Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի տնտեսական ապագայի շուրջ ծավալվող քննարկումները գնալով ավելի ու ավելի են հիշեցնում աբսուրդի թատրոն, որտեղ իշխանական վերնախավը փորձում է անհոգ ժպիտով դիմավորել երկրի գլխին կախված լուրջ մարտահրավերները:

Մինչ իշխանավորները ցուցադրական թեթևամտությամբ են արձագանքում ռուսական գազի՝ հնարավոր 69 տոկոս թանկացման լուրերին, շարքային քաղաքացին ստիպված է կատարել պարզ, գուցե կոպիտ, բայց դաժան հաշվարկ։ Եթե այսօր տան կապույտ վառելիքի համար վճարում եք, դիցուք, 10000 դրամ, ապա մոտ ապագայում ստիպված եք լինելու արդեն վճարել 16900 դրամ։ .

Փոխանակ ստեղծված ճգնաժամային իրավիճակին սթափ գնահատական տալու և գործնական քայլեր ձեռնարկելու, կառավարող թիմում նախընտրում են ամեն ինչ վերածել դատարկաբանության և անհոգ շաղակրատանքի՝ փորձելով հանրությանը համոզել, թե իբր ամեն ինչ վերահսկողության տակ է: Մինչդեռ հարցն այն է, որ պետական կառույցները մատը մատին չեն տալիս այս ահռելի հարվածը մեղմելու համար, և յուրաքանչյուր օրն աշխատում է բացառապես երկրի տնտեսության դեմ։

Դեռևս աշնան սկզբին Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հստակ հայտարարել էր, որ գազի հնարավոր թանկացումը կարող է հանգեցնել ապոկալիպտիկ հետևանքների, և որ պահանջելու է կառավարությունից ոչ ստանդարտ ու բավականին կոշտ քայլեր։ Բայց իշխանական դիլետանտ «տնտեսագետների» համար մասնագիտական զգուշացումները ոչ մի արժեք չունեն. նրանց համար շատ ավելի հեշտ է վերևից նայելով հայտարարել, թե տարիների փորձ ունեցող մասնագետները պարզապես «չեն հասկանում տնտեսությունից»։

Գործադիր իշխանության ղեկավարն ու նրա քաղաքական թիմը շարունակում են ձևացնել, թե զարմանում են, թե ինչպես կարող է ԵԱՏՄ-ն իրենց պես «անվերապահորեն ազնիվ ու պարկեշտ» գործընկերոջ հետ խոսել վերջնագրերի լեզվով։ Մինչդեռ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների ստորագրությամբ հրապարակված զեկույցներում բաց տեքստով արձանագրված է, որ Երևանի՝ դեպի Եվրամիություն ձգտելու և միաժամանակ ԵԱՏՄ արտոնություններից օգտվելու քաղաքականությունը գնահատվում է որպես երկակի և անբարեխիղճ խաղ։

Թվերն ու հաշվարկները, սակայն, անողոք են. ԵԱՏՄ շրջանակներում արդեն կազմվել են հնարավոր սցենարները։ Միությունից դուրս մնալու կամ հարաբերությունների վատթարացման դեպքում, գազի թանկացումից զատ, Հայաստանին սպառնում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) շուրջ 16 % նվազում, ապրանքների և ծառայությունների արտահանման 42 % ու ներմուծման 27 % կտրուկ անկում, ինչպես նաև առնվազն 15 %-անոց գնաճ։

Եթե այս կանխատեսումների նույնիսկ չնչին մասն իրականանա, երկրի տնտեսությունը կհայտնվի փլուզման եզրին։ Եվ սա այն պարագայում, երբ ներկայիս իշխանության կառավարման 8 տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական կախվածությունը ԵԱՏՄ-ից ոչ թե նվազել է, այլ ավելացել է ուղիղ 5 անգամ։

դիտվել է 13 անգամ
Լրահոս
ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի Փաշինյանը թող իր թիմի ներսի լրտեսներից խոսի, հետո կասենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ Նարեկ Կարապետյանն ասել է՝ «թևերը կտրելու ենք», ու «կտրեցինք». Ասլանյանի պատասխանը՝ Ռուբինյանին (video) Եղանակի տեսություն․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ և ամպրոպ Հասկանում եք ձեր քաղականությունը ինչի է բերելու․ վերադառնալու ենք 200 տարի առաջվա կուլակ-բադրակին (video) Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է Դուք դարձել եք ՔՊ–ի քմահաճույքների գործիք. Արամ Վարդևանյան (video) Ուժեղ Հայաստանը կլինի Հոկտեմբերի 27-ի ոճրագnրծության լավագույն պատասխանը. «Ուժեղ Հայաստան» Տենց լավ չի ամեն ինչ միացրեք, դարձրեք ՔՊ-ական ջամահիրիա. Արթուր Խաչատրյան (video) Լավ էր էլի․ մենք էլ վերջում մեռնում ենք, հետո թաղվում ենք․ Հարություն Մնացականյան (video) Պետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը․ Տիգրան Դումիկյան Զինկոմ է կալանավորվել Ինչպես Ռուբինյանը լարվեց լրագրողների հարցերից. լրագրողները նեղը գցեցին (video) Ինչո՞ւ եք լռում․ երևի «Վեոլիա Ջուր»-ի ղեկավարը Եկեղեցին պաշտպանելու կոչ չէր արել, հա՞․ Աբրահամյան (video) Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Օդի, ջրի, կրակի ու հողի կոմիտե դրեք անունը․ տեղյակ չե՞ք, որ արդեն նման որոշում կայացրել էիք․Ղազարյան (video) Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ «Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին ձերբակալվել են Գյուղատնտեսությունը սարսափելի անկում է ապրում․ հենց հիմա անգործության եք մատնում հարցը․ Կարապետյան (video) Երևանում ազգականների վեճը վերածվել է ծեծկռտուքի. 1 մարդ մահացել է Ավարտվել է անչափահասի նկատմամբ ֆիզիկական ցավ պատճառելու դեպքի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am