Լսել պնդումներ, թե «Արցախը թոկ էր մեր վզին, որից հազիվ ազատվեցինք», Սպարապետի համար կլիներ ամենամեծ սրբապղծությունը. Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Վիտալի Մանգասարյանը գրում է. «Եթե այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանը ողջ լիներ և ականատես դառնար այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր պետականության հետ պքրզապես կխելագարվեր: Նա, ով հավատում էր, որ «21-րդ դարը մերն է լինելու», այսօր ստիպված կլիներ տեսնել, թե ինչպես է ոտնահարվում այն ամենը, ինչի համար արյուն է թափվել:

Վազգեն Սարգսյանի համար Արցախը պարզապես հողակտոր չէր, այլ հայ ազգի արժանապատվության, ողնաշարի և հարատևման գլխավոր երաշխիքը: Լսել անուղղակի կամ ուղղակի թաքնված պնդումներ, թե «Արցախը թոկ էր մեր վզին, որից հազիվ ազատվեցինք», Սպարապետի համար կլիներ ամենամեծ սրբապղծությունը:

Սպարապետը Հայոց Բանակի հիմնադիրն էր, ում համար զինվորն ու հայրենյաց պաշտպանը սրբություն էին: «Շատ փող տուր՝ բանակ մի գնա» կամ «քիչ փող տուր՝ քիչ ծառայիր» տրամաբանությունը նրա համար կլիներ բանակի բարոյալքման և պետության հիմքերը քանդելու ուղիղ ճանապարհ: Վազգեն Սարգսյանի պատկերացրած բանակում ծառայությունը պատիվ էր:

Հայ ազգի համար ողբերգական, սգո և կորստի օրերին հանրային հարթակներում ու եթերում «ֆեստիվառներ», զվարճալի համերգներ ու տոնակատարություններ կազմակերպելը Սպարապետը կբնութագրեր որպես բարոյական սնանկացում և հավաքական հիշողության միտումնավոր ոչնչացում: Ժողովրդին անվերջ զվարճանքների մեջ պահելը՝ ազգային ողբերգությունները մոռացության տալու նպատակով, նրա համոզմամբ, տանում է դեպի ինքնասպանություն:

Դպրոցներից հայրենիքի համար նահատակված հերոսների նկարներն ու պատվո անկյունները հեռացնելը Սպարապետի համար կլիներ ամենավտանգավոր հարվածը սերունդների դաստիարակությանը: Նա, ով կերտել էր Երկրապահի գաղափարախոսությունը, կասեր, որ հերոսներին մոռացող ազգը դատապարտված է նոր կորուստների, իսկ սեփական պաշտպաններից ամաչող պետությունը չունի ապագա:

Եթե իրադարձություններն ընթանան այս նույն տեմպերով, հեռու չէ այն օրը, երբ մոտակա տարիներին հենց հոկտեմբերի 27-ին կկազմակերպեն հերթական «ֆեստիվառն» կամ «վարչահամերգը», որն էլ վերջում կեզրափակվի տոնական ճոխ հրավառությամբ»:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Մի հատ ճշտեք՝ Ալիևն ասել է «հորս արև», թե «հոյս արև», նոր հավատացեք․ Արթուր Խաչատրյան (video) Թուրքական «Գալաթասարայ» և «Ֆեներբահչե» թիմերի միջև հանդիպումն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով Վիլեն Գաբրիելյանը ոտքի վրա է լսում Էդգար Ղազարյանին (video) «Էս ու՞մ եք, հիմա ասել էի՝ ինչի տեղ դնում». Էդգար Ղազարյանի կոշտ խոսքը՝ Միրզոյանին (video) Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ժամանել է Հայաստան Ինչո՞ւ չեք խոսում «Վեոլիա Ջուր» ընկերությունում տիրող խայտառակ իրավիճակից. ղեկավարը եկեղեցին մեր ձեւով պաշտպանելու հայտարարություն չի արել՞. Աբրահամյան Հենց հիմա ցույց տվեք այդ փաստաթուղթը․ արդյո՞ք Ադրբեջանը պարտավորություն ունի․ Վարդանյանը՝ Միրզոյանին (video) Իրանը նախազգուշացրել է Հորմուզում նավերի համար հետևանքների մասին՝ անվտանգության կարգը խախտելու դեպքում #ՈՒՂԻՂ․ Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան (video) Լսել պնդումներ, թե «Արցախը թոկ էր մեր վզին, որից հազիվ ազատվեցինք», Սպարապետի համար կլիներ ամենամեծ սրբապղծությունը. Վիտալի Մանգասարյան Թուրքիան փողոցին հանձնվող երկիր չէ․ Էրդողան Թագավորը վերջապես թագադրվեց. ովքե՞ր են Ոսկե գնդակ-2026-ի բոլոր դափնեկիրները Մեր դիրքորոշումը անփոփոխ է․ Նիկոլի ուզածով չի լինելու, մենք Ալիևի հրահանգով գնացող չենք․ Կարապետյան (video) Անասնական վախը մի սարսափելի բան է․ քաղաքագետ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի Փաշինյանը թող իր թիմի ներսի լրտեսներից խոսի, հետո կասենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ Նարեկ Կարապետյանն ասել է՝ «թևերը կտրելու ենք», ու «կտրեցինք». Ասլանյանի պատասխանը՝ Ռուբինյանին (video) Կալանքների շղթան պետք է կտրվի. Էլինար Վարդանյան Եղանակի տեսություն․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ և ամպրոպ Վայոց Ձորի զինվորական կոմիսար Գագիկ Գրիգորյանը կալանավորվել է․ ՀԿԿ-ն մանրամասնում է՝ ինչ գործով Հասկանում եք ձեր քաղականությունը ինչի է բերելու․ վերադառնալու ենք 200 տարի առաջվա կուլակ-բադրակին (video) Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է Դուք դարձել եք ՔՊ–ի քմահաճույքների գործիք. Արամ Վարդևանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am