Բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։15-ի  սահմններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհին, Սարամեջ բնակավայրի խաչմերուկում բախվել են 57-ամյա Հակոբ Բ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի, 39-ամյա Կարեն Հ․-ի վարած «Chevrolet» մակնիշի և 58-ամյա Նիկոլ Զ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նիկոլ Զ․-ի ուղևոր Երևանի բնակիչ 55-ամյա Նազիկ Ն․-ն օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ մեկ մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի և ջոկատի հրամանատար Արգամ Հակոբյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Մխթարյանի և դասակի հրամանատար Արամ Պետրոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն դասակի պարեկներ Գոռ Ղուկասյանը և Նարեկ Նորեկյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբ՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Երեմ Դանիելյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ոսկու գինը նվազել է Չնայած ճնշումներին ու հալածանքներին Արտաշատում կա ազգային արժեքներին հավատարիմ, պետական մտածողություն ունեցող քաղաքացիների զգալի շրջանակ Անկասելի ընթացք Աստանայում. Կարեն Ասլանյանը կգոտեմարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին» ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է Բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Սա Փաշինյանի կողմից ձևավորված քաղաքական և ընտրական պայմանների հետևանքն է. Ռոբերտ Ամստերդամ Այդ փոխհատուցումը չպիտի շրջանցի Քաղաքացիական պայմանագրի անդամների փողերը․ Իշխանյանի առաջարկը Լռի՛ր ու հիշի՛ր՝ ով էիր երեկ, ինչ էիր անում և ում էիր ծառայում. Միհրան Մախսուդյան Հայաստանում ՌԴ դեսպանությունն իր տարակուսանք է հայտնել Տեղեկություններ Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկի մասին Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են լինելու Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արդարացման որոշում է կայացրել Մամիկոն Ասլանյանի նկատմամբ 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբ Խոշոր հրդեհ՝ Գյումրիում Հրապարակվել է 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. վճարվել է 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ Փաշինյանի վրա ժամանակ կա դրված․ ընդդիմությունը պետք է կոնկրետ հարց լուծի․․․ (video) Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է բժշկական կենտրոն Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին​ Նիկո՛լ, «մահվան ծաղիկը ծաղկեց»․ առաջիկա 5-6 օրում կտեսնեք․ Սուրեն Սուրենյանց (video) Թուրքիայում մինչև 15 տարեկաններին կարգելվի օգտվել սոցցանցերից Այս ՏԻՄ ընտրություններն իրականում շատ վատ էին Փաշինյանի համար․ ասեմ՝ ինչու․ Էդգար Էլբակյան (video) Ընդդիմությու՛ն, ինչի՞ ուղիղ դրան չե՛ք ասում՝ ովա՞ լրտեսը, դու գիտե՞ս՝ դու ում լրտեսն ես․ Թովմասյան (video) Եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am