Փեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրը

Իրանը կշարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը միջազգային իրավունքի շրջանակում և չի ձգտում միջուկային զենք ունենալ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում միջուկային զենք ունենալ և, որպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ, ցանկանում է շարունակել իր միջուկային գործունեությունը՝ միջազգային իրավունքին և պարտավորություններին համապատասխան»,- Փեզեշքիանի խոսքերը մեջբերում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը։

Երկրի նախագահը նշել է, որ Իրանը պահպանում է խաղաղ նպատակներով միջուկային գործունեություն իրականացնելու իր իրավունքը և ակնկալում է, որ այդ իրավունքը կհարգվի։

Նրա խոսքով՝ հակասական և ոչ կառուցողական է այն մոտեցումը, երբ միջուկային հարցն օգտագործվում է որպես ճնշումների, սպառնալիքների և միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու պատրվակ, իսկ բանակցությունների պատրաստակամության մասին հայտարարություններն ուղեկցվում են Իրանի վրա հարձակումներով։

Փեզեշքիանի խոսքով՝ նման քաղաքականությունը խաթարել է վստահությունը և խորացրել անվստահությունը իրանական հասարակության ու պաշտոնատար անձանց շրջանում։

Թեհրանում կայացած հանդիպմանը մասնակցել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալեդ բեն Սալման Ալ Սաուդը, Պակիստանի պաշտպանության ուժերի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը։ Այս երկրները կազմում են Մեքքայի դաշինքը։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավոր Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը․ Hetq.am Թեհրանում տեղի է ունեցել չափազանց նշանակալի իրադարձություն. Ոսկանյան Զգացմունքներս խեղդում են, ԲԱՅՑ… «Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է ընտրախախտումներ Փեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրը Ոսկու գինը նվազել է Չնայած ճնշումներին ու հալածանքներին Արտաշատում կա ազգային արժեքներին հավատարիմ, պետական մտածողություն ունեցող քաղաքացիների զգալի շրջանակ Անկասելի ընթացք Աստանայում. Կարեն Ասլանյանը կգոտեմարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին» ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է Բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Սա Փաշինյանի կողմից ձևավորված քաղաքական և ընտրական պայմանների հետևանքն է. Ռոբերտ Ամստերդամ Այդ փոխհատուցումը չպիտի շրջանցի Քաղաքացիական պայմանագրի անդամների փողերը․ Իշխանյանի առաջարկը Լռի՛ր ու հիշի՛ր՝ ով էիր երեկ, ինչ էիր անում և ում էիր ծառայում. Միհրան Մախսուդյան Հայաստանում ՌԴ դեսպանությունն իր տարակուսանք է հայտնել Տեղեկություններ Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկի մասին Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են լինելու Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արդարացման որոշում է կայացրել Մամիկոն Ասլանյանի նկատմամբ 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբ Խոշոր հրդեհ՝ Գյումրիում Հրապարակվել է 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. վճարվել է 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ Փաշինյանի վրա ժամանակ կա դրված․ ընդդիմությունը պետք է կոնկրետ հարց լուծի․․․ (video) Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am