Այդ փոխհատուցումը չպիտի շրջանցի Քաղաքացիական պայմանագրի անդամների փողերը․ Իշխանյանի առաջարկը
Չկա սենց բան
2 տարի, 7 ամիս մարդու կյանքից խլել ու կալանավորել են
Ու, իհարկե, ոչ միայն իրա, այլև նրա հարազատների
Ու հիմա դատարանն արդարացման վճիռ ա կայացրել, այսինքն, անմեղ ա մարդը, հավայի 2,5 տարի բանտել եք:
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի մասին ա խոսքը
Բացենք Սաքունցների զեկույցները (նա էլ ա Վանաձորից) և տեսնենք, թե արդյոք կա գեթ մեկ անդրադարձ անմեղ մարդու համարյա 3 տարվա ազատազրկումից:
Հակառակը Ասլանյանին դատարանը կալանավորել էր, որտև էդ ՀԿ-ներն օգնել էին, որ ՔՊ-ն զավթի դատարանները:
Սովետի փլուզումից հետո ռեժիմի կամակատարները Հանրային գրադարանի թերթրից կտրում, հանում էին իրանց գրածները
Սրանք ի՞նչ պիտի անեն, երևի հակառակը, պիտի էջեր ավելացնեն իրանց արխիվներում, թե տեսեք անդրադարձել ենք:
Էս բոլոր անմեղների փոխհատուցումը պիտի դառնա քաղաքական օրակարգ, եթե որևէ մեկն ուզում է քաղաքական կարիեռա անել 8 տարվա անմեղներին փոխհատուցելը չպիտի շրջանցի Քաղաքացիական պայմանագրի անդամների փողերով:
Գրել է իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը
