Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենք

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գառնիկ Դանիելյանը գրել է. 

«Մածեմածիկայի» ժամին գրատախտակին գնացող պատգամավորն այսօր անդրադարձել է իմ համեստ անձին և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին։ 

Առհասարակ, չէի անդրադառնա տիկնոջը, եթե մեր հայրենակիցներն ու լրագրողները չակնկալեին իմ մեկնաբանությունը։ Նախ՝ Բագրատ Սրբազանի մասին նման ցինիկ արտահայտություններ անելուց առաջ տիկինը լավ կաներ, որ նայեր իր ապրած կյանքին, որը աղերս անգամ չի կարող ունենալ Սրբազանի անձնվեր գործունեության, անցած ճանապարհի և հայրենիքին մատուցած ծառայությունների հետ։ 

Ինքնահաստատվելու համար, այնուամենայնիվ, խորհուրդ կտամ այլ միջոցներ փնտրել։

Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, ապա տիկինը շատ լավ գիտի, թե ինչ մթնոլորտում, ինչպիսի ճնշումների ու բռնաճնշումների պայմաններում են դրանք անցկացվել։

Կոնկրետ Կիրանցի պարագայում իշխանությունների կողմից ամեն անգամ փորձ է արվում ստեղծելու տպավորություն, թե բնակիչները հաշտ են օրվա իշխանությունների քաղաքականության հետ։ Այդ նպատակով ընտրացուցակներում ներգրավվում են աահմանապահները, ժամկետային զինծառայողները, գյուղի հետ կապ չունեցող անձինք։  

Սակայն, նույնիսկ այս դեպքում՝ Կիրանցում ընտրելու իրավունք ունեցող 315 քաղաքացիներից ՔՊ-ին ձայն է տվել ընդամենը 136-ը՝ ընտրողների ընդհանուր ցուցակում ընդգրկվածների 43,17 տոկոսը։ Եվ սա այն դեպքում, երբ իրական ընդդիմադիր ուժերը չէին մասնակցում ընտրություններին։

Երբևէ ազգօգուտ արարքով աչքի չընկած տիկնոջն առաջարկում եմ՝ միասին գնալ Կիրանց և տեղում տեսնել՝ ով՝ ինչ հեղինակություն ունի, ում ինչպես են ընդունում մեր հայրենակիցները։

Ի դեպ, Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանն ամիսներ առաջ աշխատանքից ազատվել էր՝ Կիրանցում՝ ընտրական գործընթացում տեղ գտած ապօրինությունների մասին բարձրաձայնելու համար։ Սա ցայտուն օրինակ է այն մասին, թե ինչ գին կարող է ունենալ ճշմարտությունն ասելու համարձակությունը։

Այնպես որ, տիկի՛ն, մի՛ բզբզացեք․ դա հօգուտ Ձեզ չէ։ 

Իսկ մեր արժանապատիվ, հայրենիքի ապագայով մտահոգված հայրենակիցներին կոչ եմ չհուսահատվել և չդարարեցնել պայքարը։ ՔՊ-ին ձայն տված մեր եղբայրներն ու քույրերը գերության մեջ են։ Նրանցից հազարավորները գնացել են այդ քայլին՝ ճնշումներից դրդված։ 

Բայց քաղաքական հետապնդումներն ու ձերբակալությունները մի օր ավարտվելու են։ Այս իշխանությունը ևս վերջ է ունենալու։ 

Իսկ օրվա իշխանության ներկայացուցիչներին ուզում եմ հիշեցնել, որ մենք երկիր պահողներն ենք, իրենք՝ հանձնողները։ 

Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենք։ Պայքարելու ենք մեր հայրենիքի, մեր պետականության և մեր ժողովրդի արժանապատիվ ապագայի համար։

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենք ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավոր Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը․ Hetq.am Թեհրանում տեղի է ունեցել չափազանց նշանակալի իրադարձություն. Ոսկանյան Զգացմունքներս խեղդում են, ԲԱՅՑ… «Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է ընտրախախտումներ Փեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրը Ոսկու գինը նվազել է Չնայած ճնշումներին ու հալածանքներին Արտաշատում կա ազգային արժեքներին հավատարիմ, պետական մտածողություն ունեցող քաղաքացիների զգալի շրջանակ Անկասելի ընթացք Աստանայում. Կարեն Ասլանյանը կգոտեմարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին» ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է Բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Սա Փաշինյանի կողմից ձևավորված քաղաքական և ընտրական պայմանների հետևանքն է. Ռոբերտ Ամստերդամ Այդ փոխհատուցումը չպիտի շրջանցի Քաղաքացիական պայմանագրի անդամների փողերը․ Իշխանյանի առաջարկը Լռի՛ր ու հիշի՛ր՝ ով էիր երեկ, ինչ էիր անում և ում էիր ծառայում. Միհրան Մախսուդյան Հայաստանում ՌԴ դեսպանությունն իր տարակուսանք է հայտնել Տեղեկություններ Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկի մասին Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են լինելու Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արդարացման որոշում է կայացրել Մամիկոն Ասլանյանի նկատմամբ 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբ Խոշոր հրդեհ՝ Գյումրիում Հրապարակվել է 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. վճարվել է 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am