Չնայած ճնշումներին ու հալածանքներին Արտաշատում կա ազգային արժեքներին հավատարիմ, պետական մտածողություն ունեցող քաղաքացիների զգալի շրջանակ

Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն։ Այս մասին գրել է Արտաշատում համայնքապետի ՀՅԴ թեկնածու Գերասիմ Վարդանյանը՝ անդրադառնալով երեկ կայացած ընտրություններին։

«Շնորհակալություն եմ հայտնում Արտաշատ համայնքի շուրջ երեք հազար քաղաքացիներին, որոնք ՏԻՄ ընտրություններում իրենց քվեն տվեցին Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։

Մենք այս ընտրությունները դիտարկել ենք որպես քաղաքական ընտրություն՝ հանուն ազգային արժեքների, պետականամետ մտածողության, սկզբունքային դիրքորոշման և Հայաստանի ապագայի վերաբերյալ մեր պատկերացումների։

Ձեր քվեն վկայում է, որ չնայած ճնշումներին ու հալածանքներին Արտաշատում կա ազգային արժեքներին հավատարիմ, պետական մտածողություն ունեցող քաղաքացիների զգալի շրջանակ, որը պատրաստ է հստակ արտահայտել իր քաղաքական դիրքորոշումն ու պաշտպանել իր համոզմունքները։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացված կլինի համայնքի ավագանիում. մեր ավագանու անդամների աշխատանքը ծառայելու է Արտաշատի զարգացմանը, բնակիչների խնդիրների բարձրաձայնմանն ու լուծմանը և համայնքի շահերի հետևողական պաշտպանությանը։ Մեր քաղաքական սկզբունքները համադրելու ենք գործնական աշխատանքի հետ՝ հանուն համայնքի առաջընթացի և մեր հայրենակիցների բարօրության։

Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն։ Եվ որպես Արտաշատ համայնքում գործող գլխավոր ընդդիմադիր ուժ՝ մենք շարունակելու ենք մեր քաղաքական պայքարը՝ հավատարիմ մնալով մեր ազգային արժեքներին, պետականամետ մտածողությանը և սկզբունքային քաղաքական ուղեգծին։

Շնորհակալ եմ ձեր վստահության համար։ Ինչպես խոստացել ենք՝ մեր աշխատանքն ու պայքարը շարունակվելու է այնքան, մինչև մեր ժողովուրդը հաղթանակ ունենա»։

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Փեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրը Ոսկու գինը նվազել է Չնայած ճնշումներին ու հալածանքներին Արտաշատում կա ազգային արժեքներին հավատարիմ, պետական մտածողություն ունեցող քաղաքացիների զգալի շրջանակ Անկասելի ընթացք Աստանայում. Կարեն Ասլանյանը կգոտեմարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին» ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է Բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Սա Փաշինյանի կողմից ձևավորված քաղաքական և ընտրական պայմանների հետևանքն է. Ռոբերտ Ամստերդամ Այդ փոխհատուցումը չպիտի շրջանցի Քաղաքացիական պայմանագրի անդամների փողերը․ Իշխանյանի առաջարկը Լռի՛ր ու հիշի՛ր՝ ով էիր երեկ, ինչ էիր անում և ում էիր ծառայում. Միհրան Մախսուդյան Հայաստանում ՌԴ դեսպանությունն իր տարակուսանք է հայտնել Տեղեկություններ Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկի մասին Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են լինելու Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արդարացման որոշում է կայացրել Մամիկոն Ասլանյանի նկատմամբ 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբ Խոշոր հրդեհ՝ Գյումրիում Հրապարակվել է 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. վճարվել է 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ Փաշինյանի վրա ժամանակ կա դրված․ ընդդիմությունը պետք է կոնկրետ հարց լուծի․․․ (video) Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է բժշկական կենտրոն Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին​ Նիկո՛լ, «մահվան ծաղիկը ծաղկեց»․ առաջիկա 5-6 օրում կտեսնեք․ Սուրեն Սուրենյանց (video) Թուրքիայում մինչև 15 տարեկաններին կարգելվի օգտվել սոցցանցերից Այս ՏԻՄ ընտրություններն իրականում շատ վատ էին Փաշինյանի համար․ ասեմ՝ ինչու․ Էդգար Էլբակյան (video) Ընդդիմությու՛ն, ինչի՞ ուղիղ դրան չե՛ք ասում՝ ովա՞ լրտեսը, դու գիտե՞ս՝ դու ում լրտեսն ես․ Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am