Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը․ Hetq.am

Երկու ոտքը կորցրած մայր արջը գլորվելով շարժվում էր, քոթոթներին կերակրում: Կենդանին ահավոր նիհարել էր: Սա Շիկահողի արգելոցում կենդանաբան Հարութ Աղաթելյանի տեսած ամենաազդեցիկ դրվագներից մեկն է եղել: Ենթադրում են, որ արջը վերջույթները կորցրել է ականի պայթյունի հետեւանքով: Այս մասին գրել է Հետքը։

«Մոտ 10 տարի շիկահողցի կենդանաբան Հ. Աղաթելյանը սովորականի պես աշխատանքի էր գնում իրենց գյուղին հարող արգելոց: Քայլում էր կիլոմետրերով, հասնում արգելոցի խորքը, ուսումնասիրում կենդանիներն ու բույսերը: Սակայն ամեն ինչ փոխվեց սահմանային նոր իրականության պատճառով:

2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս ադրբեջանցիները փուլ առ փուլ ՀՀ սուվերեն տարածքից մոտ 21 քկմ (2100 հա) են օկուպացրել Կապան խոշորացված համայնքի հարավարեւելյան մասում՝ Ներքին Հանդ ու Ծավ գյուղերի ուղղությամբ:

Օկուպացված 21 քկմ-ի կամ 2100 հա-ի մեծ մասը Շիկահողի արգելոցի տարածքն է (սա պետական սեփականություն է): Եթե նկատի ունենանք, որ 1958-ին հիմնադրված արգելոցի տարածքը 12 քկմ է կամ 12 հազ. հեկտար, ապա ստացվում է, որ ադրբեջանցիներն օկուպացրել են դրա մոտ 1/6-ը: Հակառակորդն արգելոցի տարածքում եւ դրանից դուրս՝ Կապանի համայնքային հողերի վրա, անտառը հատելով, դիրքեր ու միջդիրքային ճանապարհներ է կառուցել, ականապատում իրականացրել:

Ռազմական ու սահմանային իրավիճակի այս փոփոխությունից հետո էլ Հարութ Աղաթելյանը շարունակել է աշխատանքը արգելոցում. նա արգելոցի գիտության եւ տուրիզմի բաժնի ղեկավարն էր:

Կենդանաբանը նշում է, որ Շիկահողի արգելոցի այս հատվածը, որը ներկայում օկուպացված է հակառակորդի կողմից ու դարձել է վտանգավոր թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների համար, իսկ նախկինում Հայաստանի ու Արցախի սահմանն էր, կարեւոր միգրացիոն գոտի է եղել կենդանիների, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքումգրանցված պարսկական ընձառյուծների, բեզոարյան այծերի, գորշ արջերի համար: Ըստ նրա՝ իր ուսումնասիրությունների ժամանակ ամենաշատ կենդանատեսակների հանդիպել է Սյունիքի հենց այս հատվածում:

«Հետքի» զրուցակիցն ասում է, որ 12 հազ. հա ընդգրկող Շիկահողի արգելոցում հարուստ կենսաբազմազանություն կա. այստեղ հաշվառված է անոթավոր բույսերի 1100 տեսակ, 214 տեսակի ողնաշարավոր, այդ թվում՝ ավելի քան 150 թռչնատեսակ»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենք ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավոր Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը․ Hetq.am Թեհրանում տեղի է ունեցել չափազանց նշանակալի իրադարձություն. Ոսկանյան Զգացմունքներս խեղդում են, ԲԱՅՑ… «Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է ընտրախախտումներ Փեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրը Ոսկու գինը նվազել է Չնայած ճնշումներին ու հալածանքներին Արտաշատում կա ազգային արժեքներին հավատարիմ, պետական մտածողություն ունեցող քաղաքացիների զգալի շրջանակ Անկասելի ընթացք Աստանայում. Կարեն Ասլանյանը կգոտեմարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին» ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է Բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Սա Փաշինյանի կողմից ձևավորված քաղաքական և ընտրական պայմանների հետևանքն է. Ռոբերտ Ամստերդամ Այդ փոխհատուցումը չպիտի շրջանցի Քաղաքացիական պայմանագրի անդամների փողերը․ Իշխանյանի առաջարկը Լռի՛ր ու հիշի՛ր՝ ով էիր երեկ, ինչ էիր անում և ում էիր ծառայում. Միհրան Մախսուդյան Հայաստանում ՌԴ դեսպանությունն իր տարակուսանք է հայտնել Տեղեկություններ Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկի մասին Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են լինելու Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արդարացման որոշում է կայացրել Մամիկոն Ասլանյանի նկատմամբ 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբ Խոշոր հրդեհ՝ Գյումրիում Հրապարակվել է 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. վճարվել է 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am