Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրապետությունում պարբերաբար հնչող կրակոցներն ու դրանց հետևանքով գրանցվող ողբերգական դեպքերը իրավապահներին դրդել են զենքի շրջանառության կարգավորման նոր մեխանիզմներ մշակել։ Մասնավորապես, քննարկվում են զենքի ազատ վաճառքի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու օրենսդրական փոփոխություններ։

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է մայրաքաղաքում և հանրապետության այլ բնակավայրերում զենքի գործադրմամբ հարցեր լուծելու դեպքերին ու պարբերաբար հնչող կրակոցներին։ Նախարարը նշել է, որ զենքի ազատ վաճառքի ոլորտում խնդիր է տեսնում, և առաջիկայում Ներքին գործերի նախարարությունը հանդես կգա զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում փոփոխությունների փաթեթով։

Սպասվող նախաձեռնության նպատակը, ըստ էության, զենքի վաճառքի և շրջանառության նկատմամբ վերահսկողության խստացումն է։ Թե կոնկրետ ինչ սահմանափակումներ կառաջարկվեն և ինչ նոր պահանջներ կներդրվեն զենք ձեռք բերելու գործընթացում, պարզ կդառնա օրենսդրական փաթեթի հրապարակումից հետո։

Հատկանշական է, որ սա զենքի շրջանառության կարգավորմանն ուղղված առաջին օրենսդրական նախաձեռնությունը չէ․ զենքի ոլորտում փոփոխությունների մի քանի փաթեթներ արդեն ներկայացվել են։ Այդուհանդերձ, զինված միջադեպերի, կրակոցների և դրանց հետևանքով տեղի ունեցող ողբերգական դեպքերի խնդիրը շարունակում է մնալ օրակարգում։

Հետևաբար, առաջիկա փոփոխությունների արդյունավետության գլխավոր չափանիշը ոչ թե հերթական օրինագծի ընդունումը կլինի, այլ այն, թե որքանով դրանք կկարողանան կանխել զենքի ապօրինի կամ վտանգավոր կիրառումը և նվազեցնել զինված միջադեպերի թիվը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ավարտվել է անչափահասի նկատմամբ ֆիզիկական ցավ պատճառելու դեպքի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունը Գործող կառավարչի՝ ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն ուղերձ է Թուրքիային և Ադրբեջանին Այս 9 տարվա ընթացքում Փաշինյանի իշխանությունը ոչ մի քայլ չի արել գործը բացահայտելու համար․Կարապետյան (video) Ոնց եք պատրաստվում «դուրս շպրտել» ինձ Ազգային Ժողովից․ Էդգար Ղազարյանը՝ Ռուբեն Ռուբինյանին (video) Լոռիում «Toyota»-ն բախվել է սատկած ձիուն․ կան վիրավորներ Լարված իրավիճակ ԱԺ–ում․ անվտանգության աշխատակիցները դուրս բերեցին Էդգար Ղազարյանին (video) «Ուժեղ Հայաստան»–ի պատգամավորները հարգանքի ոտւրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը (video) Պապիկյանի երկրորդ դեղին քարտը․ «Հրապարակ» Թաթոյանն ընդհատակ է անցել. ո՞րն է պասիվության պատճառը․ «Հրապարակ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ» 210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ» Թղթի վրա սա կարող է թվալ ողջամիտ լուծում, բայց իրականությունը շատ ավելի բարդ է․ Հակոբ Հակոբյան Եվս մեկ քայլ նահանջ՝ ժողովրդավարության սկզբունքներից․ Թանդիլյան Իրանի նախագահը ժամանել է Մոսկվա ԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակին Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Գալստյան Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենք
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am