Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

2019 թվականի դեկտեմբերի 27-ին վերսկսված՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 27-ից առ այսօր կատարվել են ապացուցողական և վարութային մի շարք գործողություններ։

Մասնավորապես՝

Կատարվել են շուրջ 1 տասնյակ հարցաքննություններ և լրացուցիչ հարցաքննություններ։

Ուղարկվել են տեղեկատվության պահանջի մասին դիմումներ։

Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ 3 հանձնարարություններ են տրվել օպերատիվ մարմնին։
Կատարվել են փաստաթղթերի զննումներ։

Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով հսկող դատախազի թույլտվությամբ առգրավվել և ուսումնասիրվել են մի շարք գաղտնի փաստաթղթեր։
Իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ։

Հսկող դատախազը նախորդած ժամանակահատվածում իրականացրել է դեպքի մասին որոշակի տեղեկություններ ունեցող քաղաքացիների ընդունելություններ: Ընդունելությունների արդյունքներն ուղարկվել են քննիչին՝ համապատասխան ապացուցողական գործողություններ կատարելու նպատակով:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազի՝ 2024 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ, քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին։

Նախաքննությունն ընթացքի մեջ է։

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի Փաշինյանը թող իր թիմի ներսի լրտեսներից խոսի, հետո կասենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ Նարեկ Կարապետյանն ասել է՝ «թևերը կտրելու ենք», ու «կտրեցինք». Ասլանյանի պատասխանը՝ Ռուբինյանին (video) Եղանակի տեսություն․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ և ամպրոպ Հասկանում եք ձեր քաղականությունը ինչի է բերելու․ վերադառնալու ենք 200 տարի առաջվա կուլակ-բադրակին (video) Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է Դուք դարձել եք ՔՊ–ի քմահաճույքների գործիք. Արամ Վարդևանյան (video) Ուժեղ Հայաստանը կլինի Հոկտեմբերի 27-ի ոճրագnրծության լավագույն պատասխանը. «Ուժեղ Հայաստան» Տենց լավ չի ամեն ինչ միացրեք, դարձրեք ՔՊ-ական ջամահիրիա. Արթուր Խաչատրյան (video) Լավ էր էլի․ մենք էլ վերջում մեռնում ենք, հետո թաղվում ենք․ Հարություն Մնացականյան (video) Պետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը․ Տիգրան Դումիկյան Զինկոմ է կալանավորվել Ինչպես Ռուբինյանը լարվեց լրագրողների հարցերից. լրագրողները նեղը գցեցին (video) Ինչո՞ւ եք լռում․ երևի «Վեոլիա Ջուր»-ի ղեկավարը Եկեղեցին պաշտպանելու կոչ չէր արել, հա՞․ Աբրահամյան (video) Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Օդի, ջրի, կրակի ու հողի կոմիտե դրեք անունը․ տեղյակ չե՞ք, որ արդեն նման որոշում կայացրել էիք․Ղազարյան (video) Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ «Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին ձերբակալվել են Գյուղատնտեսությունը սարսափելի անկում է ապրում․ հենց հիմա անգործության եք մատնում հարցը․ Կարապետյան (video) Երևանում ազգականների վեճը վերածվել է ծեծկռտուքի. 1 մարդ մահացել է Ավարտվել է անչափահասի նկատմամբ ֆիզիկական ցավ պատճառելու դեպքի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունը Գործող կառավարչի՝ ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն ուղերձ է Թուրքիային և Ադրբեջանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am