն թեժ պայքարով, այլև խաղադաշտում տեղի ունեցած զանգվածային բախումներով։
«Գալաթասարայը» 2։1 հաշվով հաղթանակ է տարել «Ֆեներբահչեի» նկատմամբ։ Սակայն հանդիպման ավարտից հետո ֆուտբոլիստների միջև լարվածությունը վերածվել է ծեծկռտուքի։
Բախումները շարունակվել են մի քանի րոպե։ Իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու և ֆուտբոլիստներին բաժանելու համար խաղադաշտ են մտել անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանները։
