Թղթի վրա սա կարող է թվալ ողջամիտ լուծում, բայց իրականությունը շատ ավելի բարդ է․ Հակոբ Հակոբյան

Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր և համանախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախցիների բնակապահովման ծրագրում հերթական փոփոխությունն է նախատեսվում կատարվել, որտեղ նաև հնարավորություն է ընձեռվել սերտիֆիկատի դրական մնացորդն ուղղել հիփոթեքային վարկի մարմանը։ Թղթի վրա սա կարող է թվալ ողջամիտ լուծում, բայց իրականությունը շատ ավելի բարդ է, քան պաշտոնական հաղորդագրություններում ներկայացվող պատկերը։

Ինչպե՞ս կարելի է մարել մի վարկ, որը նախ պետք է կարողանալ ստանալ։


Բանկերը պահանջում են վարկունակություն, եկամուտների ապացույցներ, իսկ որոշ դեպքերում՝ ոչ միայն հիպոտեկային վարկի, այլև սերտիֆիկատով նախատեսված գումարի լրացուցիչ գրավային ապահովում։ Արդյունքում տունը կորցրած արցախցին ստիպված է իրեն տրված աջակցության հնարավորությունից օգտվելու համար, ամիսներ շարունակ հաղթահարել բարդ բանկային ընթացակարգեր։

Իրավիճակն ավելի է բարդանում, երբ այդ ընթացքում փոխվում են ընտանիքի հանգամանքները՝ ցավոք ընտանիքում ծնունդից բացի լինում են նաև մահեր: Սերտիֆիկատի իրացման ընթացքում, հատկապես անհատական բնակելի տան կառուցապատման ժամանակ, ընտանիքի անդամի մահվան դեպքում առաջանում են հարցեր, որոնց պատասխանները կարող են վճռորոշ լինել շահառուների համար․ մահացածին պե՞տք է հանել սերտիֆիկատից, նրա բաժին հասնող գումարը պահպանվո՞ւմ է, թե՞ ենթակա է վերադարձման։ Ինչո՞ւ պետք է տեղահանության ծանր հետևանքները կրող ընտանիքը, բնակարան ձեռք բերելու փորձությանը զուգահեռ, ստիպված լինի բախվել նաև նման իրավական անորոշությունների։

 

 

Այս ամենի ֆոնին նախարարությունը հպարտորեն հայտարարում է ծրագրի ժամկետների երկարաձգման մասին՝ կարծես լրացուցիչ ժամանակը կարող է լուծել առկա խնդիրները։

Ժամկետի երկարաձգումը խնդրի լուծում չէ։ Այն չի դարձնում մարդուն ավելի վարկունակ, գրավ չի ապահովում և չի վերացնում բանկային ու վարչական խոչընդոտները։ Առանց համակարգային փոփոխությունների՝ ծրագրի ժամկետների երկարաձգումը պարզապես հետաձգում է խնդիրների լուծումը։

Պետությունը չի կարող սահմանափակվել սերտիֆիկատ տրամադրելով և ժամկետներ երկարացնելով։ Անհրաժեշտ է պարզեցնել ընթացակարգերը, վերացնել աջակցության իրացմանը խոչընդոտող պայմանները և հստակեցնել շահառուների իրավունքները։
Արցախի մեր հայրենակիցները իրենց տները չեն կորցրել այն պատճառով, որ սխալ փաստաթուղթ են լրացրել։ Նրանք ստիպված չեն եղել զրոյից սկսել իրենց կյանքը սեփական ընտրությամբ։ Եվ երբ պետությունը ստանձնում է նրանց բնակապահովման հարցը լուծելու պարտավորություն, այն չի կարող բավարարվել միայն սերտիֆիկատ տրամադրելով ու ժամկետներ երկարացնելով։Նրանք իրավունք ունեն ակնկալելու, որ իրենց բնակապահովման ծրագիրը կլինի ոչ թե թղթի վրա գոյություն ունեցող հնարավորություն, այլ իրական արդյունք ապահովող գործուն մեխանիզմ։

Պետական ծրագրի արդյունավետությունը չափվում է ոչ թե սերտիֆիկատների քանակով կամ երկարաձգված ժամկետներով, այլ այն ընտանիքների թվով, որոնք իրականում բնակարան են ձեռք բերել։ Եվ առաջին հերթին պետք է լսել հենց շահառուներին։ Ոչ թե նրանց խնդիրների մասին հաշվետվություն կազմել հեռվից, այլ նստել նրանց կողքին, լսել նրանց պատմությունները և հասկանալ՝ ինչու է բնակարան ձեռք բերելու խոստումը վերածվում ամիսների ու երբեմն տարիների պայքարի։

Արցախցիներին հերթական պաշտոնական հայտարարություն չէ, որ պետք է, այլ իրական հնարավորություն՝ սեփական տանիքն ունենալու համար»։

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Թղթի վրա սա կարող է թվալ ողջամիտ լուծում, բայց իրականությունը շատ ավելի բարդ է․ Հակոբ Հակոբյան Եվս մեկ քայլ նահանջ՝ ժողովրդավարության սկզբունքներից․ Թանդիլյան Իրանի նախագահը ժամանել է Մոսկվա ԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակին Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Գալստյան Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենք ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավոր Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը․ Hetq.am Թեհրանում տեղի է ունեցել չափազանց նշանակալի իրադարձություն. Ոսկանյան Զգացմունքներս խեղդում են, ԲԱՅՑ… «Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է ընտրախախտումներ Փեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրը Ոսկու գինը նվազել է Չնայած ճնշումներին ու հալածանքներին Արտաշատում կա ազգային արժեքներին հավատարիմ, պետական մտածողություն ունեցող քաղաքացիների զգալի շրջանակ Անկասելի ընթացք Աստանայում. Կարեն Ասլանյանը կգոտեմարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին» ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է Բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Սա Փաշինյանի կողմից ձևավորված քաղաքական և ընտրական պայմանների հետևանքն է. Ռոբերտ Ամստերդամ Այդ փոխհատուցումը չպիտի շրջանցի Քաղաքացիական պայմանագրի անդամների փողերը․ Իշխանյանի առաջարկը Լռի՛ր ու հիշի՛ր՝ ով էիր երեկ, ինչ էիր անում և ում էիր ծառայում. Միհրան Մախսուդյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am